Լուսանկարները կարող եք տեսնել հետևյալ ֆեյսբուքյան հղումով
“Հարգելի ընկերներ, ձևավորված ավանդույթի համաձայն հուլիսի 8-ին և 9-ին գիշերակացով հյուրընկալում էինք Գավառի մանկատան սաների խումբը բաղկացած 12 աղջիկներից և տղաներից:
Կարևորում ենք աջակության կարիք ունեցող ցանկացած երեխայի միջավայրի փոփոխության գաղափարը, միարժամանակ գեղեկության-էսթետիզմի, բազմապիսի տեխնոլոգիապես զարգացնող լրացնող գործունեությունը և միջոցառումները: Գավառի մանկատան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համագործակցության բենեֆիսը կարելի է համարել դրական կայացած:
Որպես ոսկեգործ, ուսուցիչ, ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար իմ պարտքն եմ համարում ներդրում ունենալ հատկապես աջակցության կարիք ունեցող սովորողների դաստիարակության և մասնագիտական կողմնորոշման դաշտում:
Հրաշալի օրեր էին երեխաների հետ: Շարունակելի…
Ըստ օրենքի պահանջի մանկատան սաների դեմքերը լուսանկարներում չի կարելի ցուցադրել: Այդ պատճառով է, որ բոլոր տեսանյութերում սովորողները նկարահանված են մեջքի կողմից:”
«Բլեյան դպրոց»-ի հեղինակային մանկավարժությունը հող է հանդիսանում նման նախագծերի իրականացման համար:


