Առարկայի դասավանդման մեթոդիկա

Հաշվի առնելով այն որ ոսկեգործական արվեստը երբևիցէ չի  դասավանդվել հանրակրթական դպրոցում, համապատասխան մեթոդական ուղղեցույց գոյություն չունի: Գիտակցելով այդ փաստը և տարիների ընթացքում փորձարարական մեծ հենք ձևավորելու փաստը, ինչպես նաև սեփական որակավորման բարձրացման նաև մանկավարժական ետ բուհական կրթության առկայության անհրաժեշտության փաստը ընդունվել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրա որպես հայցորդ 2022թվականին:

Այժմ 002 մասնագիտացմամբ իրականացնում եմ գիտահետազոտական աշխատանք ինչպես նաև մեթոդական ձեռնարկի ձևավորում «Ոսկեգործական արվեստի դասավանդումը հանրակրթական դպրոցում» խորագրով` գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեմս Սուրենի Ներսիսյանի ղեկավարությամբ:

Հուսով եմ մոտակա շրջանում մեթոդականի մշակումը ձեռք կբերի ընթեռնելի տեսք ունենալով գիտական հիմնավորում կհաստատվի ԲՈԿ-ում և կկարողանամ բլոգի այս հատվածում հրապարակել համապատասխան մեթոդական ուղեցույցով, որը կհամապատասխանի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվող կողմնորոշիչներին:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started