Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու , սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով: Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին, ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում ըստ ամսեկան և կիսամյակային հաշվետվությունների, հետազոտական-ստեղծագործական աշխատանքի, ուսումնական կայքում և)կամ աշխատանքի, ուսումնական ճամփորդությունների մասնակցության, և ամենակարևորը ուսումնական փուլի (ուս. կիսամյակ, ուս. տարի) ավարտին հաշվետու ցուցահանդեսի մասնակցությամբ անհատական ստեղծագործական, ոսկեգործական իրով (կոմպոզիցիայով, կոնցեպտով):
Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական բլոգում նյութ հրապարակելու աշխատանքը, որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի լաբորատորիայում կատարած աշխատանքի ընթացքը և արդյունքը, իր ստեղծագործական մտքերը , սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները: Ինչպես նաև գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակական հատկանիշները:
Ամփոփիչ գնահատումը ըստ ուսումնական ընթացքի և ստացված արդյունքի
- հաճախելիություն դասընթացներին
- ակտիվության աստիճանը դասի ընթացքում
- թիմային (խմբային) աշխատանքի ըստ մասնակցության աստիճանի ամփող՝ արդյունք
- անհատական և կամ խմբակային նախագծերով, ստեղծագործական իրերով մասնակցություն ցուցահանդեսներին, ցուցահանդես-վաճառքներին
- նախագծային աշխատանքների ամփոփում
