Լրացուցիչ կրթության դասընթացներն անցնում են ըստ անհատական ծրագրի: Մասնակիցների նախասիրությունները և ընդունակությունները հաշվի առնելով լրացուցիչ կրթության երկու սովորող` Ալեքսան և Սամվել Բարոյանները ուսուցումն անցնում են հանրակրթական ուսուցման մոդուլներով: Իսկ սովորողներից մեկը` Էրիկ Գրիգորյանը, ուսումնական զարգացումներ է ապրում կիրառական արվեստագործական ավելի արտահայտված շեշտադրմամբ:
Day: 20.11.2023
Սեբաստացու օրեր
Սեբաստացու օրերի շրջանակներում ոսկեգործական լաբորատորիայում թարմացվել է ոսկեգործություն առարկան ընտրած սովորողների կողմից պատրաստված զարդերի ցուցադրությունը:
Ուսումնական ծրագրին համապատասխան կան սովորողներ, ովքեր արդենգտնվում են մոդելային երրորդ փուլում, քանի որ ցուցաբերում են բարձր առաջադիմություն:
Ցուցահանդես վաճառքի վերաբերյալ
Շատերին հետաքրքրում է թե արդյոք հնարավոր է գնել այդ իրերը?
Պատասխանը դրական է իհարկե հնարավոր է, միայն թե դրա համար անհրաժեշտ է հետևալը.
ցուցադրության մեջ ընտրված իրից պատրաստվում է արծաթյա կրկնօրինակ և պահպանելով բնօրինակը կարող ենք իրագործել վաճառքը:
Ոսկեգործական լաբորատորիայի ստեղծագործական միջավայրը պարարտ հող է ստեղծում մանկական գեղեցիկ զգացմունքների առաջացման համար: Տեսագրության մեջ պատահական նկատեցինք այս գեղեցիկ մանկական շփումը ու դա տեղի է ունենում հենց Սեբաստացու օրերի ընթացքում: Մեր փոքրիկ մոդելները՝ Արևելյան դպրոցից ոսկեգորխական իրեր մոդելավորելիս մոդելավորում են նաև ապագա մեծ սերը:











