ՀՈՒՆՎԱՐ 2024 հաշվետվություն

Դարբնոց մետաղագործական լաբորատորիայում տեղի ունեցավ նորամուտ`նոր մարդիկ, նոր գործիքներ և սարքեր: Փականագործ վարպետ Ա. Մուրադյանի մասնակցությամբ և օգնությամբ կայացավ ԵԳՊԱ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի դասավանդող-դարբնագործ Գևորգ Մալխասյանի վարպետ դասը:

Երեք օրվա ընթացքում ոսկեգործական լաբորատորիա հաճախող տարբեր դպրոցներից ճամբարային խմբերը հնարավորություն ունեցան փորջել իրենց ուժերը դարբնագործության մեջ:

Ֆեյսբուքյան հղում

Ճամբարային խմբերը ծանոթանում էին ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումներին և ակտիվ հարց ու պատասխանի միջավայրում ձևավորում կողմնորոշում՝ որպես ապագա ընտրության առարկան «ոսկեգործությունը» դիտեարկելու մեջ:

Սմբատ Պետրոսյանի բլոգ

Արմինե Գրիգորյանի բլոգ

Մարինե Ամիրջանյանի բլոգ

Իվետա Ջանազյանի բլոգ

Ճամբարի ընթացքում լաբորատորիա դասի եկող քոլեջի ուսանողները ակտիվ համագործակցում էին ավագ դպրոցի սովորողների հետ « Սովորող-սովորեցնող» նախագծերի համատեքստում:

Ազգագրության փառատոնի համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայի ակտիվիստների խումբը կազմված կրտսեր, միջին դպրոցների, քոլեջի և լրացքուցիչ կրթությամբ սովորողներից`շուրջ 18 հոգի, «ՀայԶարդ» նախագծի սահմաններում, իրականացրեց հետազոտական, հայրենագիտական, մշակութային ճամփորդություն «Սուրբ Գեղարդի ոդիսություն» խորագրով:

Փետերվարյան նախագծերի անոնս

Նախատեսվում է փետրվար ամսին իրականացնել միջառարկայական կապը ձևավորող և ամրապնդող նախագծեր, որոնց վերաբերյալ առանձին կնշվի: Քիմիա, ֆիզիկա և այլ առարկաների խմբերի հետ կապված: Դա իրականացնելու նպատակով ողջ հունվարի ընթացքում կատարվել են աշխատանքներ «Օդափոխիչ պահարանի» ձևավորման համար, դա կոգնի անվտանգ և դիտողական դարձնել քիմիայի և ֆիզիկայի հետ կապված սոկեգործական լաբորատոր փորձերը:

Design a site like this with WordPress.com
Get started