Ապրիլյան հաշվետվություն

Ապրիլի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիայում աշխատանքները եռում էին: Ավարտին հասցվեց Ձոն-մայրերին նախագիծը: Լաբորատորիայի սովորողների աշխատանքները ներկայացվեցին ArtաՍահման արվեստանոցում կազմակերպված ցուցադրության ընթացքում:

Ցուցադրության ամփոփում

Ցուցադրությանը հրավիրվիրված էին տարատարիք 130-ից ավելին սովորողների ծնողներ՝հատկապես մայրեր:

Սովորողների մեծ մասն արդեն պատրաստվում է մայիսյան հավաքին:

Մայիսյան հավաքին ոսկեգործական լաբորատորիայի սովորողները ներկայացնելու են Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագծի անփոփումը, որի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:

Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքներն արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Ձոն ստուգատեսի ամփոփում

Ահա և ավարտվեց «Ոսկեգործական լաբորատորիա»-ի՝ «Ձոն մայրերին» նախագիծը: Իրագործման ընթացքում պատրաստվեցին անվանական կախազարդ-թալլերները:Ցուցադրությանը հրավիրվիրված էին տարատարիք 130-ից ավելին սովորողների ծնողներ՝հատկապես մայրեր:

Քրտնաջան ու ստեղծագործական աշխատանքի արդյունքում առաջացած անհատական անվանատառերով կախազարդերը, մեր սովորողները անակնկալ նվիրաբերեցին իրենց ամենասիրելիներին՝ մայրիկներին շնորհավորելով և վստահ եմ պարգևելով անսահման ուրախության զգացողություն:

Facebook-յան հղում

Ապրիլի 15-19 աշխատանքային օրակարգ

  1. Ըստ դասացուցակի շարունակվում են դասերը սովորողների հետ`
  • Ավարտի են հասցվում անհատական և խմբային ընթացիկ նախագծերը
  • Սովորողները պատրաստվում տարևերջյան հաշվետու ցուցահանդես

2. Մայիսյան հավաքին սկզբում ներկայացվելու են Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագծի անփոփումը, որի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:

    Մայիսյան հավաքին ներկայացվող աշխատանքներ

    1. Ապրիլի երկրորդ կեսի ընթացքում սովորողները ավարտին են հասցնելու Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագիծը, որի ամփոփումը կիրականացվի Մայիսյան հավաքի սկզբում ըստ նախատեսվող օրացույցի:
    2. Մայիսյան հավաքի ընթացքում ակընկալվում է ավարտին հասցված ակնագործական տեղամասը: Նախագիծը կներկայացվի օրերս՝ աշխատանքը ընթացքի մեջ է, հաստոցերի հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, ավարտին նախատեսված է կազմակերպել նորամուտ:
    3. Մայիսյան հավաքի ավարտական փուլում նախատեսվում է իրականացնել Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սովորողների կողմից՝ ուսումնական տարվա ընթացքում, իրագործված անհատական և խմբային նախագծերի ավարտական աշխատանքների հաշվետվությունը՝ ցուցահանդեսի տեսքով: Վայրի և ժամկետի վերաբերյալ կտեղեկացվի ճշգրտումներից հետո՝ ըստ նախատեսվող ուսումնական օրակարգի և ուսումնական օրացույցի:

    «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես․ Ցուցահանդես

    Ապրիլի 5, ժամը՝ 12։00

    Վայրը՝ ArtաՍահման արվեստանոց

    Նախագծի բովանդակությունը՝

    «Փարաջանով 100» նախագծով ընտրությամբ խմբերի տարատարիք սովորողները պատրաստում են մետաղադրամներ՝ Փարաջանովյան թալեր-կախազարդեր։ Հնաոճ կախազարդերը սովորողները ստեղծելու են երկու տարբերակով՝ մեկը՝ մայրիկի անվանատառով, մյուսը՝ իրենց։ Թալերների 3D էսքիզների հեղինակներն են Միջին դպրոցի սովորողներ Ավետ Սարդարյանը, Աղաս Աբրահամյանը, Էրիկ Օհանյանը։ Նախագծի զարգացման ընթացքում 3D տպագրությամբ նաև կներկայացվեն այդ աշխատանքները։

    Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ոսկեգործության ընտրությամբ գործունեության սովորողներ/ Հյուսիսային, Հարավային, Արևմտյան, Արևելյան, Միջին, Ավագ դպրոցներ

    Design a site like this with WordPress.com
    Get started