Ապրիլի 5, ժամը՝ 12։00
Վայրը՝ ArtաՍահման արվեստանոց
Նախագծի բովանդակությունը՝
«Փարաջանով 100» նախագծով ընտրությամբ խմբերի տարատարիք սովորողները պատրաստում են մետաղադրամներ՝ Փարաջանովյան թալեր-կախազարդեր։ Հնաոճ կախազարդերը սովորողները ստեղծելու են երկու տարբերակով՝ մեկը՝ մայրիկի անվանատառով, մյուսը՝ իրենց։ Թալերների 3D էսքիզների հեղինակներն են Միջին դպրոցի սովորողներ Ավետ Սարդարյանը, Աղաս Աբրահամյանը, Էրիկ Օհանյանը։ Նախագծի զարգացման ընթացքում 3D տպագրությամբ նաև կներկայացվեն այդ աշխատանքները։
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ոսկեգործության ընտրությամբ գործունեության սովորողներ/ Հյուսիսային, Հարավային, Արևմտյան, Արևելյան, Միջին, Ավագ դպրոցներ/։
