Ապրիլի 15-19 աշխատանքային օրակարգ

  1. Ըստ դասացուցակի շարունակվում են դասերը սովորողների հետ`
  • Ավարտի են հասցվում անհատական և խմբային ընթացիկ նախագծերը
  • Սովորողները պատրաստվում տարևերջյան հաշվետու ցուցահանդես

2. Մայիսյան հավաքին սկզբում ներկայացվելու են Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագծի անփոփումը, որի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:

    Մայիսյան հավաքին ներկայացվող աշխատանքներ

    1. Ապրիլի երկրորդ կեսի ընթացքում սովորողները ավարտին են հասցնելու Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագիծը, որի ամփոփումը կիրականացվի Մայիսյան հավաքի սկզբում ըստ նախատեսվող օրացույցի:
    2. Մայիսյան հավաքի ընթացքում ակընկալվում է ավարտին հասցված ակնագործական տեղամասը: Նախագիծը կներկայացվի օրերս՝ աշխատանքը ընթացքի մեջ է, հաստոցերի հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, ավարտին նախատեսված է կազմակերպել նորամուտ:
    3. Մայիսյան հավաքի ավարտական փուլում նախատեսվում է իրականացնել Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սովորողների կողմից՝ ուսումնական տարվա ընթացքում, իրագործված անհատական և խմբային նախագծերի ավարտական աշխատանքների հաշվետվությունը՝ ցուցահանդեսի տեսքով: Վայրի և ժամկետի վերաբերյալ կտեղեկացվի ճշգրտումներից հետո՝ ըստ նախատեսվող ուսումնական օրակարգի և ուսումնական օրացույցի:
    Design a site like this with WordPress.com
    Get started