Մայիսյան հավաքին ներկայացվող աշխատանքներ

  1. Ապրիլի երկրորդ կեսի ընթացքում սովորողները ավարտին են հասցնելու Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագիծը, որի ամփոփումը կիրականացվի Մայիսյան հավաքի սկզբում ըստ նախատեսվող օրացույցի:
  2. Մայիսյան հավաքի ընթացքում ակընկալվում է ավարտին հասցված ակնագործական տեղամասը: Նախագիծը կներկայացվի օրերս՝ աշխատանքը ընթացքի մեջ է, հաստոցերի հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, ավարտին նախատեսված է կազմակերպել նորամուտ:
  3. Մայիսյան հավաքի ավարտական փուլում նախատեսվում է իրականացնել Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սովորողների կողմից՝ ուսումնական տարվա ընթացքում, իրագործված անհատական և խմբային նախագծերի ավարտական աշխատանքների հաշվետվությունը՝ ցուցահանդեսի տեսքով: Վայրի և ժամկետի վերաբերյալ կտեղեկացվի ճշգրտումներից հետո՝ ըստ նախատեսվող ուսումնական օրակարգի և ուսումնական օրացույցի:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started