Ոսկեգործական լաբորատորիայի մասնակցությունը արվեստի փառատոնին։

Ոսկեգործական լաբորատորիան՝ Արվեստի փառատոնին մասնակցելու է հունիսի 13-ին, ժամը՝ հավանաբար 12։00-ին գործուենության և նախագծերի իրագործման հետևանքով ձևավորված ստեղծագործական իրերի խմբային և անհատական նախագծերի ցուցադրության տեսքով։ Ներկայացվելու են ոսկեգործություն ընտրություն առարկա հաճախող Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին և Ավագ նաև Քոլեջի ուսանողների և լրացուցիչ կրթություն ստացող ոչ սեբաստացի սովորողների կողմից իրականացված անհատական և խմբային նախագծերը, ստեղծագործական իրերը։

  1. Եզրափակվելու են շուրջտարյա «Հայ Զարդ», «Փարաջանով-100» նախագծերը։

  1. Ուսումնական տարվա ընդացքում սովորողների կողմից իրագործված անհատական, ստեղծագործական իրերի հաշվետու ցուցադրություն։

    Սոֆի Թումասի, Լիա Մկրտչյան, Սոնա Այտնջյան
  2. Ոսկեգործական թվային դիզայնի խմբի աշխատանքները․

Կարեն Մարգարյան

Ավետ Սարդարյան

Էրիկ Օհանյան

Մայիսյան հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայի սովորողները պատրաստվում են հաշվետու ցուցադրությունը, որի ժամանակ Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սաները կներկայացնեն այս ուսումնական տարվա ընթացքում իրենց խմբային և անհատական նախագծերի համատեքստում կատարած աշխատանքները:

Լաբորատորիան պատրաստվում է ընդունել ուսումնական չորրորդ շրջանի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիա այցելած հյուրերին։

Կարդալ ավելին

Հունիսյան գոծունեություն

Հունիսի ընթացքոըմ Ոսկեգործական լաբորատորիայում նախատեսվում է իրականացնել․

  • Տարևերջյան հաշվետու ցուցահանդեսի կազմակերպում՝

Անհատական նախագծերով աշխատանքների ավարտ,

Խմբային նախագծերով աշխատանքների ավարտ՝ “Փարաջանով-100” և “ՀայԶարդ”

  • Ոսկեգործական լաբորատորիայում ակնագործական մասի նորամուտ,
  • Ճամբարային աշխատանքների կազմակերպում՝ լաբորատորիայի ներքին և արտաքին միջավայրի նորոգում և կազմակերպում։

«Մշակութային փոխանակում հանրակրթական կամուրջներով» շրջայցի շրջանակում

Հյուրերի ընդունման աշխատակարգին համապատասխան, Ոսկեգործական լաբորատորիան կիրականացնի բաց դաս-ցուցադրություն Հարավային դպրոցի սովորողների մասնակցությամբ։

 Դասի ընթացքում սոցորողները կիրականացնեն աշխատանքներ իրենց անհատական ընթացիկ նախագժերի վրա, նախապատրաստվելով “Փարաջանով-100” նախագծի ամփոփմանը և տարևերջյան հաշվետու ցուցահանդեսին։

Ոսկեգործական լաբորատորիան ամբողջությամբ պատրաստ է հյուրերի ընդունմանը։

Design a site like this with WordPress.com
Get started