Ցուցասրահի նորացում

Ոսկեգործական լաբորատորիայում ցուցասրահը կատարում է կարևոր գործառույթ։ Հաշվետու ցուցահանդեսներից հետ սովորողների աշխատանքները շուրջտարյա ցուցադրվում են հենց ցուցասրահում։ Ավանդույթը պահպանելու նպատակով անհրաժեշտ է կատարել երկու քայլ

  1. Ցուցափեղկի մակերեսի մեծացում՝ ստորև նշված տախտակների միջոցով
  2. Պատվանդանների պատրաստում՝ առկա պատվանդանների նմանօրինակ։

Աշխատանքների իրականացման ժամկետներ՝ հուլիսի 1-ից օգոստոսի 25-ը

Իրականացման վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Իրականացնողներ՝

Կազմակերպիչ Աղվան Մուրադյան

Մասնակիցներ՝ Քոլեջի 3-րդ կուրսի ո Մինաս Գրիգորյան Կարեն Մարգարյան

Լրացուցիչ կրթության ուսանողներ Երեմ Հունանյան Էրիկ Գրիգորյան

Անհրաժեշտ նյութեր

չլամինացված 8մմ տախտակ (0.49*4.5)մ (0.49*5.7)մ — 1 հատ

շինարարական գիպս — 1 պարկ

2024-2025թ. ուս. տարվա ավագ դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Ոսկեգործությունը որպես դիսցիպլինա իրենից ներկայացնում է հավաքական կառույց, որի տեսանելի բաղադրիչները արհեստագործական ոսկերչական մասնագիտություններն են դիսկրետ, իսկ անտեսանելի դաշտում՝ արվեստագիտական մասնագիտությունները: Ոսկեգործությունը մատուցվում է հիմնվելով հետևյալ կետերի վրա.

  • Դասավանդման հեղինակային ծրագիր
  • ՄՍԿՀ ուսումնական օրացույց
  • Սովորողների անհատական պլան
  • Կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը

Ոսկեգործություն դիսցիպլինայի կազմում  դասավանդվող և կիրառվող մասնագիտություններն են ՝

  1. Ոսկեգործական դիզայն՝ կոնստրուկտորություն՝ ձեռագործ և էլեկտրոնային.
  2. Մոդելավորում՝ մոդելի պատրաստում, մոդելային զանազան մոմերից և մետաղից.
  3. Մոմագործություն՝ ձուլագործական մոմով և ինժեկտորներով (ներարկիչներով) աշխատանք.
  4. Կաղապարագործություն՝ ստացված մոդելից տարբեր տիպի ռետիններից ձուլման կաղապարների պատրաստում, կտրում.
  5. Ձուլագործություն՝ ոսկերչական ոչ թանկարժեք կամ թանկարժեք համաձուլվածքներով ձուլման գործընթաց. հատուկ հաշվարկներ համաձուլվածքների ստացման համար՝ կաղապարային խառնուրդով աշխատանք վակուումային համակարգերի կիրառմամբ:

Ոսկեգործություն առարկան կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները կարող են ընտրել սկսած 4-րդ դասարանից: Առարկան դասավանդվում է շաբատական երկու անգամ` երկու դասաժամով:

Աշխատանքային պայմաններ`միջավայր

Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ:

Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է  ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին:

Դասավանդման նպատակը

Այն սովորողները, որոնք առաջին անգամ են հաճախում դասընթացին անցնում են կրտսեր դպրոցի ուսումնական ուղեծրով.

  • մանր մոտորիկային զարգացում
  • ծավալային ձևերի ճանաչում
  • ստեղծագործականության ձևավորում
  • ոլորտային գրականության հետ աշխատանք,
  • հետազոտական գործունեության ձևաչափի բացահայտում,
  • թիմային գործունեության ձևաչափի բացահայտում,
  • ճարտարագիտական, կոնստրուկտորական մտածողության ձևավորում
  • միջառարկայական կապերի ցուցադրում-բացահայտում(մաթեմատիկա, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, գծագրություն… )
  • ծանոթացում ոսկեգործական թվային տեխնոլոգիաներին, 3D մոդելավորման ծրագրերի, սարքերի և հաստոցների աշխատանքին

Իսկ այն սովորողները որոնք կրկնել են իրենց ընտրության առարկան ամրապնդում են գիտելիքները անցնելով առաջ`

  • ոսկեգործական մասնագիտացումների խորացված ուսումնասիրություն
  • նախընտրելի մասնագիտացման գծով նախագծային աշխատանք
  • ծանոթացում ոսկեգործական արտադրանքի մարքեթինգին, թրեյդինգին, ոսկեգործական մենեջմենթի ծանոթացում
  • մասնագիտական կողմնորոշման ձևավորում

Նախագծեր

«ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագիծ

«GoldRino» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագիծ

Ճամփորդություններ

Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են հետևյալ այցելությքւնները

  • Հայաստանի պատմության թանգարան
  • Շենգավիթ հնավայր
  • «Էրեբունի» պատմահանրագիտական արգելոց-թանգարան

Այցելությունները կազմակերպվում են խառը խմբերով, այդ իսկ պատճառով չեն առանձնացվում ըստ դպրոցները:

Գնահատումը

Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։

Խնդիրը

Դասավանդման մեթոդի ձևավորում:

Ամփոփիչ արդյունքը

Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված զարդերը կցուցադրվեն տարևերջյան հաշվետու ցուցադրության ընթացքում:

2024-2025թ. ուս. տարվա կրտսեր դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Ոսկեգործությունը որպես դիսցիպլինա իրենից ներկայացնում է հավաքական կառույց, որի տեսանելի բաղադրիչները արհեստագործական ոսկերչական մասնագիտություններն են դիսկրետ, իսկ անտեսանելի դաշտում՝ արվեստագիտական մասնագիտությունները: Ոսկեգործությունը մատուցվում է հիմնվելով հետևյալ կետերի վրա.

  • Դասավանդման հեղինակային ծրագիր
  • ՄՍԿՀ ուսումնական օրացույց
  • Սովորողների անհատական պլան
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը

Ոսկեգործություն դիսցիպլինայի կազմում  դասավանդվող և կիրառվող մասնագիտություններն են ՝

  1. Ոսկեգործական դիզայն՝ կոնստրուկտորություն՝ ձեռագործ և էլեկտրոնային.
  2. Մոդելավորում՝ մոդելի պատրաստում, մոդելային զանազան մոմերից և մետաղից.
  3. Մոմագործություն՝ ձուլագործական մոմով և ինժեկտորներով (ներարկիչներով) աշխատանք.
  4. Կաղապարագործություն՝ ստացված մոդելից տարբեր տիպի ռետիններից ձուլման կաղապարների պատրաստում, կտրում.
  5. Ձուլագործություն՝ ոսկերչական ոչ թանկարժեք կամ թանկարժեք համաձուլվածքներով ձուլման գործընթաց. հատուկ հաշվարկներ համաձուլվածքների ստացման համար՝ կաղապարային խառնուրդով աշխատանք վակուումային համակարգերի կիրառմամբ:

Ոսկեգործություն առարկան կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները կարող են ընտրել սկսած 4-րդ դասարանից: Առարկան դասավանդվում է շաբատական երկու անգամ` երկու դասաժամով: Աշխատանքային պայմաններ`միջավայր Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ: Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է  ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին: Աշխատանքային պայմաններ`միջավայր Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ: Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է  ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին: Դասավանդման նպատակը

  • մանր մոտորիկային զարգացում
  • ծավալային ձևերի ճանաչում
  • ստեղծագործականության ձևավորում

Նախագծեր «ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագիծ Ճամփորդություններ Ոս. տարվա ընթացքում նախատեսվում են այցելություններ

  • հայաստանի պատմության թանգարան
  • Շենգավիթ հնավայր
  • «Էրեբունի» պատմահանրագիտական արգելոց-թանգարան

Այցելությունները կազմակերպվում են խառը խմբերով, այդ իսկ պատճառով չեն առանձնացվում ըստ դպրոցները: Գնահատումը Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով: Խնդիրը Դասավանդման մեթոդի ձևավորում: Ամփոփիչ արդյունքը Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված զարդերը կցուցադրվեն տարևերջյան հաշվետու ցուցադրության ընթացքում:

Վերապատրաստում- World skills

2023թ-ին World skills Armenia  մրցույթի ոսկեգործական հատվածն անցկացվեց «Ոսկեգործական լաբորատորիայում»: Մրցույթի արրդյունքում հաղթեց Գյումրեցի Հակոբ Գևորգի Եշիլբաշյանը, որը ՀՀ ԿԳՄՍ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի «Ոսկերչություն» մասնագիտությամբ սովորող երկրորդ կուրսի ուսանող է:

Հանրապետական մրցույթը հաղթողը 2024թ. սեպտեմբերին իր մասնագիտությամբ, մասնակցելու է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք արդեն World skills միջազգային եզրափակիչ փուլին:

Մրցույթին պատշաճ և պատրաստված ներկայանալու նպատակով «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը» դիմել է մեզ խնդրանքով, որպեսզի Ոսկեգործական լաբորատորիայում անցկացնենք Հակոբ Գևորգի Եշիլբաշյանի կատարելագործում-վերապատրաստումը:

Անհրաժեշտ է ստորև նշված ժամկետում ապահովել Հակոբ Գևորգի Եշիլբաշյանի գիշերակացը և սնունդը կրթահամալիրի կացարաններից մեկում:

Ժամկետներ`

հունիսի 25,26,27

հուլիսի 2,3,4

հուլիսի 9,10,11

Նախագծի ղեկավար` Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար Դավիթ Պետրոսյան

Վերապատրաստվող ուսանով` Հակոբ Գևորգի Եշիլբաշյան

Վերապատրաստման կմասնակցեն հրավիրված մասնագետներ

  1. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության վարպետ-դասախոս`Արտյոմ Ռոբերտի Մարտիրոսյանը
  2. Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի վարպետ դասախոս Արա Մեսդջյանը

Վերապատրաստման կմասնակցեն `

ՄՍԿՀ քոլեջի երկրորդ կուրսի ուսանողներ`

Մինաս Գրիգորյանը

Կարեն Մարգարյանը

Ոսկեգործական լաբորատորիայում լրացուցիչ կրթություն ստացող՝

Էրիկ Գրիգորյանը

Երեմ Հունանյանը

Ե.Գ. Գիշերակացի և սննդի վճարի վերաբերյալ նշում կատարված չէ` տեղեղեկատվություն չունենալու պատճառով:

2023-2024 ուս. տարվա հաշվետվություն

Ամսական հաշվետվություններ.

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Իրականացված նախագծեր

BigCristmas Market

Տեսանելի ոսկեգործություն

«ՀայԶարդ»

«Փարաջանով-100»

Արվես_արհեստ

«Դավթի Գեղարդ»

Հունիսյան ամփոփում — Չորրորդ շրջան

  1. Ոսումնական չորրորդ շրջան — Ոսումնական չորրորդ շրջանի ընթացքում ճամբարին մասնակցող սովորողները ստ իրենց դասացուցակների հաճախելով Ոսկեգործական լաբորատորիա ավարտին հասցրեցին իրենց անհատական և խմբային ստեղծագործական նախագծերը: Այդ ընթացքում օժանդակող և աջակցող գործունեություն էին վարում քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ Մինաս Գրիգորյանը և Կարեն Մարգարյանը, ինչպես նաև լրացուցիչ կրթության մասնակիցներ Էրիկ Գիրգորյանը և Երեմ Հունանյանը:

2. Ցուցադրական տաղավար

Նախապատրաստական աշխատանքների մեջ մտնում էր նաև երեք երկու մետրանոց հատվածներից բաղկացած 6մ ընդհանուր երկարությամբ ցուցադրական տաղավարի պատրաստումը: տաղավարն իրենից ներկայացնում է 5 ցուցադրական մակերես ունեցող հարմարեցված կառուցվածքով հարթակ, որի վրա հնարավոր է լինում լիարժեք և պատշաճ մակարդակով ներկայացնել սովորողների կողմից պատրաստված աշխատանքները:

3. Ակնագործական հատված

Նախկինում պլանավորված գորխընթացը հունիսին հասցրեցինք ավարտին: Դեռ հնուց մնացած բրուտագործական անսարք դուրգերը ձևափոխվեցինք դարձնելով կիսաթանկարժեք միներալներ հղկելու համար երկու հաստոց`մեկը նախատեսված միներալների հղկման համար, մյուսը` փայլեցման համար: Աշխատանքների մեխանիկական մասն իրականացվեց մեխանիկ Աղվան Մուրադյանի օգնությամբ:

Այժմ նոր ուսումնական տարում հնարավորություն առաջացավ Ոսկեգործական լաբորատորիայում իրականացնել նորամուտ, առաջարկելով ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սովորողներին միներալների մշակման դաշտում հմտությունների ձևովորում, ստացված կիսաթանկարժեք քարերով, հետագայում պատրաստվող իրերի վրա կիրառելու նպատակով:

4. Հաշվետու ցուցադրություն

Հաշվետու ցուցադրություն 2024

Հունիսի 13-ին Արվեստի փառատոնի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիայում տեղի ունեցավ ավանդական հաշվետու ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցեցին ոսկեգործություն ընտրության առարկան ընտրած սովորողները` կրթահամալիրի բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներիրց, ինչպես նաև քոլեջի և լրացուցիչ կրության հաճախող սովորողները:

Ցուցադրության հրավիրված էին բոլոր ցանկացողները, հատկապես սովորաղներն իրեն հարազատների հետ:

Ներկայացվեց բոլոր սովորողների կողմից ավարտի հասցրախ ստեղծագործական աշխատանքներըպատրաստված արույրից: Աշխատանքներում օգտագործվել են տարբեր ուսումնաարտադրական ոսկեգործական տեխնոլոգիաներսկսած նախագծումից մինչև ձեռքի աշխատանք մետաղի վրա, ձուլումում, տարբեր միներալների, կիսատանկարժեք քարեի օգտագործմամբ քարերի տեղադրում, հնեցում, արծնապակեպատում: Ներկայացվեցին

  1. Կախազարդ- 98 հատ
  2. մատանի- 52 հատ
  3. ականօղ -3 զույգ
  4. թևնոց- 4 հատ

Բոլոր կոմպոզիցիաներն անհատական, ստեղծագործական, հետազոտական, երկարատև պրպտումների և հետևողական աշխատանքի արդյունք են`թե անհատական, թե թիմային առումներով:

Հատկանշական է, որ երկու թիմային շուրջտարյա նախագիծ ամփոփվեց ցուցադրության ընթցքում`«ՀայԶարդ» և «Փարաջանով-100», որոնց մասնակիցները տարբեր դպրոցների սովորողներ և ուսանողներ էին: Ամրապնդվեց հետազոտություն կատարելու ավանդույթը ուսումնական լաբորատորիայից դուրս, խոսքը գնում է երկու ուղևորությունների մասին:

«Փարաջանով-100» նախագծի ամփոփում

«Փարաջանով-100» նախագծի համատեքստում սովորողների հետ ուսումնասիրեցինք Սերգեյ Փարաջանովի կյանքից կոնկրետ դրվագ, որը հենց առաջացրեց «թալերների» պատրաստման գաղափարը: Խոսքը գնում է Փարաջանովի անազատության մեջ գտնվելու ընթացքում առաջացած ստեղծագործությունների մասին`ալյումինե թիթեղներից ձեռքերով դրվագված մետաղադրամների, «թալերների» մասին:

Սովորողների հետ միասին ուսումնասիրելով Փարաջանովի աշխատանքները սկսեցինք նախագծել այդ գաղափարի մեր տեսանկյունը: Այն բաղկացած է երկու մասից` ձեռագործ և թվային:

Ձեռագործ թալերներ պատրաստել են ոսկեգործական լաբորատորիա հաճախող բոլոր սովորողները երկու տարբերակով մեկն իրենց անվանատառով, որը ցուցադրվեց հաշվետու ցուցահանդեսի ընթացքում, և մյուսը ավելի վաղ, «Ձոն» ստուգատեսի համատեքստում պպատրաստված իրենցմայրիկների անվանատառերով:

Մեծ ձեռքբերում է այն, որ «Փարաջանով-100» նախագծի թվային մասն առաջին անգամ իրականացվեց միջին դպրոցի սովորողների`Ավետ Սարդարյանի և Էրիկ Օհանյանի կողմից, քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մարգարյանի հետևողական ուղղորդմամբ:

Արդյունքում ստացվեցին ազգային թռչնատառերի սիմվոլներ պարունակող անվանատառեր, որոնք միասին ձևավորեցին «ՓԱՐԱՋԱՆՈՎ» ազգանունը ի պատիվ հայ մեծ ստեղծագործողի: Հատկանշական է, որ նախագծի իրականացման ժամանակ օգտագործվեցին մի քանի ոսկեգործական տեխնոլոգիաներ՝ 3D մոդելավորում-նախագծում, 3D տպագրություն, ձուլում, ձեռագործ սարգահատում, արծնապակեպատում`օգտագործելով թեմատիկ, ազգային մշակույթին բնորոշ գունապատում: Արծնապակեպատումը իրականացեցին միջին դպրոցի սովորողներ Իռեն Գալստյանը և Լիա Մկրտչյանը:

Կարեն Մարգարյան

Ավետ Սարդարյան

Էրիկ Օհանյան 

«ՀայԶարդ» նախագծի ամփոփում

Հայ Զարդ շուրջտարյան հետազոտական նախագծի սովորողները, որոնք ավարտել են իրենց նախագծերը ններկայացրեցին իրենց աշխատանքները հաշվետու ցուցադրության ժամանակ:

Նախագծի նպատակն է տարատարիք սովորողների մոտ ձևավորել մշակութային հայացքներ և տեխնոլոգիական հմտություններ, կարողություններ ազգային մշակութային ուղղությունների ուսումնասիրության և վերծանման, ճանաչման, նորացման ու կիրառական դարձնելու համատեքստում:

Արդյունքում սովորողների և լրացուցիչ կրթություն ստացողների մի մասն ավարտեցին իրենց աշխատանքները, իսկ մյուս մասը կշարունակի հասնելով ավարտին հաջորդ ուսումնական տարում:

«ՀայԶարդ» նախագծի ընթացքում իրերը պատրաստվել են ազգային ոսկեգործական տեխնոլոգիաների կիրառմամ՝ Հայկական զարդարվեստին բնորոշ զարդանախշերի, սիմվոլների օգտագործմամբ: Բացի այդ կիրառվել է արծնապակեպատման տեխնոլոգիա, որը հնարավոր է դարձնում իրականացնել գունաբաժանում, շեշտելով «հայկական կարպետների» նմանականացման առանձնահատկությունները:

Հատկանշական է, որ սովորողների կողմից ուսումնասիրություններ և հետազոտություններ են կատարվել ազգային կերպարվեստի, կիրառական արվեստի լայն ճյուղերի ուղղությամբ, որոնք պատմամշակութային արժեք են ներկայացնում և ընդլայնում են սովորողների գիտելիքները պատմական իրադարձությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Վերջինիս վառ ապացույցն են «Սուրբ Գեղարդի ոդիսություն» կամ «Դավթի Գեղարդ» և «Փարաջանով-100» նախագծերը:

Design a site like this with WordPress.com
Get started