Վերապատրաստում- World skills

2023թ-ին World skills Armenia  մրցույթի ոսկեգործական հատվածն անցկացվեց «Ոսկեգործական լաբորատորիայում»: Մրցույթի արրդյունքում հաղթեց Գյումրեցի Հակոբ Գևորգի Եշիլբաշյանը, որը ՀՀ ԿԳՄՍ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի «Ոսկերչություն» մասնագիտությամբ սովորող երկրորդ կուրսի ուսանող է:

Հանրապետական մրցույթը հաղթողը 2024թ. սեպտեմբերին իր մասնագիտությամբ, մասնակցելու է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք արդեն World skills միջազգային եզրափակիչ փուլին:

Մրցույթին պատշաճ և պատրաստված ներկայանալու նպատակով «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը» դիմել է մեզ խնդրանքով, որպեսզի Ոսկեգործական լաբորատորիայում անցկացնենք Հակոբ Գևորգի Եշիլբաշյանի կատարելագործում-վերապատրաստումը:

Անհրաժեշտ է ստորև նշված ժամկետում ապահովել Հակոբ Գևորգի Եշիլբաշյանի գիշերակացը և սնունդը կրթահամալիրի կացարաններից մեկում:

Ժամկետներ`

հունիսի 25,26,27

հուլիսի 2,3,4

հուլիսի 9,10,11

Նախագծի ղեկավար` Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար Դավիթ Պետրոսյան

Վերապատրաստվող ուսանով` Հակոբ Գևորգի Եշիլբաշյան

Վերապատրաստման կմասնակցեն հրավիրված մասնագետներ

  1. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության վարպետ-դասախոս`Արտյոմ Ռոբերտի Մարտիրոսյանը
  2. Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի վարպետ դասախոս Արա Մեսդջյանը

Վերապատրաստման կմասնակցեն `

ՄՍԿՀ քոլեջի երկրորդ կուրսի ուսանողներ`

Մինաս Գրիգորյանը

Կարեն Մարգարյանը

Ոսկեգործական լաբորատորիայում լրացուցիչ կրթություն ստացող՝

Էրիկ Գրիգորյանը

Երեմ Հունանյանը

Ե.Գ. Գիշերակացի և սննդի վճարի վերաբերյալ նշում կատարված չէ` տեղեղեկատվություն չունենալու պատճառով:

2023-2024 ուս. տարվա հաշվետվություն

Ամսական հաշվետվություններ.

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Իրականացված նախագծեր

BigCristmas Market

Տեսանելի ոսկեգործություն

«ՀայԶարդ»

«Փարաջանով-100»

Արվես_արհեստ

«Դավթի Գեղարդ»

Հունիսյան ամփոփում — Չորրորդ շրջան

  1. Ոսումնական չորրորդ շրջան — Ոսումնական չորրորդ շրջանի ընթացքում ճամբարին մասնակցող սովորողները ստ իրենց դասացուցակների հաճախելով Ոսկեգործական լաբորատորիա ավարտին հասցրեցին իրենց անհատական և խմբային ստեղծագործական նախագծերը: Այդ ընթացքում օժանդակող և աջակցող գործունեություն էին վարում քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ Մինաս Գրիգորյանը և Կարեն Մարգարյանը, ինչպես նաև լրացուցիչ կրթության մասնակիցներ Էրիկ Գիրգորյանը և Երեմ Հունանյանը:

2. Ցուցադրական տաղավար

Նախապատրաստական աշխատանքների մեջ մտնում էր նաև երեք երկու մետրանոց հատվածներից բաղկացած 6մ ընդհանուր երկարությամբ ցուցադրական տաղավարի պատրաստումը: տաղավարն իրենից ներկայացնում է 5 ցուցադրական մակերես ունեցող հարմարեցված կառուցվածքով հարթակ, որի վրա հնարավոր է լինում լիարժեք և պատշաճ մակարդակով ներկայացնել սովորողների կողմից պատրաստված աշխատանքները:

3. Ակնագործական հատված

Նախկինում պլանավորված գորխընթացը հունիսին հասցրեցինք ավարտին: Դեռ հնուց մնացած բրուտագործական անսարք դուրգերը ձևափոխվեցինք դարձնելով կիսաթանկարժեք միներալներ հղկելու համար երկու հաստոց`մեկը նախատեսված միներալների հղկման համար, մյուսը` փայլեցման համար: Աշխատանքների մեխանիկական մասն իրականացվեց մեխանիկ Աղվան Մուրադյանի օգնությամբ:

Այժմ նոր ուսումնական տարում հնարավորություն առաջացավ Ոսկեգործական լաբորատորիայում իրականացնել նորամուտ, առաջարկելով ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սովորողներին միներալների մշակման դաշտում հմտությունների ձևովորում, ստացված կիսաթանկարժեք քարերով, հետագայում պատրաստվող իրերի վրա կիրառելու նպատակով:

4. Հաշվետու ցուցադրություն

Հաշվետու ցուցադրություն 2024

Հունիսի 13-ին Արվեստի փառատոնի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիայում տեղի ունեցավ ավանդական հաշվետու ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցեցին ոսկեգործություն ընտրության առարկան ընտրած սովորողները` կրթահամալիրի բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներիրց, ինչպես նաև քոլեջի և լրացուցիչ կրության հաճախող սովորողները:

Ցուցադրության հրավիրված էին բոլոր ցանկացողները, հատկապես սովորաղներն իրեն հարազատների հետ:

Ներկայացվեց բոլոր սովորողների կողմից ավարտի հասցրախ ստեղծագործական աշխատանքներըպատրաստված արույրից: Աշխատանքներում օգտագործվել են տարբեր ուսումնաարտադրական ոսկեգործական տեխնոլոգիաներսկսած նախագծումից մինչև ձեռքի աշխատանք մետաղի վրա, ձուլումում, տարբեր միներալների, կիսատանկարժեք քարեի օգտագործմամբ քարերի տեղադրում, հնեցում, արծնապակեպատում: Ներկայացվեցին

  1. Կախազարդ- 98 հատ
  2. մատանի- 52 հատ
  3. ականօղ -3 զույգ
  4. թևնոց- 4 հատ

Բոլոր կոմպոզիցիաներն անհատական, ստեղծագործական, հետազոտական, երկարատև պրպտումների և հետևողական աշխատանքի արդյունք են`թե անհատական, թե թիմային առումներով:

Հատկանշական է, որ երկու թիմային շուրջտարյա նախագիծ ամփոփվեց ցուցադրության ընթցքում`«ՀայԶարդ» և «Փարաջանով-100», որոնց մասնակիցները տարբեր դպրոցների սովորողներ և ուսանողներ էին: Ամրապնդվեց հետազոտություն կատարելու ավանդույթը ուսումնական լաբորատորիայից դուրս, խոսքը գնում է երկու ուղևորությունների մասին:

«Փարաջանով-100» նախագծի ամփոփում

«Փարաջանով-100» նախագծի համատեքստում սովորողների հետ ուսումնասիրեցինք Սերգեյ Փարաջանովի կյանքից կոնկրետ դրվագ, որը հենց առաջացրեց «թալերների» պատրաստման գաղափարը: Խոսքը գնում է Փարաջանովի անազատության մեջ գտնվելու ընթացքում առաջացած ստեղծագործությունների մասին`ալյումինե թիթեղներից ձեռքերով դրվագված մետաղադրամների, «թալերների» մասին:

Սովորողների հետ միասին ուսումնասիրելով Փարաջանովի աշխատանքները սկսեցինք նախագծել այդ գաղափարի մեր տեսանկյունը: Այն բաղկացած է երկու մասից` ձեռագործ և թվային:

Ձեռագործ թալերներ պատրաստել են ոսկեգործական լաբորատորիա հաճախող բոլոր սովորողները երկու տարբերակով մեկն իրենց անվանատառով, որը ցուցադրվեց հաշվետու ցուցահանդեսի ընթացքում, և մյուսը ավելի վաղ, «Ձոն» ստուգատեսի համատեքստում պպատրաստված իրենցմայրիկների անվանատառերով:

Մեծ ձեռքբերում է այն, որ «Փարաջանով-100» նախագծի թվային մասն առաջին անգամ իրականացվեց միջին դպրոցի սովորողների`Ավետ Սարդարյանի և Էրիկ Օհանյանի կողմից, քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մարգարյանի հետևողական ուղղորդմամբ:

Արդյունքում ստացվեցին ազգային թռչնատառերի սիմվոլներ պարունակող անվանատառեր, որոնք միասին ձևավորեցին «ՓԱՐԱՋԱՆՈՎ» ազգանունը ի պատիվ հայ մեծ ստեղծագործողի: Հատկանշական է, որ նախագծի իրականացման ժամանակ օգտագործվեցին մի քանի ոսկեգործական տեխնոլոգիաներ՝ 3D մոդելավորում-նախագծում, 3D տպագրություն, ձուլում, ձեռագործ սարգահատում, արծնապակեպատում`օգտագործելով թեմատիկ, ազգային մշակույթին բնորոշ գունապատում: Արծնապակեպատումը իրականացեցին միջին դպրոցի սովորողներ Իռեն Գալստյանը և Լիա Մկրտչյանը:

Կարեն Մարգարյան

Ավետ Սարդարյան

Էրիկ Օհանյան 

«ՀայԶարդ» նախագծի ամփոփում

Հայ Զարդ շուրջտարյան հետազոտական նախագծի սովորողները, որոնք ավարտել են իրենց նախագծերը ններկայացրեցին իրենց աշխատանքները հաշվետու ցուցադրության ժամանակ:

Նախագծի նպատակն է տարատարիք սովորողների մոտ ձևավորել մշակութային հայացքներ և տեխնոլոգիական հմտություններ, կարողություններ ազգային մշակութային ուղղությունների ուսումնասիրության և վերծանման, ճանաչման, նորացման ու կիրառական դարձնելու համատեքստում:

Արդյունքում սովորողների և լրացուցիչ կրթություն ստացողների մի մասն ավարտեցին իրենց աշխատանքները, իսկ մյուս մասը կշարունակի հասնելով ավարտին հաջորդ ուսումնական տարում:

«ՀայԶարդ» նախագծի ընթացքում իրերը պատրաստվել են ազգային ոսկեգործական տեխնոլոգիաների կիրառմամ՝ Հայկական զարդարվեստին բնորոշ զարդանախշերի, սիմվոլների օգտագործմամբ: Բացի այդ կիրառվել է արծնապակեպատման տեխնոլոգիա, որը հնարավոր է դարձնում իրականացնել գունաբաժանում, շեշտելով «հայկական կարպետների» նմանականացման առանձնահատկությունները:

Հատկանշական է, որ սովորողների կողմից ուսումնասիրություններ և հետազոտություններ են կատարվել ազգային կերպարվեստի, կիրառական արվեստի լայն ճյուղերի ուղղությամբ, որոնք պատմամշակութային արժեք են ներկայացնում և ընդլայնում են սովորողների գիտելիքները պատմական իրադարձությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Վերջինիս վառ ապացույցն են «Սուրբ Գեղարդի ոդիսություն» կամ «Դավթի Գեղարդ» և «Փարաջանով-100» նախագծերը:

Design a site like this with WordPress.com
Get started