«ՀայԶարդ» նախագծի ամփոփում

Հայ Զարդ շուրջտարյան հետազոտական նախագծի սովորողները, որոնք ավարտել են իրենց նախագծերը ններկայացրեցին իրենց աշխատանքները հաշվետու ցուցադրության ժամանակ:

Նախագծի նպատակն է տարատարիք սովորողների մոտ ձևավորել մշակութային հայացքներ և տեխնոլոգիական հմտություններ, կարողություններ ազգային մշակութային ուղղությունների ուսումնասիրության և վերծանման, ճանաչման, նորացման ու կիրառական դարձնելու համատեքստում:

Արդյունքում սովորողների և լրացուցիչ կրթություն ստացողների մի մասն ավարտեցին իրենց աշխատանքները, իսկ մյուս մասը կշարունակի հասնելով ավարտին հաջորդ ուսումնական տարում:

«ՀայԶարդ» նախագծի ընթացքում իրերը պատրաստվել են ազգային ոսկեգործական տեխնոլոգիաների կիրառմամ՝ Հայկական զարդարվեստին բնորոշ զարդանախշերի, սիմվոլների օգտագործմամբ: Բացի այդ կիրառվել է արծնապակեպատման տեխնոլոգիա, որը հնարավոր է դարձնում իրականացնել գունաբաժանում, շեշտելով «հայկական կարպետների» նմանականացման առանձնահատկությունները:

Հատկանշական է, որ սովորողների կողմից ուսումնասիրություններ և հետազոտություններ են կատարվել ազգային կերպարվեստի, կիրառական արվեստի լայն ճյուղերի ուղղությամբ, որոնք պատմամշակութային արժեք են ներկայացնում և ընդլայնում են սովորողների գիտելիքները պատմական իրադարձությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Վերջինիս վառ ապացույցն են «Սուրբ Գեղարդի ոդիսություն» կամ «Դավթի Գեղարդ» և «Փարաջանով-100» նախագծերը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started