- Ոսումնական չորրորդ շրջան — Ոսումնական չորրորդ շրջանի ընթացքում ճամբարին մասնակցող սովորողները ստ իրենց դասացուցակների հաճախելով Ոսկեգործական լաբորատորիա ավարտին հասցրեցին իրենց անհատական և խմբային ստեղծագործական նախագծերը: Այդ ընթացքում օժանդակող և աջակցող գործունեություն էին վարում քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ Մինաս Գրիգորյանը և Կարեն Մարգարյանը, ինչպես նաև լրացուցիչ կրթության մասնակիցներ Էրիկ Գիրգորյանը և Երեմ Հունանյանը:
2. Ցուցադրական տաղավար
Նախապատրաստական աշխատանքների մեջ մտնում էր նաև երեք երկու մետրանոց հատվածներից բաղկացած 6մ ընդհանուր երկարությամբ ցուցադրական տաղավարի պատրաստումը: տաղավարն իրենից ներկայացնում է 5 ցուցադրական մակերես ունեցող հարմարեցված կառուցվածքով հարթակ, որի վրա հնարավոր է լինում լիարժեք և պատշաճ մակարդակով ներկայացնել սովորողների կողմից պատրաստված աշխատանքները:


3. Ակնագործական հատված
Նախկինում պլանավորված գորխընթացը հունիսին հասցրեցինք ավարտին: Դեռ հնուց մնացած բրուտագործական անսարք դուրգերը ձևափոխվեցինք դարձնելով կիսաթանկարժեք միներալներ հղկելու համար երկու հաստոց`մեկը նախատեսված միներալների հղկման համար, մյուսը` փայլեցման համար: Աշխատանքների մեխանիկական մասն իրականացվեց մեխանիկ Աղվան Մուրադյանի օգնությամբ:
Այժմ նոր ուսումնական տարում հնարավորություն առաջացավ Ոսկեգործական լաբորատորիայում իրականացնել նորամուտ, առաջարկելով ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սովորողներին միներալների մշակման դաշտում հմտությունների ձևովորում, ստացված կիսաթանկարժեք քարերով, հետագայում պատրաստվող իրերի վրա կիրառելու նպատակով:



