Վերապատրաստում- World skills

2023թ-ին World skills Armenia  մրցույթի ոսկեգործական հատվածն անցկացվեց «Ոսկեգործական լաբորատորիայում»: Մրցույթի արրդյունքում հաղթեց Գյումրեցի Հակոբ Գևորգի Եշիլբաշյանը, որը ՀՀ ԿԳՄՍ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի «Ոսկերչություն» մասնագիտությամբ սովորող երկրորդ կուրսի ուսանող է:

Հանրապետական մրցույթը հաղթողը 2024թ. սեպտեմբերին իր մասնագիտությամբ, մասնակցելու է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք արդեն World skills միջազգային եզրափակիչ փուլին:

Մրցույթին պատշաճ և պատրաստված ներկայանալու նպատակով «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը» դիմել է մեզ խնդրանքով, որպեսզի Ոսկեգործական լաբորատորիայում անցկացնենք Հակոբ Գևորգի Եշիլբաշյանի կատարելագործում-վերապատրաստումը:

Անհրաժեշտ է ստորև նշված ժամկետում ապահովել Հակոբ Գևորգի Եշիլբաշյանի գիշերակացը և սնունդը կրթահամալիրի կացարաններից մեկում:

Ժամկետներ`

հունիսի 25,26,27

հուլիսի 2,3,4

հուլիսի 9,10,11

Նախագծի ղեկավար` Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար Դավիթ Պետրոսյան

Վերապատրաստվող ուսանով` Հակոբ Գևորգի Եշիլբաշյան

Վերապատրաստման կմասնակցեն հրավիրված մասնագետներ

  1. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության վարպետ-դասախոս`Արտյոմ Ռոբերտի Մարտիրոսյանը
  2. Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի վարպետ դասախոս Արա Մեսդջյանը

Վերապատրաստման կմասնակցեն `

ՄՍԿՀ քոլեջի երկրորդ կուրսի ուսանողներ`

Մինաս Գրիգորյանը

Կարեն Մարգարյանը

Ոսկեգործական լաբորատորիայում լրացուցիչ կրթություն ստացող՝

Էրիկ Գրիգորյանը

Երեմ Հունանյանը

Ե.Գ. Գիշերակացի և սննդի վճարի վերաբերյալ նշում կատարված չէ` տեղեղեկատվություն չունենալու պատճառով:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started