2024-2025 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Վերջին 5 տարիների ըթնացքում Ոսկեգործական լաբորատորիան հասցրել է ընդլայնվել և ձեռք բերել 5 ենթալաբորատորիա՝ Ընդահնուր ոսկեգործական լաբորատորիա3D ոսկեգործական մոդելավորման ենթալաբորատորիաՁուլագործական-քիմիական ենթալաբորատորիա, Ակնագործական-քարերի հղկման ենթալաբորատորիա, Գեղարվեստական դարբնոց-մեխանիակական ենթալաբորատորիա: Բոլոր ենթալաբորատորիաները ունեն իրենց անհատական և զարգացման նախագծերը:

Նախագծեր՝ սեպտեմբերյան

«Ոսկեգործություն» ընտրության ծրագրի տևողությունը նոր ընտորղի համար կազմում է 1 ուսումնական տարի: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական մոդուլներից՝

1.Էսքիզավորում

  Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների պատկերում թղթի վրա, մեկնաբանություն, զրույց, բացատրություն, վերլուծություն… :

2.Մոդելի պատրաստում

  Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:

3. Ձուլում

  Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:

4. Սարգահատում-հղկում

  Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝  անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…

Առաջին երկու մոդուլները յուրացվում են առաջին կիսամյակում, մյուս կիսամյակում վերջին երկու մոդուլները յուրացնելուց հետո ամփոփվում է և կազմակերպվում արդեն ավանդույթ դարձած Ոսկեգործական ցուցահանդեսը:

Հետևյալ ծրագրով իրականացվող նախագծերի ժամանակ գործում են բոլոր ենթալաբորատորիաները: Հիմնական և շարունակական նախագծերն են՝ «Ստեղծագործական շախմատ»-ը և «Կինդեռ» հավաքածուն:

5. Բյուրեղների, միերալների հղկում և երեսակում

Բյուրեղների և միներալների ուսումնասիրում ընտրում իրենցից ոսկերչական քարերի պատրաստում։ Ստացված կիսաթանկառժեք քարերը կօգտագործեն ոսկեգործական անհատական նախագծերի նորացման նպատակով։ Օգտագործվելու են հղկման և փայլեցման համար նախատեստված ալմաստե գործիքներով համալրված

Մյուս ենթալաբորատորիաների զարգացման և նախագծերի վերաբերյալ՝

  1. Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա

ա) «Քիմիական ոսկեգործության մեջ»

 Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ՝ նշված է հայտում:

բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները  ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել  կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:

2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան ենթալաբորատորիա

 Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման  համար:

ա) «Պայտ» նախագիծ

  Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:

բ) «Հայոց սվին» նախագիծ

  Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:

3. 3D ոսկեգործական ենթալաբորատորիա

Լաբորատորիայի նկարագրություն՝

Այն բաղկացած է երկու մասից՝ համակարգչային և 3D տպագրական: Համակարգչային հատվածում իրականացվելու է 3D ծրագրերի (Rinoceroz, Matrix, Zbrash) ուսումնասիրություն և ուսուցում: Տպագրական հատվածում տեղադրված են Prozen և Solid skape տիպի տպիչներ: Տպիչների վրա իրականացվելու է սովորողների հողմից ստեղծված վիրտուալ օբյեկտների տպագրությունը և լաբորատոր փորձեր վիրտուալ օբյեկտների որակական և չափային հատկանիշների, ինչպես նաև տարբեր մոդելային նյութերի տպագրության ու հատկությունների փոփոխության հետ կապված:

Նախագծեր

Նախատեսվում է միջին, ավագ դպրոցների և քոլեջի սովորողների հետ իրականացնել անհատական նախագծեր իրերի վիրտուալ նախագծման և դրանց տպագրության հետ կապված: Այնուհետ տպագրված իրերից դասական ոսկեգործական տեխնոլոգիաներով կպատրաստվեն վերջնական տեսք ունեցող իրեր:

Նախագծերի հղումներ՝

(ըստ ձևավորման)

4. Ընդհանուր ոսկեգործական լաբորատորիայի դազգահների փոխարինման, վերազինման նախագիծ

Նախագծերը ըստ ձևավորման

2024-2025 ուսմնական տարվա սեպտեմբերմեկյան նախագիծ

Սեպտեմբեր ամսվա ընդացքում լաբորատորիայում նախատեսվում է իրագործել ոսկեգործական գործունեությանը ծանոթացնող ցուցադրություններ․

1․Լաբորատորիա հաճախող նոր սովորողներին ծանոթացնել ուսումնական մոդուլներին, ներկայացնել ցուցասրահը նախորդ տարիների սովորողների աշխատանքներով համալրված, ներկայացնել 3D ենթալաբորատորիայի հնարավորությունները, ծանոթացնել նորաստեղծ ակնագործական ենթալաբորատորիայի տեխնիկական և ստեղծագործական հնարավորություններին, ներկայացնել ձուլագործական լաբորատորիան իր ստվար հնարավորություններով, ցուցադրել քիմիականմշակումների համար նախատեսված հատվածը իր սարքերով և օժանդակ գործիքներով՝ ընձեռնվող միջառարկայական հնարավորություններով։

2․Նախկինում ոսկեգործություն ընտրություն առարկա հաճախած սովորողներին ներկայացնել նոր ակնագործական ենթալաբորատորիայի հնարավորությունները նոր հմտություններ և գիտելիքներ ձևավորելու և ստեղծագործական անհատական/խմբային նախագծերում կիրառելու նպատակով։

3․Ըստ անհրաժեշտության անցկացնել վարպետաց դասաժամեր։

Design a site like this with WordPress.com
Get started