Day: 27.08.2024
Սեպտեմբերյան նախագծեր
2024-2025 թ․թ․ ուսումնական տարվա սեպտեմբերին Ոսկեգործական լաբորատորիայում մեկնարկում են հետևյալ շուրջտարյա նախագծերը․
1․ «ՀայԶարդ»
2. «Անձնական հավաքածու»
3. «Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»
4. Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին
5. «Հայկական լեռնաշխարհի փայլը»
6. «Big christmas»
Սեպտեմբերի 2-6 նախագծային շաբաթ
Սեպտեմբերի 2-6 նախատեսվում է իրագործել ոսկեգործական գործունեությանը ծանոթացնող ցուցադրություններ, ինչպես նոր, այնպես էլ նոր սովորողների համար՝
_Լաբորատորիա հաճախող նոր սովորողներին ծանոթացնել ուսումնական մոդուլներին,
_ներկայացնել ցուցասրահը նախորդ տարիների սովորողների աշխատանքներով համալրված,
_ներկայացնել 3D ենթալաբորատորիայի հնարավորությունները,
_ծանոթացնել նորաստեղծ ակնագործական ենթալաբորատորիայի տեխնիկական և ստեղծագործական հնարավորություններին,
_ներկայացնել ձուլագործական լաբորատորիան,
_ցուցադրել քիմիականմշակումների համար նախատեսված հատվածը իր սարքերով և օժանդակ գործիքներով։
