
Նախագծի անվանյում՝
«Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»
Տևողություն՝
Շուրջտարյա
Ավարտ՝
2024-2025 ումնական տարվա ավարտին
Նպատակ
Երվանդ Քոչարի 125 ամյակի կապակցությամբ ստեղծել յուրահատուկ ոսկեգործական իրերի հավաքածու, որը իրենից կներկայացնի Երվանդ Քոչար կողմից կերտված «Կիբերնետիկա» քանդակի բացահայտում։ Սովորողների կողմից քանդակի դիտման և բաղադրիչների ուսումնասիրմամբ դրանց վերլուծությամբ ոգեշնչված, ձևավորել անհատական ստեղծագործական իր։
Խնդիրներ՝
1․ Հաշվի առնելով ժամանակակից թվային զարգացումները խիստ ակտուալ է դառնում Երվանդ Քոչարի «Կիբերնետիկա» քանդակը, որը լայն լուսաբանման՝ հայտնաբերման կարիք ունի, ինչը և իրականցվում է հենց սովորողների շրջանում։
2․ Սովորողների մոտ ստեղծագործական մոտեցումների բազմազանության առաջացում։ 3․ Բուն առարկայի հետ ուղիղ կապ չունեցող, բայց մեծ էսթետիկական առժեք ունեցող խոշոր օբյեկտների բաղադրիչների վերածման կարողության ձևավորում։
Անհրաժեշտ նյութեր
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, կրտսեր (տարրական) և ավագ դպրոցի սովորողները։ Ցուցակները ճշգրտման փուլում են։
Ուղևորություն-էքսկուրսիա
Նախատեսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնել էքսկուրսիա քանդակի դիտում՝ Մերգելյան ինստիտուտի տարածք։ Ճշգրտումներից հետո կներկայացվի ուղեվորության նախագիծը։
Նախագծի ղեկավար՝
Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, դասավանդող վարպետ Դավիթ Պետրոսյան
