«ՀայԶարդ»

Նախագծի անվանյում՝
«ՀայԶարդ»

Տևողություն՝
Շուրջտարյա

Ավարտ՝
2024-2025 ումնական տարվա ավարտին

Նպատակ՝
«ՀայԶարդ» նախագծի նպատակն է «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած տարատարիք, սովորողների թիմային և անհատական համագործակցային մասնակցությամբ իրագործել հետազոտական գործընթաց հայկական զարդարվեստի ուսումնասիրության դաշտում:
Արդյունքում ձևավորվելու են ստեղծագործական, ոսկեգործական իրեր, որոնց գեղարվեստական բովանդակությունը կարտացոլի հայկական մշակութային ժառանգությունը՝ կիրառական արվեստի ոլորտում:

Նախատեսվում է նախագծի իրականացման հետևանքով առաջացած զարդերի պատրաստումը ավարտել 2024-2025 ուսումնական տարվա ավարտին:

Խնդիրներ՝
Բանալի բառեր-տարատարիք, կրտսեր (տարական), ավագ, քոլեջ, համագործակցային, հետազոտական, թիմային, անհատական, տեխնոլոգիական, ձեռնարկչային, ծնողական: Այս բոլոր հասկացությունները ներառում են նախագծի համապարփակ, փոխադարձ կապված խնդիրների և լուծումների շղթա: Խնդիրների և լուծումների առաջացման գործընթացի լուսաբանումը կիրականացվի ըստ նախագծի իրականացման:

Անհրաժեշտ նյութեր՝
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, կրտսեր (տարրական) և ավագ դպրոցի սովորողները։ Ցուցակները ճշգրտման փուլում են։

Օգտագործվող գրականություն և մեդիա նյութեր (սկզբնական ցանկ)՝

1.«Հայոց այբուբեն» հեղինակ՝ Գ. Խամջյան 1981թ.
2.«Էջմիածնի գանձեր» հեղինակ՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածին 1984թ.
3.«Հայկական մանրանկարչություն» հեղինակ՝ Մաշտոցի անվան գիր ծեռագրորի ինստիտուտ, Լիլիթ Ամիրջանյան 2007թ.
4.«Հայուհիների զարդերը (18-20դդ.)» հենղինակ՝ Աստղիկ Իսռաելյան, Պատմության թանգարան 2021թ.
5.«Հին հայկական խորհրդանշաններ» հեղինակ՝ Արաքս Մարգարյան 2022թ.

Նախագծի ղեկավար՝

Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, դասավանդող վարպետ Դավիթ Պետրոսյան

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started