«Հայկական լեռնաշխարհի փայլը»

Նախագծի անվանյում՝
«Հայկական լեռնաշխարհի փայլը»

Տևողություն՝
Շուրջտարյա

Ավարտ՝
2024-2025 ումնական տարվա ավարտին

Նպատակ
Հայկական լեռնաշխարհում որոնումների արդյունքում գտնել կիսաթանկարժեք միներալ, որի անհատական մշակման հետևանքով ձևավորված ոսկերչական քարը օգտագործել սեփական ստեղծագործական իրի պատրաստման վրա։

Խնդիրներ՝
1․ Սովորողների մոտ Հայկական լեռնաշխարհում առկա կիսաթանկարժեք-թանկարժեք քարերի, բյուրեղների առկայության վերաբերյալ տեղեկատվութուն ձևավորել։
2․ Հայրենի բնության նկատմամբ առժևորման բարձրացում։
3․ Սովորել տարբերակել կիսաթանկարժեք և ոչ թանկարժեք միներալները։
4․ Սեփական ջանքերով կորզված միներալի հղկում միչև պատրաստի քար։

Անհրաժեշտ նյութեր
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:

Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, կրտսեր (տարրական) և ավագ դպրոցի սովորողները։ Ցուցակները ճշգրտման փուլում են։

Օգտագործվող գրականություն և մեդիա նյութեր (սկզբնական ցանկ)՝

1.«Հայոց այբուբեն» հեղինակ՝ Գ. Խամջյան 1981թ.
2.«Էջմիածնի գանձեր» հեղինակ՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածին 1984թ.
3.«Հայկական մանրանկարչություն» հեղինակ՝ Մաշտոցի անվան գիր ծեռագրորի ինստիտուտ, Լիլիթ Ամիրջանյան 2007թ.
4.«Հայուհիների զարդերը (18-20դդ.)» հենղինակ՝ Աստղիկ Իսռաելյան, Պատմության թանգարան 2021թ.
5.«Հին հայկական խորհրդանշաններ» հեղինակ՝ Արաքս Մարգարյան 2022թ.

Նախագծի ղեկավար՝

Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, դասավանդող վարպետ Դավիթ Պետրոսյան

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started