Նախագծի անվանյում՝
Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին
Տևողություն՝
Շուրջտարյա
Ավարտ՝
2024-2025 ումնական տարվա ավարտին
Նպատակ
Մաթեմատիկա, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, պատմություն, հասարակագիտություն, գեղանկար, գծանկար առարկանների միջև, դասացուցակին համապատասխան, փոխադարձ շախկապված, հետազոտական-ստեղծագործական լաբորատոր պարապմունքների իրականցում։
Խնդիրներ՝
1․ Տեսական գիտելիքների և գործնական իրողության կապի հայտնաբերում, ցուցադրում։
2․ Սովորողի մոտ նոր մոտիվացիայի ձևավորում։
3․ Ոչ ոսկեգործական առարկաների նկատմամբ հետաքրքրության ձևավորում։
Անհրաժեշտ նյութեր
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, կրտսեր (տարրական) և ավագ դպրոցի սովորողները։ Ցուցակները ճշգրտման փուլում են։
Օգտագործվող գրականություն և մեդիա նյութեր (սկզբնական ցանկ)՝
1.«Հայոց այբուբեն» հեղինակ՝ Գ. Խամջյան 1981թ.
2.«Էջմիածնի գանձեր» հեղինակ՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածին 1984թ.
3.«Հայկական մանրանկարչություն» հեղինակ՝ Մաշտոցի անվան գիր ծեռագրորի ինստիտուտ, Լիլիթ Ամիրջանյան 2007թ.
4.«Հայուհիների զարդերը (18-20դդ.)» հենղինակ՝ Աստղիկ Իսռաելյան, Պատմության թանգարան 2021թ.
5.«Հին հայկական խորհրդանշաններ» հեղինակ՝ Արաքս Մարգարյան 2022թ.
Ուղևորություն
Ուսումնական տարվա ընթացքում համաձայնեցված ժամկետներում և հարմար եղանակային պայմանների դեպքում, հրավիրված՝ երկրաբան մասնագետների մասնակցությամբ լեռնաշխարհի այս առումով կարևով տեղանքների այցելություն՝ «Քարահավաք» խորագրով շրջագայության ուղեվորության համատեքստում։
Նախագծի ղեկավար՝
Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, դասավանդող վարպետ Դավիթ Պետրոսյան
