«Big christmas»

Նախագծի անվանյում՝
«Big christmas»

Տևողություն՝
Մեկ ուսումնական շրջան

Ավարտ՝
Առաջին ուսումնական շրջանի ավարտ

Նպատակ
«Big christmas» առևտրայի հարթակում ճաշակով և որակով ոսկերչական ստեղծագործական իրերով կրթահամալիրի տաղավարը լրացնելու և ներկայանալու նպատակով բոլոր սովորողների կողմից կիրականացվեն անհատական կախազարդեր արույրից։

Խնդիրներ՝
1․ Սովորողների մոտ ձևավորել ձեռնարկչային հատկանիշներ։
2․ Սովորեցնել սովորողներին իրականացնել ոսկերչական իր ըստ նախնական պատվերի։
3․ Լավագույնս ներկայացնել կրթահամալիրի «Ոսկեգործական լաբորատորիան»։

Անհրաժեշտ նյութեր
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:

Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, կրտսեր (տարրական) և ավագ դպրոցի սովորողները։ Ցուցակները ճշգրտման փուլում են։

Օգտագործվող գրականություն և մեդիա նյութեր (սկզբնական ցանկ)՝

1.«Հայոց այբուբեն» հեղինակ՝ Գ. Խամջյան 1981թ.
2.«Էջմիածնի գանձեր» հեղինակ՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածին 1984թ.
3.«Հայկական մանրանկարչություն» հեղինակ՝ Մաշտոցի անվան գիր ծեռագրորի ինստիտուտ, Լիլիթ Ամիրջանյան 2007թ.
4.«Հայուհիների զարդերը (18-20դդ.)» հենղինակ՝ Աստղիկ Իսռաելյան, Պատմության թանգարան 2021թ.
5.«Հին հայկական խորհրդանշաններ» հեղինակ՝ Արաքս Մարգարյան 2022թ.

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started