2024 թվականի եզրափակիչ հաշվետվության մեջ ներկայացվում է 24 թվականի ընթացքում և 24 թվի երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները, նախագծերի եզրափակումը, 25 ուսումնական տարում նախատեսվող շարունակական նախագծերը և ձեռքբերումները։
1․ Վերապատրաստման գործընթացի կազմակերպում ոսկեգործական լաբորատորիաում
Ոսկեգործական լաբորատորիայում բացի առօրյա ուսումնակրթական գործողությունից, դասացուցակով նախատեսված դասսաժամերի ավարտից հետո իրականացվեց հանրապետություն 11 քոլեջ ուսումնների «Ոսկերիչ» մասնագիտական ուղությամբ վարպետ-դասախոսների վերապատրաստման գործնական մասը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «ԼԱՎԴԱՎԻՆԴԱՍԹՐԻԶ» ՄՀԿ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա ոսկեգործական լաբորատորիայում վերապատրաստում անցան 11 կազմակերպությունից 21 մանկավարժական աշխատող որը ավարտվեց հոկտեմբերի 15-ին։ Այնուհետ մասնակցելով ԳԹԿ-ի կողմից ձևավորված ատեստավորումը կազմակերպող հանձնաժողովի գործունեությանը նոյեմբերի 30-ին վերապատրաստված մանկավարժական աշխատողները անցան ատեստավորում։




2․ Փարաջանովի թալերներ նախագծի ավարտ
Artասահմանում Փարաջանովի թալերներ նախագծի ավարտական մասը, որը իրենից ներկայացնում էր սովորողների կողմից rhinoceros և matrix ծրագրերով ստեղծված 3D ֆայլերի միջոցով եռաչափ տպիչով տպագրված, այնուհետ մետաղակա տեսք ձեռք բերած՝ խորհրդանշական «ՓԱՐԱՋԱՆՈՎ» անվանատառերով, էմալապատ կախազարդերը։





3․ Ճամփորդություն՝ «Քոչար 125» նախագծի համատեքստում
2024 թվի ուսումնական նախագծերից «Երվանդ Քոչար 125»-ը շարունակվելու է 2025 ուսումնական տարվան։ Սովորողների երևակայության շրջանակի մեծացման նպատակով և Երվանդ Քոչարի արվեստի (Գեղանկար, քանդակ) ոճական մոտեցումների ուսումնասիրման և ապագայում վերլուծման ու կիրառման (ոսկեգործական իրերի նախագծման ժամանակ) նպատակով ուղևորվեցինք ազգայի պատկերասրահ։



Միջին դպրոցի սովորողների ստվար խումբը բազմապիսի էսթետիկական նոր զգացողություններ և ապրումներ ունեցավ, որի շնորհիվ «Քոչար 125» նախագծի համատեքստում ավելի ուղղորդված, անհատական նախագծեր կձևավորվեն և ավարտին , տարևվերջյան ցուցահանդեսի ժաման կներկայացվեն հանդիսատեսին։






4. Բիգ Քրիսմաս «Big christmas»
2020-2024 ուսումնական տարվում կրտսեր և միջին դպրոցների սովորողները ձևավորեցիին իրենց անհատական հայացքները այն իրեի նկատմամբ որոնք պետք է մասնակցեիյն տարեվերջյան «Big christmas» տոնավաճառին կրթահամալիրի ոսկեգործական լաբորատորիայի կողմից
Քրտնաջան աշխատանքի արդյունքում ձևավորվեցին նոր տարյա թեմաներով տոնածառի խաղալիք հիշեցնող 32 կախազարդեր։ Կախազարդերը պատրաստված են «Ալոյ» տեսակի համաձուլվածքից, իրենցից շատերը էմալապատ են։




Իրերի արդյունավետ ցուցադրության համար ձևավորվեց տոնական եղևնու ալտերնատիվ տարբերակը, որի զարդարման գործողությունը իրականացվեծ սովորողների օգնությամբ։ Տոնածառը իրերով տեղափոխվեց ՄՍԿՀ-ի տաղավար որը գտնվում էր «Big christmas» տոնավաճառում։






