Ուսումնական գործընթացը շարունակվում է: Կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներից շատերը, որոնց առաջադիմությունն ավելի ակնառու է, անցնում են երկրորդ փուլ,այսինքն ծավալային օբյեկտների ձևավորման փուլը:
Կրտսեր դպրոցներ




Սովորողների մեծ մասի մոտ առկա են էսքիզավորման աշխատանքային տետրեր, որտեղ երևում են իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնցից կատարվում է ընտրություն և վերջիններիս հման վրա երկրորդ փուլում սկսվում են ձևավորվել ծավալային օբեկտները, որոնք համրապատասխանում են իրենց էսքիզներին: Բայց դա պարտադիր պայման չէ, հենց սկսեց ձևավորվել էսքիզին մոտ օբյեկտը, ցանկության դեպքում սովորողը կարող է փոխարինել այն: Կարևոր է որպեսզի աշխատանքի հետևողականությունը պահպանվի:
Միջին դպրոց



Միջին դպրոցի խումբը ամենաբազմաթիվն է՝ 6-րց 8-րդ դասարանցիներն են, և սովորողների 50% կազմում են այն սովորողները, որոնք ոսկեգործություն ընտրության առարկա են հաճախել ոչ առաջին տարին, սկսած նույնիսկ կրտսեր դպրոցից: Կարևոր է նշել, որ տարբեր փուլերում գտնվող սովորողները և բազմաթիվ սկսնակները և փորձառուների հետ զարգանում են համահունչ: Անկախ դրանից դասընթացի ընթացքում սովորողի զբաղվածությունը դառնում է անհատական և աշխատանքները կատարվում են տարբեր բնույթի ոսկեգործական ուղղություններով: Մասնավորապես՝
-սկսնակները էսքիզավորում և ըստ փուլերի առաջընթաց,
-նրանք ովքեր ունեն մետաղի մշակման փորձ, աշխատում են մետաղական մակերեսների մշակման հմտությունների զարգացման վրա,
-կան սովորողներ, որոնք նախընտում են այլ տխնոլոգիաներ, մասնավորապես էմալապատում՝ իրենց իրը էմալապատման եղանակով դարձնում են վերջնական
-որոշ սովորողներ նախընտրում են էլեկտրոնյին ոսկերչական ծրագրերի ուսումնասիրությունը:
Ավագ դպրոց






Ավագ դպրոցի սովորողների մոտ առաջանում են ինքնուրույն անհատական նախագծեր, որոնք նույնպես առաջին, երկրորդ փուլերում են զբաղված, բայց իրենց մոտ նախագծերն ավելի կիրառական բնույթ են կրում, այդ պատճառով աշխատանքը խիստ անհատական է, ինչպես նաև տարբեր հետաքրքրություններ ունենալուն զուգահեռ, փորձում ենք ընտրության այլ առարկաների միջև կապ ստեղծել:
Հատկապես կաևորվում է ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների գորրծունեությունը որոնցից շատերը նոր ոգեշնչմամ են մասնակցում դասերին և ավելի հետևողական են։


















