4-րդ ուսումնական շրջանի նախագիծ «Փառատոնային ցուցահանդես»

Նախագծի անվանյում՝
Փառատոնային ցուցահանդես

Տևողություն՝
Մայիս-հունիս,

Ավարտ՝
Հունիսի 19, ժամը 12։00-ից սկսած

Մասնակիցներ՝
Հյուսիսային, Արևելյան, Հարավային, Արևմտյան դպրոցների 4-5րդ դպրոցների սովորողներ, միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, Ավագ դպրոցի և քոլեջի սովորողները, լրացուցիչ կրթության դասընթացներին հաճախող սովորողներ։

Նախագծին մասնակցող պարտաճանաչ սովորողների բլոգների հղումներ

Վիկտորյա Ղազարյան, Ոսկերչություն, Արևելյան դպրոց 4-րդ դասարան
Լուսե Գառնիկյան,Կալա Բալա «Ոսկե Ծաղիկ» Նախագիծ, Արևելյան 4-4
Դավիթ Հարությունյան, “Ոսկե ծաղիկ-Կարաբալա” Արևելյան դպրոց 5-4
Յանա Հովհաննիսյան, Կալա Բալա, Արևելյան դպրոց, 5-4 դասարան՛
Գաբրիել Խոսրովյան, Ոսկե ծաղիկ կարաբալա տոն, Արևելյան Դպրոց, 5-4 Դասարան
Ստելլա Թոռչյան, Ընտրության Գործունեություն, Արևելյան դպրոց, 5-4 դասարան
Ալեքս Սարգսյան, Ոսկեգործություն, ծաղիկ, Արևելյան դպրոց 5-4 դասարան
Ելենա Ալեքսանդրյան, ՈՍԿԵԾԱՂԻԿ — ԿԱԼԱԲԱԼԱ\ ՆԱԽԱԳԻԾ, Հյուսիսային դպրոց
Արտաշես Յուզբաշյանի , Ոսկե ծաղիկ նախագիծ, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան
Մարիա Սահակյան, Կախազարդ․ Զատիկ, Հյուսիսային դպրոց, 4-1 դասարան
Դավիդ Ղարիբյանի, Ոսկեծաղիկ – Կալաբալա նախագիծ, Հյուսիսային դպրոց, 4 – 2 դասարան
Դանիել Վարդանյան, Լապտեր, Ոսկե Ծաղիկ Կարաբալա, Արտեմիսի տաճար,Հարավային դպրոց, 4.3 դասարան
Սոֆի Թումասի, Ոսկե ծաղիկ, Ոսկե ծաղիկ, Հարավային դպրոց-պարտեզ, 5․2 դասարան
Արմեն Պարսամյան, Ձոն մայրիկ, Հրավային դպրոց, 5.2 դասարան
Բելլա Փիլոյան, Ոսկե ծաղիկը մայրիկիս համար։), Միջին դպրոց, 7-2 դասարան
Արփի Փարադյան, Ոսկե ծաղիկ, Միջին դպրոց, 7-2 դասարան
Մարիա Վաթյանի բլոգ, Մայրության ծաղիկը, Միջին դպրոց, 8-1 դասարան
Մարիա Վաթյան, Մայրության ծաղիկը, Միջին դպրոց, 8-1 դասարան
Էմանուել Այվազյան, Նախագիծ՝«Ոսկե ծաղիկ-Կարաբալա»
Սարգսյան Ռոզի, “Ոսկե ծաղիկ Կարա Բալա”

Նպատակ՝

  • Ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդես
  • Շուրջտարյա և թեմատիկ նախագծերի
  • 9-րդ դասարանի սովորողի ավարտական աշխատանքների ցուցադրություն

Խնդիրներ՝
Բանալի բառեր-տարատարիք, կրտսեր (տարական), ավագ, քոլեջ, համագործակցային, հետազոտական, թիմային, անհատական, տեխնոլոգիական, ձեռնարկչային, ծնողական: Այս բոլոր հասկացությունները ներառում են նախագծի համապարփակ, փոխադարձ կապված խնդիրների և լուծումների շղթա: Խնդիրների և լուծումների առաջացման գործընթացի լուսաբանումը կիրականացվի ըստ նախագծի իրականացման:

Անհրաժեշտ նյութեր՝
Անհրաժեշտ նյութերի ձեռքբերման համար հայտ ներկայացվել է նախօրոք։

Նյութերի ցուցակ
1․ Գազ-20 լիտր, 2 բալոն, գինը-?
2․ Թթվածին 2 բալոն, գինը-6000 դրամ
3․ Ձուլման գիպս, 1 պարկ, գինը-20․000դրամ 
4․ Ձուլման համար արույր 1․5կգ, գինը-15․000 դրամ
5․ Փոշեկուլ 1 հատ, գինը-?

4-րդ ուսումնական շրջան․ նախագծեր, «փառատոն», աշխատակարգ (մայիս, հունիս)

4-րդ ուսումնական շրջանում ոսկեգործական լաբորատորիայի գործառույթները իրականցվում են ըստ աշխատակարգի։


Ավարտի են հասցնվում շուրջ տարյա և թեմատիկ նախագծերը, սովորողներ մասնակցությամբ իրականացվում են ձուլագորածական, այնուհետ մշակման աշխատանքներ։ Նախագծերով իրականացված անհատական ստեղծագործական իրերը սովորողները հասցնում են ավարտին՝ պատրաստվելով ուսումնական տարվա ավարտի կապացությամբ հաշվետու «Փառատոնային ցուցահանդես» նախագծին։

Աշխատակարգ 4-րդ ուսումնական շրջանի (մայիս, հունիս)

4-րդ ուսումնական շրջանի աշխատակարգ

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք 09։00-09։20
  • Ըստ ուսումնական դասացուցակի, Հյուսիս, Հարավ, Արևելք, Արևմուտք, Միջին և Ավագ դպրոցների ճամբարային խմբերի ընդունելություն, ծանոթացում, սեմինար գործնական՝ ազատ ժամանակ 09։20-14։20
  • Դասապրոցես քոլեջի ուսանողների հետ 09։20-14։20
  • Դասապրոցես լրացուցիչ կրթության հաճախող սովորողների հետ ըստ գրաֆիկի 15։00-16։00
  • Աշխատանքներ «Փառատոն նախագծ» 09։20-16։00
  • Լաբորատորիայի տարածքի և այգու խնամք 09։20-16։00
  • Աշխատանքային գործիքների, սարքերի նորոգում, վերականգնում 09։20-16։00
  • Տաղավարների և ցուցադրական հենակների պատրաստում հունիսի 10-ի ցուցահանդեսից, ցուցասրահը նոր իրերով համալրելու և պատշաճ ցուցադրելու նպատակով։

Մայիս ամսվա Հաշվետվություն

«Ոսկեգործություն» ընտրություն առարկա ընտրած սովորողները եզրափակիչ փուլում են։ Հուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան կրտսեր դպրոցների, Միջին և Ավագ դպրոցների սովորողները նախապատրաստվուն են իրենց անհատական և նախագծային ստեղծագործական, ոսկեգործական իրերը տարեվերջյան ավանդական ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի օրը և ժամը կհստակեցվի ըստ կրթահամալիրի օրակարգի։

Ոսկեգործական լաբորատորիայում սովորողները ավարտի են հասցնում իրենց անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը գտնվում են արդեն 4-րդ մետաղագործական փուլում: Մայիս ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգահտել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցում շարունակվում են շուրջտարյա, ընթացիկ նախագծերը: Լաբորատորիաներում ձևավորված գիտելիքները և հմտությունները հնարավորություն են տալիս կյանքի կոչեչ ամենախիզախ ստեղծագործական գաղափարները: Բոլորի կողմից նկատվում է հետևողականության և պատասխանատվության աստիճանի բարձրացում և նախագծերով ոգևորում, քանի որ բոլոր սովորողները պատրաստվում են 24-25 ուս․ տարվա եզրափակիչ հաշվետու ցուցադրությանը, ցուցահանդեսին:

Ավարտին հասցվող նախագծեր՝

  1. «ՀայԶարդ»
  2. «Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»
  3. «Հայկական լեռնաշխարհի փայլը»
  4. Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին
  5. «Անձնական հավաքածու»
  6. Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»

Սովորողների բլոգների հղումներ

Մայիսյան հավաքին մասնակցությունը ցուցահանդեսով

Մայիսյան հավաքի օրերին ոսկեգործական լաբորատորիան կներկայանա իր տարեկան եզրափակիչ ցուցադրությամբ որտեղ կներկայացվան ոսկեգործություն ընտրության առարկա հաճախող կրտցերից մինջև ավագ դպրոցի սովորողների կողմից ձևավորված ստեղծագործական իրերը։

Իրերի հավաքածուն ձևավորվում է հետևյա նախագծերին մասնակցության հետևանքով։

  1. «ՀայԶարդ»
  2. «Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»
  3. «Հայկական լեռնաշխարհի փայլը»
  4. Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին
  5. «Անձնական հավաքածու»
  6. Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»

    Ցուցադրության տեղը և վայրը ըստ նախատեսված

Ապրիլ ամսվա Հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայի սովորողները պատրաստվում են հաշվետու ցուցադրությունը, որի ժամանակ Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սաները կներկայացնեն այս ուսումնական տարվա ընթացքում իրենց խմբային և անհատական նախագծերի համատեքստում կատարած աշխատանքները:


Մայիսյան հավաքին ներկայացվելու են ոսկեգործություն ընտրություն առարկա հաճախող Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին և Ավագ նաև Քոլեջի ուսանողների և լրացուցիչ կրթություն ստացող ոչ սեբաստացի սովորողների կողմից իրականացված անհատական և խմբային նախագծերը, ստեղծագործական իրերը նաև «Ոսկե ծաղիկ-Կարաբալա», «Երվանդ Քոչար», «Անձնական հավաքածու» նախագծերի ամփոփումը։


Մջին դպրոցի սովորողների Դավիթ Սիրեյանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել rhino և Matrix ծրագրերը սովորելու, ուսումնական տարվա ընթացքում ձևավորված գիտելիքների և նոր հմտությունների կիրառման արդյունքում Ոսկե ծաղիկ-Կարաբալա նախագծի իր մասնակցությունը եղավ իր մայրիկի անունով վարդի տեսքով կախազարդի ստեղծումը վերը նշված ծրագրերով այնուհետ տպագրումը եռաչափ տպիչով և ցուցադրումը մայիսյան հավաքի օրերին։

Design a site like this with WordPress.com
Get started