Ոսկեգործական լաբորատորիայի սովորողները պատրաստվում են հաշվետու ցուցադրությունը, որի ժամանակ Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սաները կներկայացնեն այս ուսումնական տարվա ընթացքում իրենց խմբային և անհատական նախագծերի համատեքստում կատարած աշխատանքները:



Մայիսյան հավաքին ներկայացվելու են ոսկեգործություն ընտրություն առարկա հաճախող Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին և Ավագ նաև Քոլեջի ուսանողների և լրացուցիչ կրթություն ստացող ոչ սեբաստացի սովորողների կողմից իրականացված անհատական և խմբային նախագծերը, ստեղծագործական իրերը նաև «Ոսկե ծաղիկ-Կարաբալա», «Երվանդ Քոչար», «Անձնական հավաքածու» նախագծերի ամփոփումը։



Մջին դպրոցի սովորողների Դավիթ Սիրեյանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել rhino և Matrix ծրագրերը սովորելու, ուսումնական տարվա ընթացքում ձևավորված գիտելիքների և նոր հմտությունների կիրառման արդյունքում Ոսկե ծաղիկ-Կարաբալա նախագծի իր մասնակցությունը եղավ իր մայրիկի անունով վարդի տեսքով կախազարդի ստեղծումը վերը նշված ծրագրերով այնուհետ տպագրումը եռաչափ տպիչով և ցուցադրումը մայիսյան հավաքի օրերին։
