2025-2026 ուս․ տարվա նախապատրաստական աշխատանքներ

Տեխնոլոգիական միջավայյրային մաս
Բոլոր տեխնոլոգիական սարգերը միջոցները վերանորոգվում են կամ փոխարինվում, դասապրոցեսի ընցացքում լիարժեք ծառայելու նպատակով։

Խնամք և կարգավորումները իրականացվող ներքին հարդարանքի և բակային տարածքում։

Նախագծվում է համալրել սպառված կամ մշակման համար անպիտան վիճակի եկած արագամաշ նյութերը։

Ուսումնակրթական մաս

Ըստ ուս. պլանի Ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սովորողների պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական երկու դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է համաձայն կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիման վրա:

  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ (4,5-ՐԴ ;   6,7,8-ՐԴ ;   9-ՐԴ ; 10, 11, 12-ՐԴ ; ) ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ «ՔՈԼԵՋԻ» ՀԱՄԱՐ։  

     Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանի, կապված հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արվեստ-արհեստ» բնագավառի առարկական չափորոշիչի՝ «Ոսկեգործական լաբորատորիայի» գիտահետազոտական աշխատանքը ՀՊՄՀ-ի ասպիրանտուրայում շարունակվում է, ուսումնադաստիրատչական դասավանդման մեթոդաբանության ձևավորման վրա՝ Կոդ 002  «Ոսկեգործական արվեստի պարապմունքների կազմակերպման մեթոդական համակարգը» թեքնածուական ատենախոսության նյութի համատեքստում ձևավորված և ժամանակով ստուգված մեթոդաբանական մոտեցումը արդյունավետ հիմք է հանդիսանում ուսումնական գործունեությունը դրա շուջ կազմակերպելու և ուսումնական ծրագրում կիրառելու համար։ Այն բաղկացած է 5 մոդուլից իրենց ենթամոդուլներով։

    1.  Էսքիզավորում  2d
    2․  Ծավալային էսքիզավորում 3d
    3.  Մոդելավորում 2d և 3d
    4.  Աշխատանք մետաղով
    5․  Ակնագործություն

    «Արվետս-արհեստ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշչին համապատասխան  ուսումնական պրոցեսը կազմակերպում է «Խառը» մեթոդներով և ունի «պարուրաձև» կարուցվածք, այսինքն գիտելիքների հմտությունների և կարողությունների զարգացման ընդացքում կրտսեր (տարական), միջին (հիմնական) և ավագ դպրոցներում կիռարվում է նույն 4-5 մոդուլից բաղկացած ուսումնական ծրագիրը՝ սակայն հաշվի է առնվում՝ տարիքային առանձնահատկությունները և ոսկեգործություն առարկան ընտրած սովորողի դասապրոցեսի ներկա լինելու դասաժամերի քանակը և անհատական ցուցանիշները։ Դասարանից դասարան տեղափոխվելով «Պարուրաձև» ուսումնական գործընթացը կրկնվում է ապահովելով ռեֆլեքսիվ ընկալումը, հմտությունների, կարողությունների ավելացումը միարժամանակ մեծացնելով ծանրաբեռնվածությունը կապված պահանջների բարդեցման հետ, ոլորտային և միջառարկային գիտելիքների ավելացման հետ, գործիքակազմի, սարքերի և հաստոցների, նոր նույթերի և միներալների կիռարության ավելացման հետ, ոսկեգործական թվային բլոկի ծրագրերի և տպիչների ուսումնասիրության և աշխատանքի հետ և արդյունքների նկատմամբ օբեկտիվ ինքնագնահատման, համեմատական ինքնագնահատման, թիմային փոխադարձ գնահատման և ըստ կանոնակարգի գնահատման հետ՝ կիսամյակային ցուցադրությունների, ափոփիչ տարեկան ցուցահանդեսների տեսքով։

     Դասապրոցեսի կազմակերպումը ըստ դասաժամերի բաշխված է  համապատասխան կրթահամալիրային ընտրության առարկայի դասացուցակի հետևյալ կերպ

    Գույներով նշված են սպասարկվող բոլոր դպրոցները

 Ոսկեգործական լաբորատորիայի ուսումնական ծրագրի բաղադրչ է կազմում դասընթացների իրականացումը «Քոլեջի» ուսանողների հետ։ Դասացուցակում նշված չեն դասերի օրերը, քանի որ գրաֆիկը «Սողացող» է և նոր ուսումնական տարում կարող է կրել փոփոծություն։ Մասնագիտական կրթության համատեքստում վերը է նշված 5 մոդուլները կիռարվում են ինտեգրված ԿԳՄՍ ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից ուսումնարարների և քոլեջների համար նախատեսված «Ոսկերչություն» առարկայի դասավանդման համար ձևավորված 14 մոդուլից բաղկացած ծրագրի հետ՝ համապատասխան ժամայն բաշխվածությամբ ըստ ուսանողների կուսրերի, օգտագործելով տրամադրված՝ Եղիշե Պարույրի Մելիքսեթյանի կողմից ստեղծված «Ոսկերչական գործ ուսումնական ձեռնարկը»։

 Ոսկեգործական լաբորատորիային ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչ է կազմում ուսումնական ուղևորությունները էկսկուրսիայնները թանգարաննեով և մշակույթի վայրերով, ոլորտայն կազմակերպությունների այցելությունները, հեղինակավոր վարպետների կողմից վարպետ դասերի կազմակերպումը։ Բոլոր նման միջոցառումնները կազմակեպվում են համապատասխան կթահամլիրի օրացույցին և կանոնակագրին։

սկեգործական լաբորատորիայի ուսումնական օրացույց։ Ոսկեգործական լաբորատորիյան ըստ տարիներով ձևավորված ավանդույթի իրականացնուն է մի քանի լրացվող շուրջ տարյա թիմային նախագիծ, որանց թվում են՝, «ՀայԶարդ», «Անձնական հավաքածու», Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»։ Նախագծին մասնակցում են «Ոսկեգործություն» ընտրություն առարկան ընտրած կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների և Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, հրավիրված մասնագետներ-ընկերներ։ Ձևավորվող նախագծերը համապատասխանեցվում են կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի Գեղարվեստ ուսումնական կենտորնի, ուսումնական օրացույցի միջացոռումների և իրադարձությունների հետ։ Իրականացնելով ամփոփիչ ցուցադրոթույններ ուսումնական կիսամյակի և/կամ ուսումնական տարվա ավարտին։ Ցուցադրությունները իրականցվում են Գեղարվեստ ուսումնական կենտորնի  Artասհման ցուցասրահում, «Ոսկեգործական» լաբորատորիայի տարածքում և ցանկացած այլ վայրում որը համաձայնացված է  լինում Գեղարվեստի կենտրոնի հետ։  

  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ, ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

                Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցի արտաքին և ներքին միջավարի պահպանման, կատարելագործման և սովորողների մոտ նոր հմտությունների, կարողությունների և գիտելիքների ձևավորման և ամրապնդման նպատակով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված «Արվեստ-արհետս» բնագավառի չափորոշնիչներին համապատասխան՝

2025-2026թ. ուս. տարվա կրտսեր և միջին դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Ոսկեգործությունը որպես դիսցիպլինա իրենից ներկայացնում է հավաքական կառույց, որի տեսանելի բաղադրիչները արհեստագործական ոսկերչական մասնագիտություններն են դիսկրետ, իսկ անտեսանելի դաշտում՝ արվեստագիտական մասնագիտությունները: Ոսկեգործությունը մատուցվում է հիմնվելով հետևյալ կետերի վրա.

  • Դասավանդման հեղինակային ծրագիր
  • ՄՍԿՀ ուսումնական օրացույց
  • Սովորողների անհատական պլան
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը

Ոսկեգործություն դիսցիպլինայի կազմում  դասավանդվող և կիրառվող մասնագիտություններն են ՝

  1. Ոսկեգործական դիզայն՝ կոնստրուկտորություն՝ ձեռագործ և էլեկտրոնային.
  2. Մոդելավորում՝ մոդելի պատրաստում, մոդելային զանազան մոմերից և մետաղից.
  3. Մոմագործություն՝ ձուլագործական մոմով և ինժեկտորներով (ներարկիչներով) աշխատանք.
  4. Կաղապարագործություն՝ ստացված մոդելից տարբեր տիպի ռետիններից ձուլման կաղապարների պատրաստում, կտրում.
  5. Ձուլագործություն՝ ոսկերչական ոչ թանկարժեք կամ թանկարժեք համաձուլվածքներով ձուլման գործընթաց. հատուկ հաշվարկներ համաձուլվածքների ստացման համար՝ կաղապարային խառնուրդով աշխատանք վակուումային համակարգերի կիրառմամբ:

Ոսկեգործություն առարկան կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները կարող են ընտրել սկսած 4-րդ դասարանից: Առարկան դասավանդվում է շաբատական երկու անգամ` երկու դասաժամով: Աշխատանքային պայմաններ`միջավայր Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ: Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է  ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին: Աշխատանքային պայմաններ`միջավայր Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ: Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է  ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին: Դասավանդման նպատակը

  • մանր մոտորիկային զարգացում
  • ծավալային ձևերի ճանաչում
  • ստեղծագործականության ձևավորում

Նախագծեր «ՀայԶարդ» «Անձնական հավաքածու»Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագիծ Ճամփորդություններ Ոս. տարվա ընթացքում նախատեսվում են այցելություններ

  • հայաստանի պատմության թանգարան
  • Շենգավիթ հնավայր
  • «Էրեբունի» պատմահանրագիտական արգելոց-թանգարան
  • «Մեծամորի» հնագիտական թանգարան

Այցելությունները կազմակերպվում են խառը խմբերով, այդ իսկ պատճառով չեն առանձնացվում ըստ դպրոցները: Գնահատումը Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով: Խնդիրը Դասավանդման մեթոդի ձևավորում: Ամփոփիչ արդյունքը Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված զարդերը կցուցադրվեն տարևերջյան հաշվետու ցուցադրության ընթացքում:

2025-2026թ. ուս. տարվա ավագ դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Ոսկեգործությունը որպես դիսցիպլինա իրենից ներկայացնում է հավաքական կառույց, որի տեսանելի բաղադրիչները արհեստագործական ոսկերչական մասնագիտություններն են դիսկրետ, իսկ անտեսանելի դաշտում՝ արվեստագիտական մասնագիտությունները: Ոսկեգործությունը մատուցվում է հիմնվելով հետևյալ կետերի վրա.

  • Դասավանդման հեղինակային ծրագիր
  • ՄՍԿՀ ուսումնական օրացույց
  • Սովորողների անհատական պլան
  • Կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը

Ոսկեգործություն դիսցիպլինայի կազմում  դասավանդվող և կիրառվող մասնագիտություններն են ՝

  1. Ոսկեգործական դիզայն՝ կոնստրուկտորություն՝ ձեռագործ և էլեկտրոնային.
  2. Մոդելավորում՝ մոդելի պատրաստում, մոդելային զանազան մոմերից և մետաղից.
  3. Մոմագործություն՝ ձուլագործական մոմով և ինժեկտորներով (ներարկիչներով) աշխատանք.
  4. Կաղապարագործություն՝ ստացված մոդելից տարբեր տիպի ռետիններից ձուլման կաղապարների պատրաստում, կտրում.
  5. Ձուլագործություն՝ ոսկերչական ոչ թանկարժեք կամ թանկարժեք համաձուլվածքներով ձուլման գործընթաց. հատուկ հաշվարկներ համաձուլվածքների ստացման համար՝ կաղապարային խառնուրդով աշխատանք վակուումային համակարգերի կիրառմամբ:

Ոսկեգործություն առարկան կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները կարող են ընտրել սկսած 4-րդ դասարանից: Առարկան դասավանդվում է շաբատական երկու անգամ` երկու դասաժամով:

Աշխատանքային պայմաններ`միջավայր

Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ:

Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է  ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին:

Դասավանդման նպատակը

Այն սովորողները, որոնք առաջին անգամ են հաճախում դասընթացին անցնում են կրտսեր դպրոցի ուսումնական ուղեծրով.

  • մանր մոտորիկային զարգացում
  • ծավալային ձևերի ճանաչում
  • ստեղծագործականության ձևավորում
  • ոլորտային գրականության հետ աշխատանք,
  • հետազոտական գործունեության ձևաչափի բացահայտում,
  • թիմային գործունեության ձևաչափի բացահայտում,
  • ճարտարագիտական, կոնստրուկտորական մտածողության ձևավորում
  • միջառարկայական կապերի ցուցադրում-բացահայտում(մաթեմատիկա, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, գծագրություն… )
  • ծանոթացում ոսկեգործական թվային տեխնոլոգիաներին, 3D մոդելավորման ծրագրերի, սարքերի և հաստոցների աշխատանքին

Իսկ այն սովորողները որոնք կրկնել են իրենց ընտրության առարկան ամրապնդում են գիտելիքները անցնելով առաջ`

  • ոսկեգործական մասնագիտացումների խորացված ուսումնասիրություն
  • նախընտրելի մասնագիտացման գծով նախագծային աշխատանք
  • ծանոթացում ոսկեգործական արտադրանքի մարքեթինգին, թրեյդինգին, ոսկեգործական մենեջմենթի ծանոթացում
  • մասնագիտական կողմնորոշման ձևավորում

Նախագծեր

«ՀայԶարդ» «Անձնական հավաքածու», Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագիծ

«GoldRino» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագիծ

Ճամփորդություններ

Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են հետևյալ այցելությքւնները

  • Հայաստանի պատմության թանգարան
  • Շենգավիթ հնավայր
  • «Էրեբունի» պատմահանրագիտական արգելոց-թանգարան
  • «Մեծամորի» հնագիտական թանգարան

Այցելությունները կազմակերպվում են խառը խմբերով, այդ իսկ պատճառով չեն առանձնացվում ըստ դպրոցները:

Գնահատումը

Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։

Խնդիրը

Դասավանդման մեթոդի ամրապնդում:

Ամփոփիչ արդյունքը

Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված զարդերը կցուցադրվեն տարևերջյան հաշվետու ցուցադրության ընթացքում:

2024-2025 ուս․ տարվա, (4-5)-րդ ուսումնական շրջանի ամփոփում-հաշվետվություն

1․ Ճամբարային խմբերի այցելություն, գործունեություն մինչև հունիսի 18-ը

Ոսկեգործական լոբորատորիա այցելել են բոլոր դպրոցներից սովորողներ խմբերով, թե անհատապես։ Այցելող խմբերի սովորողները բաղկացած էին երկու մասից։ Այն մասը որը հաճախում էր «Ոսկեգործություն» ընտրության առարկայի դասերին՝ ավարտի էիյն հասցնում իրենց անհատական նախագծերը ամփոփող-հաշվետվություն-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։Սովորողների այն մասը, որոնք առաջին անգամ էիյն այցելում լաբորատորիա էքսկուրսիայից և գործունեության վերաբերյալ ծանոթացումից, հարց ու պատասխանից հետո զբաղված էին տարրական էսքիզների ձևավորմամբ։

Մեծ ոգևորությամբ սովորողները կատարում էին գործնական աշխատանքնէր՝ փորձարկում էին տարբեր գործիքների ազդեցությունը և ծանոթանում անվտանգության չափանիշներին, այն նպաակով որ ապագա ընտրած գործունեության ընթացում աշխատեն անվտանգ։


2․ 24-25 ուս․ տարվա նախագծռրի ամփոփում, «Փառատոնային ցուցահանդես»

Հունիսի 18-ին տեղի ունեցավ ոսկեգործ սովորողների աշխատանքների և նախագծերի ամփոփիչ ցուցադրություն։ Ամփոփվեցին շուրջ տարյա հետևյալ նախագծերը

«ՀայԶարդ»

«Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»

«Անձնական հավաքածու»

Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»

Ցուցադրությունը այցելեցին բազմաթիվ սովորողներ իրենց ծնողների հետ։ Ներկայացված էր շուրջ 80 աշխատանք, Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին և Ավագ դպրոցների սովորողներ կողմից իրագործված, վերը նշված նախագծերի համատեքստում։


3․ 4-5-րդ ուսումնական շրջանի նախագծեից

Նախատեսվում է հունիսի 26, 27, 30 և հուլիսի 1, 2-ին իրականացնել փորձնական, գործնական դասեր, Ավագ դպրոցի ճամբարական խմբերի ներգրվվմամբ։ Համապատասխան նախագիծը արդեն իսկ ներկայացված է։

4-5 ուսումնական շրջանի նախագծեր Ճամբարային խմբերի գործնական, փորձնական, դասեր(կրտսեր, Միջին Ավագ դպրոցների) սովորողների համար

Նախագծի անվանյում՝
Գործնական, փորձնական, դասեր

Տևողություն՝
Սկիզբ Հունիսի 26, 27, 30, Ավարտ հուլիսի 2 (5 օր) (ճշգրտվող)
մեկ օրը մեկ դաս (2 x 40 րոպ․ սկզբունքով)

Մասնակիցներ՝
Ավագ դպրոցի ճամբարականներ խմբեր։

Նպատակ՝

  • Ծանոթացներ ոսսկեգործություն ընտրություն առարկայի լաբորատորիային, գործառույթներին, ցուցասրահին։
  • Ուսումնառության մոդուլային կառուցվածքին։
  • Նպաստել ոսկեգործություն ընտրության առարկա ընտրող սովորողների կոմնորոշմանը։

Ծրագիր՝

  • Առաջին օր- «Սեմինար-ծանոթացում, հարց ու պատասխան» «Ինտուիտիվ պատկերների ձևավորում» սկիզբ
  • Երկրորդ օր- «Ինտուիտիվ պատկերների ձևավորում» ավարտ
    «Առաջին ուս․ մոդուլին համապատասխան 2D ոսկեգործական էսքիզների ձևավորում» սկիզբ
  • Երրորդ օր-«Առաջին ուս․ մոդուլին համապատասխան 2D ոսկեգործական էսքիզների ձևավորում» ավարտ, «Երրկրորդ ու․ մոդուլին համապատասխան 3D էսքիզների ձևավորում՝ ծեփոնով» սկիզբ
  • Չորրորդ օր- «Երրկրորդ ու․ մոդուլին համապատասխան 3D էսքիզների ձևավորում՝ ծեփոնով» ավարտ, «Նկարահանում, բովանդակային քննարկում»
  • Հինգերրորդ օր-«Արդյունքների ներկայացում, ցուցադրություն»

Խնդիրներ՝
Բանալի բառեր-ընտրություն, տարատարիք, ավագ, քոլեջ, համագործակցային, հետազոտական, թիմային, անհատական, տեխնոլոգիական, բազմարվեստային, կոնսորական, ձեռնարկչային: Այս բոլոր հասկացությունները ներառում են նախագծի համապարփակ, փոխադարձ կապված խնդիրների և լուծումների շղթա: Խնդիրների և լուծումների առաջացման գործընթացի լուսաբանումը կիրականացվի ըստ նախագծի իրականացման:

Անհրաժեշտ նյութեր՝
Անհրաժեշտ նյութերի ձեռքբերման համար հայտ ներկայացվել է նախօրոք։ Սոյն հայտով ձեռք բերված նյութերի ավելցուկը թույլ կտա իրականացնել նախագիծը։

Նյութերի ցուցակ
1․ Գազ-20 լիտր, 2 բալոն, գինը-?
2․ Թթվածին 2 բալոն, գինը-6000 դրամ
3․ Ձուլման գիպս, 1 պարկ, գինը-20․000դրամ 
4․ Ձուլման համար արույր 1․5կգ, գինը-15․000 դրամ
5․ Փոշեկուլ 1 հատ, գինը-?

Design a site like this with WordPress.com
Get started