Ոսկեգործությունը որպես դիսցիպլինա իրենից ներկայացնում է հավաքական կառույց, որի տեսանելի բաղադրիչները արհեստագործական ոսկերչական մասնագիտություններն են դիսկրետ, իսկ անտեսանելի դաշտում՝ արվեստագիտական մասնագիտությունները: Ոսկեգործությունը մատուցվում է հիմնվելով հետևյալ կետերի վրա.
- Դասավանդման հեղինակային ծրագիր
- ՄՍԿՀ ուսումնական օրացույց
- Սովորողների անհատական պլան
- կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը
Ոսկեգործություն դիսցիպլինայի կազմում դասավանդվող և կիրառվող մասնագիտություններն են ՝
- Ոսկեգործական դիզայն՝ կոնստրուկտորություն՝ ձեռագործ և էլեկտրոնային.
- Մոդելավորում՝ մոդելի պատրաստում, մոդելային զանազան մոմերից և մետաղից.
- Մոմագործություն՝ ձուլագործական մոմով և ինժեկտորներով (ներարկիչներով) աշխատանք.
- Կաղապարագործություն՝ ստացված մոդելից տարբեր տիպի ռետիններից ձուլման կաղապարների պատրաստում, կտրում.
- Ձուլագործություն՝ ոսկերչական ոչ թանկարժեք կամ թանկարժեք համաձուլվածքներով ձուլման գործընթաց. հատուկ հաշվարկներ համաձուլվածքների ստացման համար՝ կաղապարային խառնուրդով աշխատանք վակուումային համակարգերի կիրառմամբ:
Ոսկեգործություն առարկան կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները կարող են ընտրել սկսած 4-րդ դասարանից: Առարկան դասավանդվում է շաբատական երկու անգամ` երկու դասաժամով: Աշխատանքային պայմաններ`միջավայր Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ: Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին: Աշխատանքային պայմաններ`միջավայր Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ: Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին: Դասավանդման նպատակը
- մանր մոտորիկային զարգացում
- ծավալային ձևերի ճանաչում
- ստեղծագործականության ձևավորում
Նախագծեր «ՀայԶարդ» «Անձնական հավաքածու», Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագիծ Ճամփորդություններ Ոս. տարվա ընթացքում նախատեսվում են այցելություններ
- հայաստանի պատմության թանգարան
- Շենգավիթ հնավայր
- «Էրեբունի» պատմահանրագիտական արգելոց-թանգարան
- «Մեծամորի» հնագիտական թանգարան
Այցելությունները կազմակերպվում են խառը խմբերով, այդ իսկ պատճառով չեն առանձնացվում ըստ դպրոցները: Գնահատումը Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով: Խնդիրը Դասավանդման մեթոդի ձևավորում: Ամփոփիչ արդյունքը Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված զարդերը կցուցադրվեն տարևերջյան հաշվետու ցուցադրության ընթացքում:
