«Գագարինի» անձրևը ու «Գանգարինցի» հյուրերը

Երկուշաբթի օրվան բոլորս պատրաստվում էինք ուշադիր։ Քանի որ Տիարը ասաց, որ մինչև 150 հոգի հյուրեր են գալու, դա ուրբաթ էր։ Ուրբաթ և շաբաթ օրը ներկա էր ոսկեգործականի ամբողջ թիմը` փոքրից մեծ, բոլորը բանում էին։ Որը հող էր բերում, որը ցանքս անում, որը ավլում, որը պատուհանները լվանում, որը հատակը։ Դե ես էլ համ մենթոլություն էի անում, համ որպես խաղացող մարզիչ հասնում բոլոր տեղամասեր։ Շաբաթ օրվա վերջին հիանում էի առաջացած պատկերով։ Քանի որ մայր դպրոցի կողմից գեղարվեստի մուտքը բացվում է հենց ոսկեգործականի ճակատով։

  Օրը կիրակի։ Ամպամած էր։ Անձրևում էր առավոտվանից։ Բոլոր տանիքներից ջրահեռացման համակարգը անձրևաջուրը բերում էր կանաչապատ տարածքների ոռոքման համար։  Զգում էի սպառնալիք, անձրևը ձգվում էր։ Վերցրեցի իմ մարտական բահը և սկսեցի պաշտպանական դիրքերի բարելավման աշխատանքները։ Թշնամին հարձակվել էր 3 ուղղությամբ։ Ջուրը հոսում էր ու հոսում։ Կիսանկուղային տարածքը վտանգված էր։ Երկու թևում հաջողություններ կաին, բայց անմիջապես դռան մոտ հողային ծածկը վտանգ էր ներշնչում։

— Ասեցի երկու րոպե հանգստանամ, չոր շոր հագնեմ։

Այնինչ այդ պահին անձրևը հզորացավ ու չէր դադարում։ Ջրատար խողովակից ջուրը այնպես էր ժայթքում, ինչպես համաշխարհային ջրհեղեղը սկսած լիներ։ Մեկ էլ աչքիս առաջ հենց ճակատային մասում թշնամին պատռեց պաշտպանական գիծը։ Եվ էդ ամբողջ ցեխային ոսոխը անմիջապես լցվեց, չնայած փակ դռան միջով,  դեպի մաքրված, հարդարված, հաջորդ օրվա հյուրերին սպասող ձուլարան-դարբնոցը։ Ահավոր էր դա տեսնել, ես խուճապահար էի սկզբում։  

 Սակայն իմ սիրելի երևանյան եղանակի նման ցանկացած վատ վախենալի եղանակից հետո  վերջում արեգակը դուրս է գալիս։ Բարի հաղթում է։  Արագ ու կազմակերպված սկսեցինք մաքրել, դույրերով հանել ցեխը տարածքից ու օդափոխել, որ շուտ չորանա։

Հյուրերը առավոտյան ժամանեցին և գեթ ոչ մեկ չջոկեց որ երեկ այստեղ ճահիճ էր։ Ու Գագարինը թռավ։ “Полет проходит нормально”:

«ՌԵԻՆԿԱՌՆԱՑԻԱ» կամ Սարքերի-հաստոցների վերականգնում

Վերջերս մեխանիկական լաբորատորիա տեղափոխված խառատային հաստոցի վերականգնման վրա մեծ ջանքեր են գործադրվում։ Հաստոցի էլեկտրոնային մասի վերականգնումից սկսվեց։ Այնուհետև մեխանիկական հանգույցների վերանորոգում-փոխարինում։ Վերջապես հաստոցը պտտվեց։ Որոշ պակաս մասերի համալրման կարիք կա դեռ։

Վերականգնման աշխատանքներին ակտիվ մասնակցում է իմ ընկերը, հին սերնդի լավագույն մասնագետներից՝ վարպետ Նորիկը։ Որը պատրաստ է նաև  ապագայում կիսվել իր հմտություններով իմ սովորողների հետ։

Այժմ պատմեմ 3D պրինտերի պատմությունը։ Արտասահմանում գտնվելուց հետո այն հայտնվեց իմ լաբորատորիայում, քանի որ դրա կարիքը վաղուց կար։ Ցավոք անսարք, չաշխատող վիճակում, թե տեխնիկական թե էլեկտրոնային իմաստով։ Սկսեցինք ինստենսիվ թերապիան։ Վերականգնմանը ակտիվ մասնակից են ավագ դպրոցի սովորողներ` Հայկ Մկրտչյանը, Արմեն Հաջյան, Մարկ Միխայիլը։ իմ ընկերներից օգնում է և աջակցում էլեկտրոնային ոսկեգործության լավագույն մասնագետներից մեկը այսօրվա՝ Հարություն Ֆահրադյան։ Սովորեցնելով 3D օբյեկտների կառուցման տեխնոլոգիաները Rhino,  Matrix, ZBrush ծրագրերով և որը պատրաստ է համագործակցության կրթահամլիրի ոսկեգործության դպրոցի հետ։

Այսօր տեղի ունեցավ առաջի տպագրության առաջի հաջողված փորձը։

Շրջակայացում-շրջականաչում

Լաբորատորիաներին կից տարածքում և արվեստի դպրոցի շրջակայքում՝ տրավերտինե ճեմուղիների թարմացման, լավացման հետևանքով, անհրաժեշտություն առաջացավ կանաչապատ, սիզականաչ խոտով ծածկված տեղամասերի թարմացման։ Որը իսկ հետևողական ամենօրյա աշխատանք է պահանջում։ Հողային պարարտ խառնուրդի տեղափոխումով, հարթեցումով,  սերմերի ցանումով, ջրահեռացման համակարգի կատարելագործումով, ջրումով։

Ընտանեկան դպրոցի կոնտեքստում

 Արևելքից սովորողների հետ միասին այսօրվա մեր դասին եկավ մասնակցելու Մարիայի հայրիկը՝ Արտո Մարկոսը։Մարկոսը ցանկություն ուներ մասնակից լինել դասին։

  Ուրախացա։ Բայց ինչ՞ով։ Հասկացանք Մարկոսը նվագում է և երգում։ Ինչևիցէ։ Շատ պատահական իմ գործընկեր Արմինեյի կիթարը լաբորատորիայում էր, լարված, պատրաստ։ Շարունակությունը կարող եք տեսնել տեսահոլովակում։ Կարևոր է։ Մեր սովորողների, պատվիրատուի ծնողը առաջին անգամ չէր լաբորատորիայում։ Նա ոգեշնչված էր ստեղծագործական մթնոլորտով։ Այդ մթնոլորտը մեր սովորողները տանում են իրենց հետ, իրենց տները, կիսվում են հարևան, ընկեր, ծնողների հետ։ Եվ ահա արձագանքը։ Բոլորին հաճելի էր լսել և միևնույն ժամանակ դասապրոցեսը իրականացնել։ Շարունակելի է։

Երաժշտական ոսկեգործություն

Վաղուց հայտնի է, որ ոսկեգործական լաբորատորիայում ուսուցումը տեղի է ունենում երկու փոխադարձ լրացնող ճյուղերով՝ էսթետիկական և տեխնոլոգիական: Դրա ակնառու օրինակը երևում է միջին դպրոցի իմ սովորող Սոնա Շահսուվարյանի նախագծում: «Կինդեռ» հավաքածու նախագծի մեջ կառաջանա որևիցէ կրկնօրինակ չունեցող մի իր: Դեպքերը զարգացան հետևյալ կերպ՝ բոլոր սովորողները գիտեն որ լաբորատորիայում ազատ, անկաշկանդ, բայց կարգապահ մթնոլորտ է: Կարելի է արտահայտվել, կարելի է ցուցադրություններ անել տարբեր այլ հմտությունների: Երգել, պարել, նվագել ու այդ բոլորը թեկուզ որպես սկսնակ անել արհեստավարժ և էսթետիկապես բարձր որակով: Դա էլ տեղի ունեցավ: Սոնան մի դասի բերեց իր ֆլեյտան և ի ուրախություն մեզ մի քանի ստեղծագործություն նվագեց:

 Չշեղվելով հիմնական նյութից ասեմ հետևյալը՝ առաջի լաբորատորիայի նախագծային հատվածում նախաձեռնել եմ առանձին ոսկեգործական դիզայնի զարգացման մի տեղամաս: Այդտեղ ընդգրկվում են բոլոր նորեկները: Մինչ առաջանա ոսկեգործական առումով «արժեքավոր» ոսկեգործական մոդել, նորեկին սպասում է մի փոքր դժվար ճանապարհ: Սովորողը պետք է սովորի ստեղծագործել: Ասեմ ավելին` դա պետք է կատարվի գործող նախագծերի սահմաններում և պատշաճ մակարդակով: Իհարկե այդ բոլոր զարգացումներին ես ուշադիր հետևում եմ, սովորեցնում, մոտիվացնում և ամենակարևորը ունենալով մեծաքանակ «հաճախորդ»՝ օգտվում եմ իմ գործընկերների կամավորական օգնությունից: Դա քանդակագործ Արմինե Ավետիսյանն է և գեղանկարիչ Մարետա Ասատրյանը: Շնորհակալ եմ իրենց:

Սովորողների ցուցակները 2021 ապրիլի 1-ի դրությամբ

Հյուսիսային դպրոց

Քաշիշյան Անդրանիկ Սերոբի
Ասատրյան Նիկա Հովհաննեսի
Գևորգյան Յանա Տիգրան
Մելքոնյան Ալեք Մնացականի
Մելքոնյան Ակսել Մնացականի
Պետրոսյան Մհեր Արեգի
Տեր-Մովսիսյան Ալեքս Արմենի
Գևորգյան Ռոբերտ Տիգրանի
Կարագուլլեյան Սարո Սեպուհի
Կարագուլլեյան Սերո Սեպուհի
Օհանյան Էրիկ Կարենի
Երեմյան Անահիտ Խաչատուրի
Հարությունյան Ալեն Արամայիսի
Տագեսյան Նատալի Վարդգեսի
Ասլանյան Կարեն Վահագնի
Խեչոյան Ռաֆայել Գևորգի
Հակոբյան Արամ Արսենի
Հովհաննիսյան Էրիկ Արսենի
Հովսեփյան Դանիել Լյովայի
Փանոսյան Աշոտ Սամվելի

Ընդհանուր 20

Հարավային դպրոց

Նաջարյան Արիս
Մարի Բաղդասարյան,
Մարիա Քյուրքչիյան,
Ադոնիս Քեշիշյան
Ռոբերտ Մխիթարյան
Հայկ Քալանթարյան
Առնակ Վերմիշյան
Աշոտ Կարապետյան
Խաչիկ Հակոբյան

Ընդհանուր 9

Արևելյան դպրոց

Կարապետյան Արսինե
Աբրահամյան Սուրեն
Պետրոսյան Գոռ
Մարտիրոսյան Կարինա
Ոսկանյան Աննա
Մարկոսյան Մարիա
Նահապետյան Մարիա
Ամիրյան Րաֆֆի
Պետրոսյան Սիլվի
Ղոսլամյան Դավիթ
Մեհրաբյան Տիգրան
Սարյան Արթուր
Մարտիրոսյան Միքայել

Ընդհանուր 13

Միջին դպրոց

Մնացականյան Նարեկ Նորայրի
Գրիգորյան Գոռ Արսեն
Աբրահամյան Արտակ Արտաշեսի
Օհանյան Տիգրան Դավիթի
Գրիգորյան Անիտա Վասպուր
Եփրեմյան Քեթրին Ամատունի
Շահսուվարյան Սոնա Գևորգ
Մուրադյան Դավիթ Կարեն
Գրիգորյան Մինաս Մարտիկ
Մարգարյան Կարեն Մամիկոն
Ադամյան Արսեն Խաչիկ
Ադամյան Խաչատուր Ջոն

Ընդհանուր 12

Ավագ Դպրոց

Հաջյան Արմեն Աշոտ
Զաքարյան Արսեն Արտակի
Ոսկանյան Գագիկ Էդգար
Ալոյան Դավիթ Խաչատուր
Մանուկյան Նարեկ Արամ
Մարգարյան Տիգրան Գագիկ
Խաչատրյան Էդուարդ Ռոբերտ
Բաղդասարյան Ալլա Հրանտ
Մարտիրոսյան Գագիկ Միսակ

Հայկ Մկրտչյան

Մարկ Միխաիլ

Ընդհանուր 12

Ընդհանուր սովորողների թիվը 66

Ոսկեգործական լաբորատորիայում ներկայիս իրականացվող գործունեությունը մոտակա շաբաթվա կտրվածքով։

Ընտրությամբ գործունեության ծրագրեր: Ոսկեգործության լաբորատորիաներում անդադար մոդերնիզացման և կատարելագործմամ գործընթաց է իրականացվում դա վերաբերվում է ոչ միայն նորաբաց ձուլարանին-պիրոքիմիական լաբորատորային և դարբնոց-մեխանիկական լաբորատորիային այլ նաև սովորողների ներգրավվածությանը ուսումնական պրոցեսներին և գործող  ու նոր նախագծին։ Խոսքը գնում է հետևյալի մասին։   Բացի շուրջտարյա գործող “Ստեղծագործական շախմատ” նախագծից այժմ ավելացել է նաև “Կինդեռ հավաքածու” նախագիծը, որը վերաբերվում է բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներին։ Նաև ձուլարանի և դարբնոցի առաջացմամբ սկսում է ուսումնական գործընթաց ձուլմամ ուսուցման հետ կապված և ամեն մեկը վստահ է արդեն որ իր կողմից պատրաստված մոմե մոդելը հերթական իր օրը հենց իր կողմից կարող է ձուլվել դառնալով բռոնզյա կամ այլ մետաղից պատրաստված։ Դա կարևոր է։ Քանի-որ իմ սովորողները գիտակցեցին պրոցեսի շարունակելիությունը և ավարտուն լինելու իրականությունը։ Դա զուտ մանկավարժական իմաստով համարում եմ ձեռքբերում։ Այդ վստահության քվեն և անընդհատ նորանոր լաբորատոր փոփոխությունները առաջացրել են նոր սովորողների հոսք։ Ձուլարանից։ Կարելի է ասել բոլոր՝ թե տղա, թե աղջիկ, փոքրից մեծ սովորողները սկսեցին զգալ ինչ բան է ռեակտիվ ուժը։

Դարբնոցից։ Եվս երկու քանի նախագիծ կապված գեղարվեստական դարբնության հետ շատ լավ ընդունվեց։ Մեկը դա “Դամասկյան սվիններն” էին մյուսը՝ նոր “Հաջողության պայտ” նախագիծն է։ Մանրամասները կներկայացնեմ քիչ ուշ։ Տարբեր դասարանների սովորողների ներգրավվածության վերաբերյալ։ Զուտ փորձնական ճանապարհով ձեռք բերվեց հետևյալ փորձառությունը։ Բացարձակապես պետք չէ զատել կրտսեր և ավագ սերնդի սովորողների ծրագրերը։ Ասեմ ավելին ավելի ավագ սերնդի սովորողները հաճախ հաճույքով մասնակցում են կրտսերի հետ դասերին։ Միևնույն է տարբեր զարգացվածության վիճակում գտնվող սովորողները գտնում են իրենց առավել հարազատ զբաղմունքը և նախագիծը։ Ոսկեգործական լաբորատորիաների կողմից առաջարկվող ուսուցումը դա՝ “ընտրությամբ գործունեության մեջ ընտրության հնարավորությունն է” հետևյալ պնակից. 1. Ոսկեգործական գծանկար, գունանկար, գծագիր, քանդակ (տարբեր նյութերով), դիզայն 2. Ոսկեգործական մոդելային մոմից, մետաղից մոդելների պատրաստում, շարունակելի ընթացքով 3. Ոսկեգործական ձուլաքիմիական պրոցեսների ուսումնասիրում և գործնական կիրառում 4. Գեղարվեստական դարբնագործություն, փորձարարական ուսումնասիրում։ 5. Մեխանիկական լաբորատորիայում հաստոցների հետ առընչություն և աշխատանք։ Նպատակներ և հեռանկարներ. Կարևորում եմ, որ ոսկեգործության ընտրության առարկայով հետաքրքրված սովորողը ձեռք բերի 2 ուղղությամբ բազային գիտելիքներ և տեղեկատվություն։ Դա արվեստագիտություն-նյութագիտությունն է և տեխնոլոգիա՝ գիտահետազոտման մեխանիկան։ Դրա հետևանքով սովորողների մոտ առաջանում է մոտիվացված ցանկության ավելի խորը ուսումնասիրել քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա և երկրաչափության առարկաները։ Ինչպես նաև փորձել իրենց և հասկանալ կարող են հենց ոսկեգործություն և կամ մետաղագործություն որևէ ճյուղ ապագայում որպես մասնագիտություն և եկամուտի աղբյուր դիտարկել։

“Վարպետ Պետոյի” արհեստանոցի մոդեռնիզացիա

Մեկնաբանությունը կից

Փայտամշակման, “Վարպետ Պետոյի” արհեստանոցի մոդեռնիզացման` արհեստանոց-դասարան, այսուհետ “Արհեստարան” կատարելագործելու նախագիծ։  Ներկայացնում եմ հակիրճ նկարագրություն, կից գծագիր էսքիզ. 1. Անվնաս և անվտանգ ուսումնական վայր դարձնելու, ինչպես նաև առաջացող փայտամշակմամ թափոններիմաքրման նպատակով անհրաժեշտ է պատրաստել և տեղադրել  երկու օդափոխիչ համակարգ.  
ա) Հաստոցների ոչ-էական տեղաշարժի միջոցով ազատվում է տեղ, որը նախատեսված է հատակի մեջ 30 x 30 քառակուսի և մոտ 5 մետր ու մոտ 2 մետր (լատինատառ T-աձև) փորվածք-խորշ ստանալու համար։  Այդ խորշով կանցնի օդափոխիչ խողովակաշարը առավել շատ տաշեղ առաջացնող հաստոցներից հեռացնելով թափոնը և չի զբաղացնի տեղ։   Խորշի 2-րդ կարևոր ֆունկցիան է բարձր լարման հոսանքատար լարերի անվտանգ քողարկում։ Քանի որ անհրաժեշտ է տեխնիկական անվտանգության նպատակով բոլոր հաստոցները միացնել առանձին ապահովիչ-անջատիչներից։  
Կարևոր։ Խորշի նման կառուցվածքի դեպքում հեշտանում է ապագա մաքրման և սպասարկման աշխատանքները։ Չի զբաղեցնում տեղ առաստաղի հատվածում։  Ոտքի տակ չի ընկնում։ Իսկ խորշի վերևի հատվածը փակվում է փայտյա կամ մետաղական կափարիչներով։  Տեղադրված խողովակաշարը ուղղված է դեպի աջ պատուհանի դիմաց՝  դրսում տեղադրված մոտ 1 մետր խորանարդ ծավալ ունեցող երկաթյա բունկերին, որի մեջ կհավաքվի թափոնը։  Ստորին հատվածում ունի կոնաձև տեղամաս փականով, որի տակ դնելով պարկը հեշտությամբ կհեռացվի։ Բունկերին միացվում է “խխունջ” տեսակի հովհար, որը կապահովի թեփի ներծծումը։ Այդ երկու սարքը տեղակայվում են մետր 1,5մ x 2,0մ x 0,2մ չափեր ունեցող բետոնյա հարթակի վրա, որի վերևում համապատասխան չափսի թեք հարթակ է տեղադրվում անձրևից և ձյունից պաշտպանելու և հետագայում հավելյալ աղմուկ առաջանալու դեպքում հնարավոր կլինի շուրջը փակել ոչ թանկ ձայնամեկուսիչ պատնեշով և դնել կողպեքի տակ։ բ) Արհեստարանի ձախ հատվածում աշխատող հղկման հաստոցի, որը առաջացնում է առավելապես մանր, փոշենման թափոն անմիջապես վերև ու առաստաղի տակ կանցնի երկրորդ օդափոխության համակարգը, որը կունենա երկու արմունկ՝ մեկը կարճ աջ հատվածի օդը մաքուր պահելու համար, իսկ մյուսը, հիմնականը հենց ձախ հատվածի երկայնքով մինչև վերջ։
Նպատակն է։ Բացի մանր փոշեձև թափոնի  հավաքում հեռացումից նաև այդ հատվածում նախատեսված բաց պահարանների հատվածից խոնավացած օդի հեռացման համար է։ Քանի-որ բաց, մետաղական պահարանները նախատեսված են տախտակների ճիշտ պահեստավորման համար և հաշվի առնելով, որ ցուրտ ժամանակ տաք, ջեռուցման խողովակները անցնում են արհեստարանի  առաստաղի ձախ անկյունի   մասով՝ տրամաբանական է, որ կարելի է դարձնել առաջնակարգ չորանոց։   Ձախ հատվածի խորքում, սենյականման հատվածը ապակեպատ մեկուսացնելով  կունենանք առավել արժեքավոր փայտանյութերի համար ճիշտ կլիմայական պահեստավորման զոնա։ Դա միարժամանակ կծառայի որպես հանդերձարան։
2. Աշխատանքային անվտանգության պայմանները ապահովելու նպատակով առաջարկում եմ պատրաստել երկաթյան, շարժական (ակների վրա), վառ, նկատելի գույնի ներկած անվտանգության պատնեշ մոտ 1,5մ  բարձրությամբ և 4 հատ 4 մետր , երկարությամբ իրար հետ շղթա կազմող պատնեշ։   Դա թույլ կտա՝ աշխատանքի սկզբում արհեստարանի անմիջապես դռան դիմացի հատվածից մեկուսացնել հաստոցների կողմը անցանկալի ներթափանցումից։ Միարժամանակ հարմար կոնստրուկցիայի շնորհիվ թույլ է տալիս լրիվ բացել կամ առանձին տեղամաս մեկուսացնել մնալով նույնիսկ ամենացածրահասակ սովորողի համար տեսանելի։  Այդ պատնեշը աշխատացնելու համար պետք է հեռացվեն ավելորդ կառույցները մինչև պետքարանի հատվածում գտնվող։ Դիմացն էլ շարվեն ուղղակի աթոռներ անհրաժեշտ դիտորդի համար։ 3. Ապակյա պահարանի անմիջապես կողքին տեղադրել ՝ վաճառքում առկա, միջին չափի պլաստիկ, ակների վրա և կափարիչով տարա։ Ապակյա թափոնները հավաքելու այնուհետ դյուրին տեղափոխելու համար։

Նկարը կից.

Ոսկեգործական ճամբար


Ոսկեգործական ճամբարը նախաձեռնել եմ ուսումնաարտադրական ընթացքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Իմ բոլոր սովորողները՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցից մասնակից են մի քանի նախագծի։ Այժմ առաջարկվում է նոր նախագիծ, որը հիմք կդնի հետագայում արտադրական  իրերի պատրաստման համար։ Բոլոր ստեղծված արտ-օբյեկտների ուսումնասիրումից հետո, նրանք որոնք բավարարեն համապատասխան պահանջները՝ կարտադրվեն հենց մեզ մոտ։
  Խոսքը մանկական հավաքածուի մասին է “Կինդեռ” անվանմամբ։  Իրականացվելու են մանկական օգտագործման համար հենց մանուկների կողմից պատրաստված ոսկեգործական իրեր՝ օգտագործելով ձուլման, էմալապատման, ձեռքի աշխատանքի և այլ տեխնոլոգիաներ։ Հնարավորություններ է առաջանալու այդ իրերը արտադրել նույնիսկ թանկարժեք մետաղներից։ Հատուկ ուզում եմ նշել, որ ճամբարային հավաքի ժամանակ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները սկիզբ են դնելու “Կինդեռ” հավաքածու նախագծին, որը հետագայում կշարունակվի որպես ոսկեգործական լաբորատորիայի նախագիծ։ Կից ցուցադրում եմ ապագա հնարավոր իրերի նախնական էսքիզները, որոնց հիման վրա արդեն սկսվել է աշխատանք։

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվետվություն (Քաղաքացիական)

Սեպտեմբերից դեկտեմբեր ուսումնական կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները ներկայացված են սովորողների բլոգներում։ Բլոգների լինկերը, որոնք առկա էին սովորողների մոտ` Ներկայացնում եմ։ Նշեմ, որ ոչ միանշանակ ուսումնական տարում կատարվել են աշխատանքներ թե հեռավար թե դասարաններում։ “Covid” համաճարակի հետ կապված և պատերազմի հետ կապված բարդությունները և իմ բացակայությունը փորձեցինք լրացնել ինձ փոխարինող Լևոն Հարությունյանի և Արմինե Ավետիսյանի մասնակցությամբ: Իրենց հետ կապի առկայության դեպքում կատարում էի քննարկումներ և ուղորդումներ։ Այժմ ամենը փորձում եմ վերադարձնել իմ պատկերացրած հունի մեջ։ Դրված հղումները  վերաբերվում են կրտսեր,միջին, ավագ դպրոցների այն աշակերտներին, որոնք բազմաթիվ հորդորներից հետո թարմացրեցին իրենց բլոգները ընտրության առարկայով` ոսկեգործությամբ։ Առկա են մեծ մասի մոտ “Ստեղծագործական շախմատ” նախագծի մոմե արձանիկները։ Նաև միջին և ավագ դպրոցի “կոմպոզիցիա” նախագծի սահմաններում առկա են մոմե արտօբյեկտները։ Հետևաբար պատրաստ են ձուլման և հետագա ոսկեգործական մշակման։ Ուսումնական ընթացքի շարունակելիությունը ապահոված է։

Հաշվետվություն (Պատերազմական)

Սեպտեմբերի 27-ից զորակոչվելով որպես սպա` դիվիզիոնային կառավարման դասակի հրամանատար, խոսքը հրետանու մասին է։ Բացի իմ ուղիղ պարտականություններից անում էինք ամեն ինչ։ Այն ամենը ինչ կնպաստեր արդյունավետ աշխատանքին` մարտական խնդրի լուծմանը։ Ընթացքում տեսա թերացումներ` գիշերային տեսանելիության բացակայության և թշնամու հայտնաբերման և չեզոքացման դաշտում։ Սփյուռքահայ իմ մտերիմների միջոցով, որոնք իրենց միջոցներով գնեցին և այդ բարդ օրերին կարողացան տեղ հասցնել ռազմաճակատ հատուկ սարքեր, հատուկ հանդերձանք և պրոֆեսիոնալ ռազմական ԱԹՍ։  Ինչի համար եմ պատմում սրա մասին։ Շատ պարզ։ Խոսքը ինքնուսուցման մասին է։բացի այն որ ես կարճ ժամանակում ծանսթաղա և սովորեցի օգտվել այդ ամենից։ Նաև ստեղծեցի փոքր հետախուզական ջոկ, որը զբաղվում էր առավելապես գիշերային ժամերին դիվիզիոնի գիշերային անվտանգությամբ(վատ փորձը առկա էր, դիվերսիոն խմբի ներթափանցման  նկատմամաբ անպաշտպան լինելը)։ Նաև լինելով կառավարման դասակի հրամանատար։ Հրետանիում կառավարումը դա թնդանոթների կրակի ուղորդումն է դեպի թշնամի։ Հետախուզական ջոկը թափանցում էր թշնամու մոտիկ թիկունք, որը անտեսանելի էր դիտակետից և ԱԹՍ-ի միջոցով լավ քողարկված նշանակետերը հայտնաբերում, տվյալները հաղորդում և մի քանի համազարկի միջոցով ոչնչացնում թշնամուն, որի արդյունքում  դիվիզիոնը չունեցավ գեթ մեկ զոհ։ Դա ապահովվեց մի երկու բանի արդյունքում` ԻՆՔՆՈՒՍՈՒՑՄԱՆ և ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ։

Ինչը հենց սովորեցնում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում` մեր սիրելի սովորողներին։

Ոսկեգործական լաբորատորիայի ծրագիր

(Սեպտեմբեր-Դեկտեմբեր)

Ծրագիրը Նախատեսված է 8-18 տարեկան սովորողների համար՝ անկախ սեռից և ունակություններից.

Բաղկացած է երկու տարբերակից Ա և Բ

Նորեկ սովորողների համար Ա տարբերակ այսուհետ և նախկինում լաբորատորիայում օֆլայն կամ օնլայն ուսուցում ստացած սովորողների համար Բ տարբերակ.

Տարբերակ Ա ՝ նորեկ սովորողների հետ ներածական ծանորացում և սովորողների ընդգրկուն ուսումնասիրություն հետագա ամենահարմար նախագծում  ներգրավելու նպատակով :

Էսթետիկական և տեխնոլոգիական տեղեկատվության ապահովում և կոնկրետ: անհատական մոտեցման ձևավորում ՝ խմբի,դասարանի,թմի մեջ. Կախված տարիքից և զարգացվածության աստիճանից՝ վարժանքներ մանր մոտորիկայի կատարելագործման,գծագրության,երկրաչափության,թվաբանության,քիմիայի,ֆիզիկայի ինչպես նաև ծավալային օբյեկտների պատկերման վերաբերյալ.Այնուհետ տեխնոլոգիական նյութերին և գործիքներին ծանոթացումն: Այդ նյութերով աշխատանքների իրագործում,ոսկեգործական տարատեսակ մոմերով և մետաղական կիսապատրաստվածքներով օբյեկտի մակերեսի ֆիզիկո-քիմիական ուսումնասիրություն:Բաց կրակի կիրառմամբ (գազ-թթվածնային) մետաղների զոդման,հալման և այլ հմտությունների ուսուցում:Ոսկեգործական դիզայնի տարատեսակ ճյուղերի ուսումնասիրություն և մոդելային շարքերի նախագծում:

Նախկինում իրագործվող ստեղծագործական շախմատ նախագծի համալրում  նոր խաղաքարերով.

Այդ օֆլայն աշխատանքի արդյունքում հենք է ստեղծվում Ա տարբերակի սովորողների համար հետագայում,անհրաժեշտության դեպքում դասերը օնլայն հարթակում շարունակելու համար: Դրա ակնառու փորձը ձևավորվել է Բ տարբերակի սովորողների հետ թագավարակի շրջանում:

Տառբերակ Բ

Նախորդ ուսումնական շրջանում սովորած և ընտրության առարկան շարունակող սովորողները կշարունակեն իրենց նախագծերում առկա սրտ-օբյեկտների իրագործումը և հետագայում նշվող նոր նախագծերում մասնակցությունը:Սոցորելով նոր հմտություններ և նոր գործիքներով վարպետանալով կկարողանան ավելի բարդ ոսկեգործական իրեր պատրաստել տարբերվող տեխնոլոգիայով.Բոլոր նախագծերի նպատակն է սովորողներին ոչ միայն ինֆորմատիվ  և մժաշակային լավագույն ու բարձրագույն նորմերին համապատասխան կրթելը ՝այլ ձևավորել  ստեղծագործող,ազատ անհատականություն և ապագայում ներդաշնակ,զարգացած հասարակություն:Այն սովորողները որոնք ցանկանում են ավելի խորը ուսումնասիրել և իրենց տեսնում են ապագայում որպես ոսկեգործ մասնագետ ունեն դրա լիարժեք հնարավորությունը նաև արտաժամյա դասերի միջոցով:Ինչպես նաև կա փործ <<Հատուկ Ունակություններ>> ունեցող սովորողների հետ  բացի դասարանային ներառական մասնակցության նաև արտաժամյա ուսուցման:

Կարևոր:

Ծրագրված են նախագծեր ոսկեգործական նոր տեխնոլոգիաների դասավանդման վերաբերյալ մասնավորապես ձուլագործություն:ակնագործություն,գեղարվեստական էմալագործություն: Դա հնարավոր կլինի իրագործել նախկինում հղված նամակ –հայտերի բավարարման պարագայում:

P.S

Նախորդ ուսումնական շրջանում ձեռք բերված էին պայմանավորվածություններ և կար նախագիծ կապված տարբեր թանգարանների և հայտնի ոսկեգործական արտադրամասերի այցելության վերաբերյալ որպես էքսկուրսիա:Ցավոք արտակարգ իրավիճակը խանգարեց դրանց իրականացմանը:Հուսով եմ նոր ուսումնական շրջաններում կընձեռնվի հնարավորություն իրականացնել էքսկուրսիաները առանց տարիքային սահմանափակումների:

Ոսկեգործական լաբորատորիան որպես մասնակից «Սասնա ծռեր» փառատոնին

  Փառատոնի հենց սկզբից Վիգեն Ավետիսի կողմից բարձրաձայնվում էր էպոսին բնորոշ, ժամանակին բնորոշ զարդերի առաջացման վերաբերյալ գաղափարը: Դա նաև ամրապնդվում է տիար Աշոտ Բլեյանի կողմից հատուկ հետաքրքրվածությամբ ոսկեգործական ընտրությամբ սովորողների արդյունքների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ունենալով արդեն իսկ ձևակերպված նախագծային մտքեր ինչպես նաև ոսկեգործական ճամբարին մասնակից սովորողների առկայություն՝ շատ լավ բան ստացվեց:

   Նախապես ուսումնասիրելով փառատոնի շրջանակներում սպասվող բեմականացման մասնակիցների և նրանց հագուստի դիզայնի վերաբերյալ ինֆորմացիան նախագծվեց տարբեր սազական ոճի օրտոդոքս, էպոսի նբկարագրությունների ժամանակաշրջանին բնորոշ, էթնիկական և էսթետիկական հետաքրքիր իրերի առաջացման նախագիծը:

   Հատկանշական է որ նշված էսքիզների ուսումնասիրություններից հետո բոլոր հետաքրքրված սովորողները վերջնական իրերը պատկերացրեցին իրենց ավելի հասանելի տեխնոլոգիական իրագործման դաշտում կատարված և դրա արդյունքում կրթահամլիրի տարբեր դպրոցների՝ Հյուսիս, Արևելք, Արևմուտք, Միջին մասնակցությամբ առաջացան արույրից և բնական քարերի առկայությամբ արտ-օբյեկտներ, զարդեր:

   Բոլոր սովորղները, որոնք մասնակից էին պատրաստմանը ծանոթացան և կիրառեցին իրերի ստացման ժամանակ նոր հմտություններ, որոնք կապված են նորաստեղծ գազ-թթվածնային համակարգի կիրառման հետ:

«Սասնա ծռեր» փառատոնային շաբաթվա եզրափակում

  Հատկանշական է որ կրթահամալիրի ոգուն համապատասխան և Սասնա ծռեր քանդակի փառատոնին համահունչ իրականացվում են ստեղծագործական աշխատանքներ կրթահամալիրի տարբեր հարթակներում:

   Մասնավորապես Լևոն Հարությունյանի կողմից ամենօրյա օգնական աշխատանք է իրականացվում «Սասնալանջի» ստորոտում տեղադրվելիք արձանի հիմքի փորման, մետաղական ամրաններից կառուցվածքի կայացման համար:

  Աշխատանքը դրանով չի սահմանափակվում: Քանի որ կրթահամլիրի տարբեր դպրոցներից ուսուցիչներ, սովորողները և ընտանեկան դպրոցի ներկայացուցիչներ ամեն օր հաճախում են նաև Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի հարթակ: Իրենց հետ ստեղծագործական խորհրդատվություն են անցկացնում և օգնում են ուսուցչի օգնական Լևոնը Հարությունյան և ուսանող քանդակագործ բաց փաառատոնի մասնակից, կամավոր ոգեշնչված Արմինե Ավետիսյանը:

   Արվեստի դպրոցի, «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցի փառատոնային առօրյայի ակնառու ցուցադրությունները կարող եք տեսնել հետևյալ ուղիղ եթերները դիտելիս:

  Չենք մոռանում կարևոր ամառային ճամբարի, ոսկեգործական ճամբարի նախագծային-տեխնոլոգիական, մասնակցային ու ընտանեկան գործունեությունը:

   Պահ է լինում երբ ոսկեգործական լաբորատորիայի դազգահների առջև ազատ տեղ չի լինում: Իրականացվեց նաև վարպետ-դասեր նորեկ հետաքրքրվածների հետ:

Design a site like this with WordPress.com
Get started