Ոսկեգործական լաբորատորիա փետրվար ամսվա ընթացքում շաուրնակում է պլանավորված գործունեությունը ըստ անհատական և խմբային նախագծերի համապատասխան դասացուցակով՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներում, քոլեջի ուսանողների հետ, լրացուցիչ կրթությամբ հաճախող սովորողների հետ։
Իրականացվում են աշխատանքներ «ձոն» նախագծի համատեքստում և «Փարաջանով 100»-ի կապակցությամբ կատարվում են նախագծային-հետազոտական աշխատանքեր։
Փետրվարի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սովորողները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները: Ոսկեգործություն առարկան ընտրած նոր սովորողները անցնում են ուսումնական ծրագրին համապատասխան առաջին փուլը։ Մյուսները ովքեր շարունակել են իրենց ընտրության առարկայի հաճախումները շարունակում են անհատական նախագծերը երրորդ կամ չորորդ մոդուլում։
Ոսկեգործական նոր իրերի պատրաստման առաջին փուլում գտնվող սովորողները ծանոթանում են առկա գրականության հետ և ոգևորված կատարում են իրենց էսքիզները:
Հետաքրքրություն ցուցաբերած սովորողները սկսում են ձերք բերել հմտություններ ոսկեգործական իրերի արծնապակապատման բնագավարում ստանալով գեղեցիկ գունային լուծումներ իրենց կողմից ստեղծած ոսկեգործական իրերի վրա։
«ՀայԶարդ» նախագծի մասնակիցները շարունակում են աշխատանքը իրենց անհատական նախագծերի վրա, հետազոտելով Հայկական զարդարվեսի գաղտնագիրները, սիմվոլները և ավանդական մոտեցումները օգտվելով հետևյալ գրականություններից «Հայոց այբուբեն Գլխանջյան», «Էջմիածնի գանձեր Մ․Ա․ սբ․ Էջմիածին», Հայուհիների զարդեր 18-20դդ, Աստտղիկ Իսրաելյան», «Հին Հայկական խորհրդանիշներ Արաքս մարգարյան», «Հայկական մանրանկարչություն, Աստվածաշնչային պաետկերազարդումներ», Մատենադարան Լիլիթ Ամիրջանյան,
Շահագործման հանձնվեց քիմիական օդափոխիչ պահարանը, սովորողներից շատերի աշխատանքները որոնց ընթացիկ մշակաման համար անհրաժեշտ են քիմիական, էլեկտրոքիմիական սարքերի օգտագործում և ներգործում, արդեն իսկ օգտվում են գործառույթ անվտանգ և պատշաճ մասնագիտական մակարդակով իրականացնելու հնարավորությունից։ Փետրվարի ավարտվում է սարքերի փորձարկման շրջանը և մարտ ամսին նախատեսվում է իրագործել ոսկեգործության ընտրության առարկայի միջառարկային կապը հաստատող նախագծեր միջին և ավագ դպրոցի քիմիա և ֆիզիկա դասավանդող գործնկեր ուսուցիչների հետ՝ դարձնելով տեսական գիտելիքները և տեղակատվությունը իրական պրակտիկայում կիրառելի։