Մայիս ամսվա Հաշվետվություն

«Ոսկեգործություն» ընտրություն առարկա ընտրած սովորողները եզրափակիչ փուլում են։ Հուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան կրտսեր դպրոցների, Միջին և Ավագ դպրոցների սովորողները նախապատրաստվուն են իրենց անհատական և նախագծային ստեղծագործական, ոսկեգործական իրերը տարեվերջյան ավանդական ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի օրը և ժամը կհստակեցվի ըստ կրթահամալիրի օրակարգի։

Ոսկեգործական լաբորատորիայում սովորողները ավարտի են հասցնում իրենց անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը գտնվում են արդեն 4-րդ մետաղագործական փուլում: Մայիս ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգահտել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցում շարունակվում են շուրջտարյա, ընթացիկ նախագծերը: Լաբորատորիաներում ձևավորված գիտելիքները և հմտությունները հնարավորություն են տալիս կյանքի կոչեչ ամենախիզախ ստեղծագործական գաղափարները: Բոլորի կողմից նկատվում է հետևողականության և պատասխանատվության աստիճանի բարձրացում և նախագծերով ոգևորում, քանի որ բոլոր սովորողները պատրաստվում են 24-25 ուս․ տարվա եզրափակիչ հաշվետու ցուցադրությանը, ցուցահանդեսին:

Ավարտին հասցվող նախագծեր՝

  1. «ՀայԶարդ»
  2. «Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»
  3. «Հայկական լեռնաշխարհի փայլը»
  4. Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին
  5. «Անձնական հավաքածու»
  6. Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»

Սովորողների բլոգների հղումներ

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիան աշխատել է իր ողջ ներուժով, դասերը ընթացել են ձևավորված դասացուցակով: Սովորողները նախապատրաստվում են ստուգատեսերին:

Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցում շարունակվում են շուրջտարյա, ընթացիկ նախագծերը: Տարբեր դպրոցներից հաճախող սովորողները տեղեկանալով լաբորատորիայի «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի նախագծի վերաբերյալ, նոր ոգեշնչմամբ են մոտենում ուսումնական գործունեությանը և պատրաստվում են ապրիլի 7-ի ցուցահանդեսին:

Ոսկեգործական լաբորատորիաներում ձևավորված գիտելիքները և հմտությունները հնարավորություն են տալիս կյանքի կոչեչ ամենախիզախ ստեղծագործական գաղափարները: Բոլորի կողմից նկատվում է հետևողականության և պատասխանատվության աստիճանի բարձրացում և նախագծերով ոգևորում:

Սովորողների մեծ մասը փորձում է իրագործել կարևոր պահանջ, այն է՝ իրենց ստեղծագործական, ոսկեգործական իրերի վերաբերյալ ձևավորել տեղեկատվություն, մեկնաբանություններով և տեղադրել անձնական բլոգի «Ոսկեգործություն»

Փետրվար ամսվա հաշվետվություն 2025

Ուսումնական գործընթացը շարունակվում է: Կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներից շատերը, որոնց առաջադիմությունն ավելի ակնառու է, անցնում են երկրորդ փուլ,այսինքն ծավալային օբյեկտների ձևավորման փուլը:

Կրտսեր դպրոցներ

Սովորողների մեծ մասի մոտ առկա են էսքիզավորման աշխատանքային տետրեր, որտեղ երևում են իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնցից կատարվում է ընտրություն և վերջիններիս հման վրա երկրորդ փուլում սկսվում են ձևավորվել ծավալային օբեկտները, որոնք համրապատասխանում են իրենց էսքիզներին: Բայց դա պարտադիր պայման չէ, հենց սկսեց ձևավորվել էսքիզին մոտ օբյեկտը, ցանկության դեպքում սովորողը կարող է փոխարինել այն: Կարևոր է որպեսզի աշխատանքի հետևողականությունը պահպանվի:


Միջին դպրոց

Միջին դպրոցի խումբը ամենաբազմաթիվն է՝ 6-րց 8-րդ դասարանցիներն են, և սովորողների 50% կազմում են այն սովորողները, որոնք ոսկեգործություն ընտրության առարկա են հաճախել ոչ առաջին տարին, սկսած նույնիսկ կրտսեր դպրոցից: Կարևոր է նշել, որ տարբեր փուլերում գտնվող սովորողները և բազմաթիվ սկսնակները և փորձառուների հետ զարգանում են համահունչ: Անկախ դրանից դասընթացի ընթացքում սովորողի զբաղվածությունը դառնում է անհատական և աշխատանքները կատարվում են տարբեր բնույթի ոսկեգործական ուղղություններով: Մասնավորապես՝

-սկսնակները էսքիզավորում և ըստ փուլերի առաջընթաց,

-նրանք ովքեր ունեն մետաղի մշակման փորձ, աշխատում են մետաղական մակերեսների մշակման հմտությունների զարգացման վրա,

-կան սովորողներ, որոնք նախընտում են այլ տխնոլոգիաներ, մասնավորապես էմալապատում՝ իրենց իրը էմալապատման եղանակով դարձնում են վերջնական

-որոշ սովորողներ նախընտրում են էլեկտրոնյին ոսկերչական ծրագրերի ուսումնասիրությունը:


Ավագ դպրոց

Ավագ դպրոցի սովորողների մոտ առաջանում են ինքնուրույն անհատական նախագծեր, որոնք նույնպես առաջին, երկրորդ փուլերում են զբաղված, բայց իրենց մոտ նախագծերն ավելի կիրառական բնույթ են կրում, այդ պատճառով աշխատանքը խիստ անհատական է, ինչպես նաև տարբեր հետաքրքրություններ ունենալուն զուգահեռ, փորձում ենք ընտրության այլ առարկաների միջև կապ ստեղծել:

Հատկապես կաևորվում է ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների գորրծունեությունը որոնցից շատերը նոր ոգեշնչմամ են մասնակցում դասերին և ավելի հետևողական են։

Հունվար ամսվա հաշվետվություն 2025

Ոսկեգործական լաբորատորիայի առօրյան կազմակերպված էր հետևյալ սկզբունքով, բազմաթիվ գործիքների կարգավորման, վերականգման, մաքրման, տարածքների կարգավորման, նոր նախագծերի վերաբերյալ քննարկումներով, հյուրնկալվող և ճամբարային խմբերի ընդունմամբ և ծանոթացմամբ։

Կրթահամալիրում կային սովոորղներ, ովքեր դեռ տեղյակ չէին Ոսկեգործական լաբորատորիայի հագեցվածության և իրենց համար հետաքրքրաշարժ լինելու վերաբերյալ: Հունվարյան ճամբարի ժամանակ դասացուցակին համապատասխան այցելող բոլոր խմբերին մանրակրկիտ ներկայացվեց նախագծային-տեխնոլոգիական, գեղարվեստական դարբնոցային-մետաղագործական, ձուլագործական արվեստանոց-ենթալաբորատորիաները: Հնարավորինս մատչելի ներկայացվեց արվեստանոցների ձեռքբերումները, տեխնոլոգիական հնարավորությունները, ուսումնաարտադրական նախագծերը:

Նույն ճամբարային խմբերի հաջորդ այցելության ժամանակ սովորողների հետ իրականացվել է աշխատանքներ ոսկեգործական 4ուսումնական մոդուլների համաձայն սովորողներ մեծ մեծ մասը իրականացրել են նախնական գունագծային էսքիզներ իսկ իրենցից որոշ մասը իրականացրել է էսքիզներ ծավալային եղանակով։

Սովորողներից շատերը ցանկություն ունեին գրծնական պարապմուքների ոսկերչական դազգահների դիմաց, ձուլագործական պրոցեսների ժամանակ և ակնագործական փորձերի իրականացման ընթացքում։

Սովորողների շատերի մոտ առաջացավ բուռն հետաքրքրություն ոսկեգործության վերաբերյալ, արդեն հունվարին սկսեցին ուսումնասիրել ոսկեգործական լաբորատորիայի նախագծերը և շատերը կհամալրեն լաբորատորիայի սովորողների համակազմը երրորդ ուսումնական շրջանում․

Հաշվետվություն գործունեության վերաբերյալ 2025-ի հունվարի 7-ից 15-ը

Ոսկեգործական լաբորատորիան երկրորդ ուսումնական շրջանը սկսել է ստորը նշված գործունեությունից։

2024-2025 երկրորդ ուսումնական շրջանի հունվար ամսվա անհատական աշխատաժմանակ

2024-2025 ուս․ տարվա աշխատաժամանակ

2024-2025 ուս տարվա հունվար ամսվա նախագիծ

Տարածքներ 2024-2025, 2-րդ շրջան

· Բլոգային աշխատանք, նախագծերի ձևավորման աշխատանք լաբորատորիայի գործիք սարգավորումի կարգավորման, վերականգման աշխատանք

· Քոլեջ ուսանողների հետ դասերի իրականացում, ըստ կցված դասացուցակի

· «Լրացուցիչ կրթության» սովորողների հետ դասերի իրականացում ըստ կցված դասացուցակի

· Կրթահամալիրի ճամբարային խմբերի ընդունելություն, ընտրությամբ առարկայի դասաժամերին համապատասխան ըստ դպրոցների

Ոսկեգործական լաբորատորիա հաճախում են տարբեր դպրոցներից ճամբարային խմբեր։ Խմբերի մասնակիցները մեծամասամբ բաղկացած են սովորողներից, որոնք տեղյակ չեն ոսկեգործություն ըտրության առարկայի վերաբերյալ, այդ իսկ պատճառով առաջին անգամ հաճախող խմբերի համար իրականացվում է ծանոթացում-սեմինար լաբորատորիայի գործունեության, կառուցվածքի և ուսումնասիրվող դասապրոցեսների վերաբերյալ։

Տեղակատվության ծավալի մեծության պատճառով առաջին հաճախման դասաժամը չի բավարարում նույնիսկ լիարժեք հարց ու պատասխանին, սակայն նուն խմբի հաջորդ հաճախման ժամանակ իրականացվում է նախնական աշխատանքներ, ըստ ուսումնական առաջաին (էսքիզավորման) մոդուլի։

Հատկապես շատ են և մոտիվացված միջին դպրոցի ճամբարային խմբերի սովորողները, այցելության ընթացքում քննարկվում են բազմապիսի հարցեր։


Արևելյան դպրոցի ճամբարային խմբերի նոր սովորողներին՝ «հնաբնակ» սովորողները ներկայացնում են իրենց նախագծերի արդյունքներրը։

Հյուսիսային դպրոցի ճամբարային խմբերը սեմինարից բացի մասնակցում են ուսանողների կողմից իրագործվող ուսումնաակն գործունեությանը։

Սեպտեմբերյան հաշվետվություն 2024

Ոսկեգործական լաբորատորիայում ուսումնական տարին մեկնարկել է արդեն սովորություն դարցած գործառույթներից: «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողներն ծանոթանում են լաբորատորիայի գործունեությանը և սկսում են աշխատել արդեն ձվավորված նախագծերի և անհատական աշխատանքների էսքիզների վրա։

Սպտեմբերի ընթացքում կազմվեցին բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների, քոլեջի սովորղ-ուսանողների հաճախման ցուցակները

Ապրիլյան հաշվետվություն

Ապրիլի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիայում աշխատանքները եռում էին: Ավարտին հասցվեց Ձոն-մայրերին նախագիծը: Լաբորատորիայի սովորողների աշխատանքները ներկայացվեցին ArtաՍահման արվեստանոցում կազմակերպված ցուցադրության ընթացքում:

Ցուցադրության ամփոփում

Ցուցադրությանը հրավիրվիրված էին տարատարիք 130-ից ավելին սովորողների ծնողներ՝հատկապես մայրեր:

Սովորողների մեծ մասն արդեն պատրաստվում է մայիսյան հավաքին:

Մայիսյան հավաքին ոսկեգործական լաբորատորիայի սովորողները ներկայացնելու են Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագծի անփոփումը, որի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:

Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքներն արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Մարտյան հաշվետվություն

Մարտի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիան աշխատել է իր ողջ ներուժով, դասերն ընթացել են ձևավորված դասացուցակով: Սովորողները նախապատրաստվում են ստուգատեսերին:

Գարնանային արձակուրդներին Ոսկեգործական լաբորաորիան իր այցելուներին է ներկայացրել հետազոտական և ճանաչողական վարպետաց դասեր:

Ավարտին են մոտենում Ձոն և Փարաջանով-100 նախագծերի համատեքստում ստեղծվող զարդերի պատրաստումը:

Ապրիլյան աշխատանքներ

  1. Ձոն ստուգատեսի համատեքստում նախատեսվում է ավարտել դեռևս մարտին սկսված Ձոն մայրիկի նախագիծը և որպես նախագծի եղրափակում իրականացնել ապրիլի 5-ին ArtՍահման ցուցասրահում ոսկեգործություն ընտրության առարկա ընտրածսովորողներ կողմից պատրաստված անվանական մետաղադրամ-թալերները: Ցուցահանդեսին հրավիրվելու են նախագծին մասնկցաց սովորողների ծնողները, մայրերին նվիրաբերվելու են իրենց իսկ երեխաների կողմից պատրաստված իրերը:
  2. Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում Ոսկեգործական լաբորատորիան իրականացնում է Փարաջանովյան թալերներ նախագիծը: Նախագծային աշխատանքներն իրականացվում են երկու եղանակով՝ սովորողների մի մասի կաղմից ձեռագործ, մյուս մասի կողմից թվային, լաբորատորիաների սարքավորումների և տեխնոլոգիաների օգտագործմամբ:
  3. Շարունակում է իրականացվել ուսումնական գործունեությանը համապատասխան անհատական և խմբային ուսումնական նախագծերը մայիսյան հավաքին պատշաճ ներկայանալու և տարեկան հաշվետու ցուցահանդեսն իրականացնելու նպատակով:

Փետրվարյան հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիա փետրվար ամսվա ընթացքում շաուրնակում է պլանավորված գործունեությունը ըստ անհատական և խմբային նախագծերի համապատասխան դասացուցակով՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներում, քոլեջի ուսանողների հետ, լրացուցիչ կրթությամբ հաճախող սովորողների հետ։

Իրականացվում են աշխատանքներ «ձոն» նախագծի համատեքստում և «Փարաջանով 100»-ի կապակցությամբ կատարվում են նախագծային-հետազոտական աշխատանքեր։

Փետրվարի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սովորողները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները: Ոսկեգործություն առարկան ընտրած նոր սովորողները անցնում են ուսումնական ծրագրին համապատասխան առաջին փուլը։ Մյուսները ովքեր շարունակել են իրենց ընտրության առարկայի հաճախումները շարունակում են անհատական նախագծերը երրորդ կամ չորորդ մոդուլում։

Ոսկեգործական նոր իրերի պատրաստման առաջին փուլում գտնվող սովորողները ծանոթանում են առկա գրականության հետ և ոգևորված կատարում են իրենց էսքիզները:

Հետաքրքրություն ցուցաբերած սովորողները սկսում են ձերք բերել հմտություններ ոսկեգործական իրերի արծնապակապատման բնագավարում ստանալով գեղեցիկ գունային լուծումներ իրենց կողմից ստեղծած ոսկեգործական իրերի վրա։

«ՀայԶարդ» նախագծի մասնակիցները շարունակում են աշխատանքը իրենց անհատական նախագծերի վրա, հետազոտելով Հայկական զարդարվեսի գաղտնագիրները, սիմվոլները և ավանդական մոտեցումները օգտվելով հետևյալ գրականություններից «Հայոց այբուբեն Գլխանջյան», «Էջմիածնի գանձեր Մ․Ա․ սբ․ Էջմիածին», Հայուհիների զարդեր  18-20դդ, Աստտղիկ Իսրաելյան», «Հին Հայկական խորհրդանիշներ Արաքս մարգարյան», «Հայկական մանրանկարչություն, Աստվածաշնչային պաետկերազարդումներ», Մատենադարան Լիլիթ Ամիրջանյան,

Շահագործման հանձնվեց քիմիական օդափոխիչ պահարանը, սովորողներից շատերի աշխատանքները որոնց ընթացիկ մշակաման համար անհրաժեշտ են քիմիական, էլեկտրոքիմիական սարքերի օգտագործում և ներգործում, արդեն իսկ օգտվում են գործառույթ անվտանգ և պատշաճ մասնագիտական մակարդակով իրականացնելու հնարավորությունից։ Փետրվարի ավարտվում է սարքերի փորձարկման շրջանը և մարտ ամսին նախատեսվում է իրագործել ոսկեգործության ընտրության առարկայի միջառարկային կապը հաստատող նախագծեր միջին և ավագ դպրոցի քիմիա և ֆիզիկա դասավանդող գործնկեր ուսուցիչների հետ՝ դարձնելով տեսական գիտելիքները և տեղակատվությունը իրական պրակտիկայում կիրառելի։

Փետրվարյան նախագծեր

Նախատեսվում է փետրվար ամսին իրականացնել միջառարկայական կապը ձևավորող և ամրապնդող նախագծեր՝ քիմիա, ֆիզիկա և այլ առարկաների խմբերի հետ կապված: Դա իրականացնելու նպատակով ողջ հունվարի ընթացքում կատարվել են աշխատանքներ «Օդափոխիչ պահարանի» ձևավորման համար, դա կոգնի անվտանգ և դիտողական դարձնել քիմիայի և ֆիզիկայի հետ կապված սոկեգործական լաբորատոր փորձերը:

Փետրվար ամսվա ընթացքում նախատեսվում է միջին դպրոցում դասավանդող ֆիզիկա և քիմիա առարկաներ դասավանդող ուսուցիչների հետ ստեղծել միասնական շարունակական նախագծեր և իրականացնել համապատասխան փորձերոսկեգործական լաբորատորիայում։ Դիտարկելով ոսկեգործությունընտրության առարկան որպես միջառարկայական տեսական գիտելիքները պրակտիկ դաշտում ցուցադրող գործիք։

Նածագծերը կներկայացվեն մոտագա շաբաթում, ըստ առաջացման։ Կկազմակերպվեն խմբային քննարկումներ համապատասխան ուսուցիչների խմբերի հետ։

Հատկապես կարևորում եմ Տիար Գևորգի կողմից ղեկավարվող բնագիտական առարկաների մասնախմբի հետ համագործակցային նախագծերը։

Անհրաժեշտ բացակայող լաբորատոր նյութերի և/կամ լաբորատոր սպասքի վերաբերյալ կարվեն նշումներ ստեղծվելիք նախագծերի հայտերում։

ՀՈՒՆՎԱՐ 2024 հաշվետվություն

Դարբնոց մետաղագործական լաբորատորիայում տեղի ունեցավ նորամուտ`նոր մարդիկ, նոր գործիքներ և սարքեր: Փականագործ վարպետ Ա. Մուրադյանի մասնակցությամբ և օգնությամբ կայացավ ԵԳՊԱ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի դասավանդող-դարբնագործ Գևորգ Մալխասյանի վարպետ դասը:

Երեք օրվա ընթացքում ոսկեգործական լաբորատորիա հաճախող տարբեր դպրոցներից ճամբարային խմբերը հնարավորություն ունեցան փորջել իրենց ուժերը դարբնագործության մեջ:

Ֆեյսբուքյան հղում

Ճամբարային խմբերը ծանոթանում էին ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումներին և ակտիվ հարց ու պատասխանի միջավայրում ձևավորում կողմնորոշում՝ որպես ապագա ընտրության առարկան «ոսկեգործությունը» դիտեարկելու մեջ:

Սմբատ Պետրոսյանի բլոգ

Արմինե Գրիգորյանի բլոգ

Մարինե Ամիրջանյանի բլոգ

Իվետա Ջանազյանի բլոգ

Ճամբարի ընթացքում լաբորատորիա դասի եկող քոլեջի ուսանողները ակտիվ համագործակցում էին ավագ դպրոցի սովորողների հետ « Սովորող-սովորեցնող» նախագծերի համատեքստում:

Ազգագրության փառատոնի համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայի ակտիվիստների խումբը կազմված կրտսեր, միջին դպրոցների, քոլեջի և լրացքուցիչ կրթությամբ սովորողներից`շուրջ 18 հոգի, «ՀայԶարդ» նախագծի սահմաններում, իրականացրեց հետազոտական, հայրենագիտական, մշակութային ճամփորդություն «Սուրբ Գեղարդի ոդիսություն» խորագրով:

Փետերվարյան նախագծերի անոնս

Նախատեսվում է փետրվար ամսին իրականացնել միջառարկայական կապը ձևավորող և ամրապնդող նախագծեր, որոնց վերաբերյալ առանձին կնշվի: Քիմիա, ֆիզիկա և այլ առարկաների խմբերի հետ կապված: Դա իրականացնելու նպատակով ողջ հունվարի ընթացքում կատարվել են աշխատանքներ «Օդափոխիչ պահարանի» ձևավորման համար, դա կոգնի անվտանգ և դիտողական դարձնել քիմիայի և ֆիզիկայի հետ կապված սոկեգործական լաբորատոր փորձերը:

2024թ. հունվարյան առաջին 10-օրյակ

2024 թվականը Ոսկեգործական լաբորատոիան սկսում է ձուլագործական և դարբնագործական-մետաղագործական հատվածներում կահավորման, վերանորագման, մաքրման, կարգավորման աշխատանքներուվ:

Կատարվելու են նոր հաստոցների, գործիք-սարքավորումների շահագործման հանձման աշխատանքները:

Ընդանալու են Նորամուտի նախապատրաստական աշխատանքները:

Դեկտեմբերյան հաշվետվություն

Աշխատանքները Ոսկեգործական լաբորատորիայում ընթանում են ուսումնական պլանով սահմանված բնականոն կարգով: Սովորողների մեծ մասն անցել է արդեն երրորդ ուսումնական փուլ իրենց նախագծերն իրագործում են մոդելային նյութերով, իսկ հատկապես ջանասերները սկսել են աշխատանքները չորրորդ մետաղագործական փուլում:

Նույնիսկ վնասված ձեռքերով մեր սովորողները չեն դադարում հաճախել դասերին:

Տեսանելի ոսկեգործություն նախագծի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիան գրկաբաց ընդունեց ծնողական համայնքի ներկայացուցիչներին: Սովորողների ծնողները ծանոթացան իրենց զավակների հաջողություններին: Ծնողների և բարեկամների հետ միասին այս տարի ավելացել են այլ դպրոցների սովորողների հետաքրքրված այցելությունները:

Կրթահամալիրի օրակարգին համապատասխան Ոսկեգործական լաբորատորիան այցելեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը իր խմբով`ծանոթացան և ուսումնասիրեցին լաբորատորիաների գործունեությանը:

Արվեստ_արհեստ նախագծի համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայում պատրաստվեցին բազմակի նշանակության զարդերը: Արտաքին տեսքը խորհրդանշում է կրթահամալիրի զինանշանը, հատկանշական է, որ զարդերը պատրաստվել են սովորողների կողմից դասապրոցեսների ժամանակ, մասնակցել են նաև քոլեջի ուսանողները: Պատրաստման ընթացքում կիրառվել ոն ոսկեգործական բոլոր լաբորատորիաների տեխնիկական հնարավորությունները և սովորողների կողմից ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Արդյունքում ստացել ենք ոսկեգործական իրեր,որը հավուր պատշաճի ներկայացնում են Ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումները և ներկայացվել են Big Cristmas Market-ում:

Դեկտեմբերի տեղի ունեցավ World Skills Armenia «Հայաստանի հմտություններ» միջազգային կազմակերուպության և National Centre for Vocational Education and Training Development-MKUZAK-ի կողմից կազմակերպված 2023թ-ի մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնման արարողությունը: «Ոսկեգործություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու 4-րդ արհեստագործական պետական ուսումնարանի «ոսկերիչ» մասնագիտությամբ, 2-րդ կուրսի ուսանող Եշիլբաշյան Հակոբը: Նա Հայաստանը կներկայացնի 2024-ին արդեն միջազգային հարթակում World Skills-ի համաշխարհային մրցույթին:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեց շնորհակալագիր

«2023թ. «Հայաստանի Հմտությունների» կայացման գործում ունեցած ավանդի և աջակցության համար»:

Շնորհակալագիրն իր պատվավոր տեղն է զբաղեցրել Ոսկեգործական լաբորատորիայի պատվո սյան վրա:

Մրցանակաբաշխության վերաբերյալ <a href="http://<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fdove.petrosyan%2Fposts%2Fpfbid02Bz5ebzqJBSM4g9aNsv2uvuKK17Vbb8SSJAAtDDHDhPbtZRPJdJbQ5AQECkX1HAP2l&show_text=true&width=500&quot; width="500" height="838" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share">fecebook-յան անդրադարձ:

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դասապրոցեն իրականացվում է ըստ դասացուցակի բոլոր դպրոցների հետ: Սովորողներն ասիճանական զարգացումներ են ապրում, ոսկեգործություն ընտրության առարկան առաջին անգամ ընտրած սովորողները թևակոխել են երկրորդ ուսումնական փուլ`ծավալային էսքիզների իրականացման փուլ, իրենցից առավել ջանասերները երրորդ փուլ, որտեղ իրականացնում են իրենց անհատական նախագծային աշխատանքները մոդելային մոմով:

Այն սովորողները, որոնք նախորդ տարիներից են հաճախում ոսկեգործություն ընտրության առարկայի դասերին, սկսել են իրականացնել ստեղծագործական աշխատանքներ ավելի բարդ բովանդակությամբ, երկրաչափությամբ, տեխնոլոգիական բարդությամբ:

Նոյեմբեր ամսվա ընթացքում դասապրոցեսներն անցկացնելուց զատ գործընկերային այցելությունների համատեքստում հյուրընկալել ենք և ներկայացրել ոսկեգործական լաբորատորիայի ուսումնական գործընթացները և ձեռքբերումները:

Լրացուցիչ կրթության ընթացքը

Ոսկեգործական լաբորատորիայում ձևավորված պայմանագրերի հիման վրա իրականացվում է լրացուցիչ կրթության գործընթացը: Սովորողները դասապրոցեսի ընթացքում ուսումնասիրում են դասավանդվող առարկան ըստ նախատեսված ուսուցման փուլերի, առայժմ գտնվում են առաջին`էսքիզավորման, ճաշակի զարգացման, աշխարհայացի ընդարձակման, ինքնաճանաչման փուլում:

Սեբաստացու օրերին, բացի ներդպրոցական միջոցառումներից ոսկեգործական լաբորատորիայում 2 օր`երկու փուլով, կայացավ միջազգային worldskills մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որտեղ քննական հանձնաժողովի անդամ էի:

Wordskills-ի չափորոշիչներին համապատասխան հաղթեց ուժեղագույնը, ով 2024 թվականին Լիոնում կներկայացնի Հայաստանը Worldskills-ի համաշխարհային մրցույթում:

World skills Armenia

Design a site like this with WordPress.com
Get started