Նոյեմբեր, հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակվում է շուրջտարյա «Կինդեռ» հավաքածու նախագծի աշխատանքները: Սովորողները իրենց անհատական նախագծերը արդեն վերածում են ծավալային մոդելների և պատրաստվում են մուտք գործել 4-րդ մետաղագործական փուլ: ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստի» բաժնի ուսանողները ավելի կրտսերների համար հանդիսանում են սովորեցնող-սովորող:

Շարունակել կարդալ “Նոյեմբեր, հաշվետվություն”

Սեպտեմբեր, Հոկտեմբեր հաշվետվություններ

Դասացուցակ, անհատական աշխատաժամանակ

Սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր, Հոկտեմբեր: «Ռեստավրացիա» նախագիծ ՄՍԿՀ-ի «Զարդակիրառական արվեստ»-ի բաժնի ուսանողների հետ

Հոկտեմբեր

Սեպտեմբեր, Հոկտեմբեր: «Ռեստավրացիա» նախագիծ ՄՍԿՀ-ի «Զարդակիրառական արվեստ»-ի բաժնի ուսանողների հետ

Մետաղագործական արվեստանոցի անակնկալ հյուրը մետաղագործ, զինագործ, սվինագործ Արշակ Մանոյան

«Ոսկե Արտավան» նախագիծ-ճամբար

Աշնանային հավաք, ուսումնական նախագիծ՝ Գյումրիի ակադեմիայում վարպետ-դաս մետաղագործ Արշակ Մանոյանի հետ միասին

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբերին մեկնարկեց նոր ուսումնական տարին: Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցների սովորողներին այս տարի նաև միացան ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ»-ի բաժնի ուսանողները: Բոլոր դպրոցների նոր սովորողները սեպտեմբեր ամսվա ընթացքում ծանոթացան ոսկեգործական լաբորատորիաների գործառույթների հետ և սկսեցին առաջին էսքիզավորման փուլը: Հին սովորողները շարունակում են իրենց հմտությունների և գիտելիքների ավելացումը նոր ստեղծագործական իրեր առաջացնելով:

«Ռեստավրացիա» նախագիծ ՄՍԿՀ-ի «Զարդակիրառական արվեստ»-ի բաժնի ուսանողների հետ

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”

«Ոսկե Սևան» ճամբարի ամփոփում

Նախագիծը՝ Ոսկեգործական ուսումնական ճամբար «Ոսկե Սևան»․ օգոստոսի 19-21

Շարունակել կարդալ “«Ոսկե Սևան» ճամբարի ամփոփում”

Հունիս ամսվա հաշվետվություն

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում

«Պողպատի վերածնունդ» փառատոնային նախագծի ամփոփում

Աշխատանք Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում իրագործվեցին «Բաց դաս», «Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում», «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն» նախագծերը:

«Բաց դաս» նախագծի շրջանակներում ոսկեգործական լաբորատորիաներ եկան Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների ծնողները, ըստ իրենց դասաժամերի:

Ծնողները մասնակցեցին դասապրոցեսին, ծանոթացան լաբորատորիաների գործառույթների հետ և իրենք իսկ իրենց երեխաների աշխատանքները լուսաբանեցին համացանցում:

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”

Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն

Շարունակել կարդալ “Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն”

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը անցել են արդեն 4-րդ մետաղագործական փուլ: Ապրիլ ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”

Ապրիլ ամսվա նախագծեր

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա նախագծեր”

Մարտ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Վերջին ցուցադրությունը դրական մանկավարժական ազդեցություն ունեցավ: Դրա հետևանքով առաջացավ միտք: Ստեղծել հենց իսկ արվեստանոցում մշտական ցուցադրական հարթակ՝ գալերեա:

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսին, ինչպես մյուս ամիսներին սովորողները շարունակում են իրենց անհատական նախագծերը, իրերը: Սովորողների մեծ մասը արդեն տեսել և մասնակցել է իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Սովորողները անցել են 4-րդ մետաղագործական փուլ: Տեսանյութերով կարող եք ծանոթանալ սովորողների կողմից կատարված աշխատանքներին:

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա հաշվետվություն”

Հունվար ամսվա հաշվետվություն: Հունվարյան ոսկեգործական ճամբարի ամփոփում:

Ճամբարի նախագծին համապատասխան գործողությունները սկսեցինք իրականացնել անմիջապես հունվարի 3-ից: Ոսկեգործական ճամբարում ընդգրկված բոլոր դպրոցների սովորողները հաճախելով իրենց դասացուցակին համապատասխան, աշխատում էին իրենց անհատական նախագծերի վրա:

Երկրորդ ուսումնական շրջանում ընթացիկ նախագծերը հիմք հանդիսացան ճամբարի և երրորդ ուսումնական շրջանի աշխատանքների իրագործման համար:
Խոսքը գնում է ոսկեգործական դպրոցի մանկական «Կինդեռ» հավաքածու նախագծի մասին: Բոլոր սովորողները սկսել էին պատրաստել իրենց իրերրի, նախագծերի նախատիպերը մոդելային մոմից: Թևակոխեցինք չորրորդ փուլ, ըստ սովորողների հաճախելիության շաբաթը 2 անգամ առնվազն կատարում էինք ձուլում, որին մասնակցում էին և ձեռք էին բերում նոր հմտություններ պատանի ոսկեգործները: Բոլոր կատարված աշխատանքները կարող եք տեսնել կցված տեսանյութերով:

Նաև սովորողների կողմից, ցավոք աստիճանաբար, անձամբ իրենց նկարահանած նյութերը մեկնաբանությամբ տեղադրվում են իրենց բլոգներում: Ըստ իրենց ուղարկած հղումների քանակի, ինձ մոտ էլ հղումները կավելանան:

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն: Հունվարյան ոսկեգործական ճամբարի ամփոփում:”

Ոսկեգործական ճամբարի շաբաթվա ամփոփում

Ոսկեգործական ճամբարը գործում է դասացուցակին համապատասխան: Ներկա սովորողները շարունակում են իրականացնել իրենց անհատական նախագծերը: Կան սովորողներ որոնց մասնակցությամբ տեղի ունեցավ իրենց կողմից պատրաստված մոմե մոդելների ձուլումը: Այժմ կան տարբեր տարիքի սովորողներ, որոնք թևակոխել են 4-րդ մետաղագործական փուլը: Ճամբարի ավարտին իրենցից շատերը կունենան արդեն իսկ ավարտված ոսկեգործական իրեր, անհատական նախագծեր:

Շարունակել կարդալ “Ոսկեգործական ճամբարի շաբաթվա ամփոփում”

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2021 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը սկսեցինք՝ այցելելով բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներ,  սովորողներին ծանոթացնելու, հետաքրքրելու և ոսկեգործական դպրոցի ուսուցման արդյունքները ցուցադրելու նպատակով: Նախորդ ուսումնական շրջանների ընթացքում, «Ոսկեգործություն» ընտրության սովորողների կողմից պատրաստված ոսկեգործական իրերը՝ կախազարդերը, թևնոցները, մատանիները, մանրաքանդակները ցուցադրելու հետևանքով առաջացավ  հետաքրքրություն և ցանկություն «Ոսկեգոծություն» առարկան ընտրելու: Դրա հետևանքով «Ոսկեգոծություն» ընտրության առարկան ընտրեց կրթահամալիրի շուրջ 102 սովորող:

Շարունակել կարդալ “Ուսումնական առաջին շրջանի ամփոփում”

Դեկտեմբեր ամվսա հաշվետվություն

Նախագծեր

Բոլոր կրտսեր, ավագ և միջին դպրոցների սովորողները շարունակում են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի աշխատանքները: Շատերի մոտ արդեն կան ձևավորված ոսկեգործական օբյեկտներ մոմի տեսքով, որոնք պատրաստ են ձուլման: Իսկ որոշ աշխատանքներ արդեն իսկ ձուլվել են և սովորողները մոմագործական ընթացքից անցել են մետաղագործական ընթացքի:


«Ոսկե պայտ» նախագծին համապատասխան ձեռք բերված հաստոցը աշխատանքային վիաճակի բերվելու գործողություններ է կատարվել՝ հոսանքի միացումներ, անսարքությունների վերականգնումներ: Բոլոր «Ոսկեգործություն» ընտրության սովորողներին ծանոթացվել և ցուցադրվել է լաբորատորիաների հաստոցների աշխատանքը՝ «Ոսկե պայտ» նախագծին սովորողներին նախապատրաստելու նպատակով:

Design a site like this with WordPress.com
Get started