9-րդ դասարանցիների նախամասնագիտական կողմնորոշման նախագիծ

Ոսկեգործական դպրոցի ուսումնական ծրագրի արագացված տարբերակը նախատեսված է 9-րդ դասարանի սովորողների համար: Բոլոր փուլերը անցկացվում են ավելի արագ, քանի որ մասնավորեցվում է ուղիղ թանկարժեք մետաղի հետ աշխատանքի անցնելու անհարժեշտությունը , դրան համապատասխան, այժմ շատ սովորողներ արդեն իսկ փորձառություն են ձեռք բերում՝ բուն արծաթի վրա աշխատանքներ կատարելով: Ծանոթանում են բոլոր հնարավորություններին, որոնք կարող է առաջացնել գիտելիքներ ոսկեգործության վերաբերյալ: Համեմատում են շուկայի կողմից առաջարկվող, աշխատանքի դիմաց վճարվող տարբերակները: Նաև կարևոր տեղ է գրավում այն հնարավորությունը, որ կրթահամլիրի քոլեջը ունի «Ոսկերչություն» առարկան և հնարավոր է քոլեջը ավարտելուց հետո ստանալ պետական հավաստագիր մասնագիտության վերաբերյալ:

Շարունակել կարդալ “9-րդ դասարանցիների նախամասնագիտական կողմնորոշման նախագիծ”

Դեկտեմբեր ամսվա նախագծեր, աշխատակարգ

ՆԱԽԱԳԻԾ

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր հիմնական նախագծերը՝ «Ստեղծագործական շախմատ», «Կինդեռ» հավաքածու, ինչպես նաև նախադրյալներ է ստեղծում իր նոր «Ոսկե Պայտ» նախագծի համար:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Նախագծերին մասնակցում են կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Ավագ և Միջին դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողները:

Նոյեմբերի 1-5-ի հեռավար ուսուցման և «Սեբաստացու օրեր»-ի նախագծեր

Նշված օրերին ոսկեգործության դպրոցի ուսուցման ընթացքը կազմակերպվելու է ֆիզիկական միջավայրում: Ներկայացնում եմ հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկան հաճախող սովորողների այցելության օրերը և ժամերը:

Շարունակել կարդալ “Նոյեմբերի 1-5-ի հեռավար ուսուցման և «Սեբաստացու օրեր»-ի նախագծեր”

2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

  Ոսկեգործական լաբորատորիաները երեքն են: Կներկայացնեմ լաբորատորիրաների զարգացման ծրագիրը: Երեք լաբորատորիաներում կատարվող աշխատանքները փոխադարձ շախկապված են և հաճախ դասընթացների ժամանակ չենք սահմանափակվում մեկ լաբորատորիայում կատարվող գործողություններով, այլ դասապրոցեսը իրականացնում ենք ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվելով լաբորատորիայից լաբորատորիա՝ օգտվելով մոտիկ լինելուց: Ներկայացնում եմ լաբորատորիաների առանձին զարգացման ծրագրի համար նախատեսված նախագծեր.

Շարունակել կարդալ “2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր”
Design a site like this with WordPress.com
Get started