Category: Ուսումնական նախագծեր
2024-2025 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր
Վերջին 5 տարիների ըթնացքում Ոսկեգործական լաբորատորիան հասցրել է ընդլայնվել և ձեռք բերել 5 ենթալաբորատորիա՝ Ընդահնուր ոսկեգործական լաբորատորիա, 3D ոսկեգործական մոդելավորման ենթալաբորատորիա, Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա, Ակնագործական-քարերի հղկման ենթալաբորատորիա, Գեղարվեստական դարբնոց-մեխանիակական ենթալաբորատորիա: Բոլոր ենթալաբորատորիաները ունեն իրենց անհատական և զարգացման նախագծերը:
«Ոսկեգործություն» ընտրության ծրագրի տևողությունը նոր ընտորղի համար կազմում է 1 ուսումնական տարի: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական մոդուլներից՝
1.Էսքիզավորում
Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների պատկերում թղթի վրա, մեկնաբանություն, զրույց, բացատրություն, վերլուծություն… :
2.Մոդելի պատրաստում
Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:
3. Ձուլում
Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:
4. Սարգահատում-հղկում
Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝ անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…
Առաջին երկու մոդուլները յուրացվում են առաջին կիսամյակում, մյուս կիսամյակում վերջին երկու մոդուլները յուրացնելուց հետո ամփոփվում է և կազմակերպվում արդեն ավանդույթ դարձած Ոսկեգործական ցուցահանդեսը:
Հետևյալ ծրագրով իրականացվող նախագծերի ժամանակ գործում են բոլոր ենթալաբորատորիաները: Հիմնական և շարունակական նախագծերն են՝ «Ստեղծագործական շախմատ»-ը և «Կինդեռ» հավաքածուն:
5. Բյուրեղների, միերալների հղկում և երեսակում
Բյուրեղների և միներալների ուսումնասիրում ընտրում իրենցից ոսկերչական քարերի պատրաստում։ Ստացված կիսաթանկառժեք քարերը կօգտագործեն ոսկեգործական անհատական նախագծերի նորացման նպատակով։ Օգտագործվելու են հղկման և փայլեցման համար նախատեստված ալմաստե գործիքներով համալրված
Մյուս ենթալաբորատորիաների զարգացման և նախագծերի վերաբերյալ՝
- Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա
ա) «Քիմիական ոսկեգործության մեջ»
Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ՝ նշված է հայտում:
բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:
2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան ենթալաբորատորիա
Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման համար:
ա) «Պայտ» նախագիծ
Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:
բ) «Հայոց սվին» նախագիծ
Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:
3. 3D ոսկեգործական ենթալաբորատորիա
Լաբորատորիայի նկարագրություն՝
Այն բաղկացած է երկու մասից՝ համակարգչային և 3D տպագրական: Համակարգչային հատվածում իրականացվելու է 3D ծրագրերի (Rinoceroz, Matrix, Zbrash) ուսումնասիրություն և ուսուցում: Տպագրական հատվածում տեղադրված են Prozen և Solid skape տիպի տպիչներ: Տպիչների վրա իրականացվելու է սովորողների հողմից ստեղծված վիրտուալ օբյեկտների տպագրությունը և լաբորատոր փորձեր վիրտուալ օբյեկտների որակական և չափային հատկանիշների, ինչպես նաև տարբեր մոդելային նյութերի տպագրության ու հատկությունների փոփոխության հետ կապված:
Նախագծեր
Նախատեսվում է միջին, ավագ դպրոցների և քոլեջի սովորողների հետ իրականացնել անհատական նախագծեր իրերի վիրտուալ նախագծման և դրանց տպագրության հետ կապված: Այնուհետ տպագրված իրերից դասական ոսկեգործական տեխնոլոգիաներով կպատրաստվեն վերջնական տեսք ունեցող իրեր:
Նախագծերի հղումներ՝
(ըստ ձևավորման)
4. Ընդհանուր ոսկեգործական լաբորատորիայի դազգահների փոխարինման, վերազինման նախագիծ
Նախագծերը ըստ ձևավորման
2024-2025 ուսմնական տարվա սեպտեմբերմեկյան նախագիծ
Սեպտեմբեր ամսվա ընդացքում լաբորատորիայում նախատեսվում է իրագործել ոսկեգործական գործունեությանը ծանոթացնող ցուցադրություններ․
1․Լաբորատորիա հաճախող նոր սովորողներին ծանոթացնել ուսումնական մոդուլներին, ներկայացնել ցուցասրահը նախորդ տարիների սովորողների աշխատանքներով համալրված, ներկայացնել 3D ենթալաբորատորիայի հնարավորությունները, ծանոթացնել նորաստեղծ ակնագործական ենթալաբորատորիայի տեխնիկական և ստեղծագործական հնարավորություններին, ներկայացնել ձուլագործական լաբորատորիան իր ստվար հնարավորություններով, ցուցադրել քիմիականմշակումների համար նախատեսված հատվածը իր սարքերով և օժանդակ գործիքներով՝ ընձեռնվող միջառարկայական հնարավորություններով։
2․Նախկինում ոսկեգործություն ընտրություն առարկա հաճախած սովորողներին ներկայացնել նոր ակնագործական ենթալաբորատորիայի հնարավորությունները նոր հմտություններ և գիտելիքներ ձևավորելու և ստեղծագործական անհատական/խմբային նախագծերում կիրառելու նպատակով։
3․Ըստ անհրաժեշտության անցկացնել վարպետաց դասաժամեր։
«Փարաջանով-100» նախագծի ամփոփում


«Փարաջանով-100» նախագծի համատեքստում սովորողների հետ ուսումնասիրեցինք Սերգեյ Փարաջանովի կյանքից կոնկրետ դրվագ, որը հենց առաջացրեց «թալերների» պատրաստման գաղափարը: Խոսքը գնում է Փարաջանովի անազատության մեջ գտնվելու ընթացքում առաջացած ստեղծագործությունների մասին`ալյումինե թիթեղներից ձեռքերով դրվագված մետաղադրամների, «թալերների» մասին:




Սովորողների հետ միասին ուսումնասիրելով Փարաջանովի աշխատանքները սկսեցինք նախագծել այդ գաղափարի մեր տեսանկյունը: Այն բաղկացած է երկու մասից` ձեռագործ և թվային:
Ձեռագործ թալերներ պատրաստել են ոսկեգործական լաբորատորիա հաճախող բոլոր սովորողները երկու տարբերակով մեկն իրենց անվանատառով, որը ցուցադրվեց հաշվետու ցուցահանդեսի ընթացքում, և մյուսը ավելի վաղ, «Ձոն» ստուգատեսի համատեքստում պպատրաստված իրենցմայրիկների անվանատառերով:
Մեծ ձեռքբերում է այն, որ «Փարաջանով-100» նախագծի թվային մասն առաջին անգամ իրականացվեց միջին դպրոցի սովորողների`Ավետ Սարդարյանի և Էրիկ Օհանյանի կողմից, քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մարգարյանի հետևողական ուղղորդմամբ:

Արդյունքում ստացվեցին ազգային թռչնատառերի սիմվոլներ պարունակող անվանատառեր, որոնք միասին ձևավորեցին «ՓԱՐԱՋԱՆՈՎ» ազգանունը ի պատիվ հայ մեծ ստեղծագործողի: Հատկանշական է, որ նախագծի իրականացման ժամանակ օգտագործվեցին մի քանի ոսկեգործական տեխնոլոգիաներ՝ 3D մոդելավորում-նախագծում, 3D տպագրություն, ձուլում, ձեռագործ սարգահատում, արծնապակեպատում`օգտագործելով թեմատիկ, ազգային մշակույթին բնորոշ գունապատում: Արծնապակեպատումը իրականացեցին միջին դպրոցի սովորողներ Իռեն Գալստյանը և Լիա Մկրտչյանը:


Ձոն ստուգատեսի ամփոփում
Ահա և ավարտվեց «Ոսկեգործական լաբորատորիա»-ի՝ «Ձոն մայրերին» նախագիծը: Իրագործման ընթացքում պատրաստվեցին անվանական կախազարդ-թալլերները:Ցուցադրությանը հրավիրվիրված էին տարատարիք 130-ից ավելին սովորողների ծնողներ՝հատկապես մայրեր:

Քրտնաջան ու ստեղծագործական աշխատանքի արդյունքում առաջացած անհատական անվանատառերով կախազարդերը, մեր սովորողները անակնկալ նվիրաբերեցին իրենց ամենասիրելիներին՝ մայրիկներին շնորհավորելով և վստահ եմ պարգևելով անսահման ուրախության զգացողություն:
Ոսկեգործական Լաբորատորիան առաջարկում է, գարնանային առձակուրդների շրջանում, հետազոտական, ճանաչողական քառօրյա վարպետաց դասերի շարունակական շարք։

Նախագծի տևողությունը․ Մարտի 25-ից 29-ը
Բովանդակությունը ըստ նախատեսված կլաստերների․
A․ «Աշակերտական» ոսկեգործություն ընտրության առարկան հաճախող սովորողների և ծնողների կլաստեր։
B․ «Ուսուցչական» դասավանդողի կլաստեր։
C. «Լրացուցիչ» Ազատ ունկնդրի կամ լրացուցիչ կրթության կլաստեր։
A կլաստեր «Աշակերտական»
Նախատեսված է ոսկեգործության ընտրություն առարկա հաճախող սովորողների համար որոնք ցանկանում են շարունակել աշխատանքներիը իրենց նախագծերի վրա, նաև այն սովորողների և իրենց ծնողների համար որոնք կուզենան միասին ստեղծագործել։
Աշխատանքի ժամ․ Մարտի 25-ից 29-ը
Սկիզբ 09:00-12:30
B կլաստեր «Ուսուցչական»
B կլաստեր «Ուսուցչական»
Կրթահամալիրում դասավանդող ուսուցիչների համար որոնք հետաքրքրված են նախատեսվում է անցկացնել մարտի 25-ից 29-ը քառօրյա ճանաչողական վարպետաց դաս-սեմինար ոսկեգործական իրերի ձեռագորձ և 3D դիզայնի ուսումնասիրության և ինքնույրուն փորձառության ձևաորման նպատակով։
Սեմինարների ընթացքում մասնակիցների հետ միասին կիրականացնենք իրենց պատկերացման մեջ առաջացած ոսկեգործական իրերի ձեռագործ կամ 3D տեխնոլոգիական էսքիզներ՝ ապագայում տպագրելու, կամ մետաղական վերջնական իր դարձնելու նպատակով։
Աշխատանքի ժամ․ Մարտի 25-ից 29-ը
Սկիզբ 12:50-13:30
C կլաստեր «լրացուցիչ»
Կլաստերը նախատեսված է այն մարդկանց, կամ լրացուցիչ կրթություն ստացող սովորողների համար որոնք կցանկանան շարունակել աշխատանքերը կամ կցանկանան ծանոթանալ նոր հմտությունների։
Աշխատանքի ժամ․ Մարտի 25-ից 29-ը
Սկիզբ 14:00-16:00
«Ձոն» և «Փարաջանով-100»

Կանաց և մայրերի միամսյակի կապակցությամբ Ոսկեգործական լաբորատորիան ներկայացում է Ձոն մայրիկներին նախագիծը, որի իրականացմանը կմասնակցեն լաբորատորիա հաճախող բոլոր դպրոցների սովորողները:
Բովանդակություն
Բոլոր սովորողները պատրաստում են մետաղադրամի/թալլերի տեսքով տարբեր չափի հնաոճ արտաքինով երկուական կախազարդեր, որոնցի մեկը իրենց մայրիկների անվանատառով, իսկ մյուսը՝ իրենց: 3D ոսկեգործական դիզայնի ուղղությամբ զարգացումներ են ապրում Միջին դպրոցի երեք սովորող՝ իրենց կողմից ստեղծվող ֆայլերը օգտագործվելու են Փարաջանովի թալլերներ նախագծում:

Նկատակ
- Ձոն մայրերի նախագծի շրջանակում ձևավորել մայրերի անվանատառերով կախազարդեր, որոնք կցուցադրվեն ժամանակացույցով նախատեսված ցացահանդեսին: Այդ իրերը ArtաՍահման արվեստանոցում ապրիլի 5-ին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ հնարավոր կլինի վաճառել հրավիրված հյուրերին՝ փոխհատուցելով անհրաժեշտ նյութերի հայտում նշված գնման ծախսերը:
- Փարաջանովի-100 միջոցառման համատեքստում ոսկեգործական լաբորատորիան ներկայացնում է Փարաջանովի թալլերներ նախագիծը:
Միջին դպրոցի երեք սովորողներ՝
Ավետ Սարդարյան
Աղաս Աբրահամյան
Էրիկ Օհանյան
գլխավորում են այդ նախագիծը, արդեն կատարվում են աշխատանքներ բարձրորոակ թալլերների ձևավորման համար, ստեղծվում եմ էլ. ֆայլերը, որոնցով այնուհետև կկատարվր 3D տպագրություն և կառաջանա փարաջանովյան ոճով ձևավորված մանյակ: Նախագծին մասնակցում են նաև մյուս ոսկեգործները, իրենց կողից պատրաստված՝ իրենց անվանատառերով թալլերները կլրացնեն էլեկտրոնային եղանակով ստացված իրը և հնարավորություն կտան ցուցադրվելու ավելի ՙՙարտահայտիչ՚՚ եղանակով:
Նախագծի ժամկետ մարտ-ապրիլ ամիսներ՝ ժամկետները կճշգրտվեն և կնշվեն՝ աշխատանքն ընթացքի մեջ է:
Անհրաժեշտ նյութեր
- Թթվածին- 1 բալոն(3500դր)
- Ոսկերչական ձուլման համար գիպս-1 պարկ (17000դր)
- Ձուլման համար մոդելային ալոյ- 2 գույնի ալոյ, դեղին-700գր(21000դր), սպիտակ-100գր(6000դր)
- Կախազարդի թել- 50մ(7500դր)
«Փարաջանով-100» նախագծի շրջանակում

Նախագծի իրականացման ընթացքը
Նախագիծն իրականացվելու է Ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սորողների հետ:
Փարաջանովի Նռան գույնը ֆիլմի զարդերից և աքսեսուարներից ներշնչված թալերների պատրաստում՝ արույրց: Կոպեկները կպատրաստվեն անհատական, սակայն հետագայում դրանցով կզարդարենք գլխազարդը՝ տարազային հագուստով կրելու նպատակով:
Սովորողների կողմից կիրականացվեն անհատական նախագծեր, որոնք միանալով դառնում են թիմային նախագիծ:
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում նախատեսված է կանանց և մայրերին Փարաջանովյան նվերի առաջարկ:
Արդյունքները հրապարկվելու են դասավանդողի և մասնակից սովորղների բլոգներում, ինչպես նաև Հյուսիսային դպոց-պարտեզի ենթակայքում:
Կանանց և մայրության տոնի մի ամսյակի շրջանակում բաց դաս-ցուցադրության կազմակերպում:
«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈԴԻՍՈՒԹՅՈՒՆ»ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 2 «ԶՎԱՐԹՆՈՑ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ»
Ուղևորության երկրորդ նշանակակետը Զվարթնոցն էր:
Սկզբում այցելեցինք թանգարանի փակ հատվածը ծանոթանալով միջին դարերում կառուցված ճարտարապետական — հոգևոր կոթողի պատմությանը, կառուցվածքին, նշանակությանը և զարթանախշերին:

Այնուհետև տեղափոխվեցինք թանգարանի բացոթյա հատվածը: Բոլորիս պարզ դարձավ հուշակոթողի մեծությունը և շինարար ճարտարապետների կողմից կատարված գեղագիտական բարձր որակի աշխատանքը, պահպանված ճարտարապետական դետալների դիտարկման շնորհիվ:
Դիտողական տեղեկատվությամբ հագեցած և նոր մտքեր ու ստեղծագործական ոգևորում առաջացնող ճանապարհորդությունն ավարտվեց Զվարթնոցում կատարած միասնական նկարով:

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈԴԻՍՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 1 ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
Կրթահամալիրի տարատարիք խումբը ժամանեց Մայր Աթոր Սուրբ Էջմիածին, ոգեշնճված նորը տեսնելու, ճանաչելու, հետազոտելու նպատակով:
Միջին դպրոցից «ՀայԶարդ» նախագծի խումբը համալրվեց ոսկեգործություն ընտրության առարկա հաճախող Հարավային կրտսեր դպրոցի սովորողներով, Քոլեջի ուսանողներով և լրացուցիչ կրթության հաճախողներով:
Ուղևորության հերոսը Դավիթ Սիրեյաննէ իր կողմից իր պատկերացման մեջ գոյացած և նյութական դարձած Սուրգ Գեղարդի հետ միասին:
«Ռուբեն Սևակ» թանգարան
Ուղևորության առաջին կանգառը Մայր տաճարի թանգարանն էր: Գիդի ուղեկցությամբ շատ ճանաչողական էքսկուրսիա ստացվեց:
Թանգարանում ցուցադրվում է Սուրբ Էջմիածնի բարերար Տիար Հովհաննես Չիլինկիրյանի՝ Հայ Եկեղեցուն նվիրած արվեստի գործերի հավաքածուն: Հավաքածուն ներառում է շուրջ 200 կտավ, մեջ՝ հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու երեք կտավները: Թանգարանում են պահվում և ցուցադրվում նաև բժիշկ, բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Սևակի (1885–1915 թթ.) անձնական իրերից՝ կարևոր փաստաթղթեր, արվեստի գործեր և գրական գործեր: Ռուբեն Սևակը Հայոց ցեղասպանության նահատակներից է, ով 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել է Օսմանյան կառավարության կողմից, ապա սպանվել նույն թվականի օգոստոսի 26-ին:
ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Թանգարանի գանձարանից ներկայացված էին մի քանի սուրբ առտեֆակտեր, որոնց մեջ է Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որն էլ հիմք հանդիսացավ մեր հետազոտական ուղևորության: Բոլորիս համար չափազանց հետաքրքիր տեղեկատվություն ստացանք գիդից:
Գիդի խոսքը ժամանակ առ ժամանակ ըմդհատվում էր մեր խմբի սովորողների աշխույժ մեկնաբանություններով: Մեզ թույ տվեցին նկարահամվել և տեսագրություն կատարել:
Այդ ընթացքում մեզ մոտեցավ և իր խոսքով ջեր ողջյունեց թանգարանի տնօրեն Սուրբ Հայր Ասողիկը:

Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ․ նախագիծ

Ոսկեործական լաբորատորիան Ձմեռային ազգային փառատոնին կներկայացնի ՀայԶարդ նախագծի սովորողների կողմից կատարված ընթացիկ աշխատանքները: Ոսեգործական լաբորատորիայում կանցկացվի թեմատիկ բաց դաց, որի ընթացքում սովորողներն իրենք կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները:
Big Cristmas Market

Ահա և ավարտին մոտեցավ Ոսկեգործական լաբորատորիայում սովորողների կողմից ստեղծված ՄՍԿՀ լոգոն պատկերող բազմակի նշանակություն ունեցող իրի պատրաստման աշխատանքները:
Հատկանշական է, որ բոլոր աշխատանքները տարվել են դասապրոցեսի ընթացքում:
BigCristmas Market-ին կներկայացվեն մեր բոլոր սովորողների, ինչպես նաև լրացուցիչ կրթության մասնակիցների կողմից ստեղծված ամանորյա զարդ-բրիլոկները:
Շատ ուրախ կլինենք տեսնել դրանք ամանորյա զարդարանքում, քանի որ սովորողները օգտագործելով իրենց ձեռք բերված հմտությքունները, մեծ սեր են դրել աշխատանքի ընթացքում:
Արդեն ձեռք է բերվել համապատասխան փորձառություն և անհրաժեշտության դեպքում ցանկացած քանակի նման զարդեր հնարավոր կլինի արտադրել տարբեր համաձուլվածքներից:
Big Christmas Market նախագծի ընթացիկ աշխատանքներ



Արվեստ_Արհեստ հավաքի շրջանակում պատրաստվող բազմակի նշանակության ոսկեգործական իրի պատրաստման աշխատանքներն ընդանում են համաձայն նախատեսված գրաֆիկի:
Արդեն ավարտվել են էլեկտրոնային նախագծման և 3D տպագրության փուլերը:


Իրի պատրաստումը մտնում է կաղապարագործական տեխնոլոգիական փուլ, որից հետո հնարավոր կլինի անհրաժեշտ քանակի նախատեսված համաձուլվածքով ստանալ ձուլածո կիսապատրաստվածքներ, որոնց վերջնական մշակումը, սարգահատումը կիրագործվի կրթահամալիրի ոսկեգործ սովորողների կողմից, որոնք ձեռք են բերել հմտությունների ուսումնական 4-րդ փուլում: Աշխատանքների կատարման ը նաև ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ոսկեգործական լաբորատորիա հաճախող լրացուցիչկրթության սովորողները:
ՄՍԿՀ-ի զինանշանը պարունակող խորհրդանշական իրիը հնարավոր կլինի արտադրել անհրաժեշտ քանակով և անհրաժդշտ համաձուլվածքից ցանկացած ժամանակ հենց սովորողների ուղիղ մասնակցությամբ:
Համաձուլվածքի ընտրությունը պայմանավորված է անհրաժեշտ ինքնարժեքի փաստով: Նշանակություն և կիրառելիությունը բազմազան են կարելի է օգտագործել որպես
- մեդալ- շքանշան երեք անվանակարգերի համար (ոսկի, արծաթ, բրոնզ)
- բանալու կախազարդ (բրիլոկ)
- ամանօրյա տոնածառի համար նախատեսված զարդ
Արվեստ_արհեստ
Ոսկեգործական լաբորատորիայում պատրաստվում ենք Big Christmas Market-ին Ներկայացվելու է երկակի նշանակությամբ իր, որը իրենից ներկայացնում է կրթահամալիրի լոգոն պարունակող մեկ դպքում տոնածառի զարդ, մեկ այլ դեպքում կարող է օգտագործվել որպես բանալիների բրելոկ:

Իրի նախագծմանը և արտադրությանը մասնակցում են որպես առաջատարներ -քոլեջի 2_2 կուրսի ուսանողներ Մինաս գրիգորյանը և Կարեն Մարգարյանը
-լրացուցիչ կրթության մասնակիցների Էրիկ Գրիգորյանը, Ալեքսան և Սամվել Բարոյանները
-ինչպես նաև կրթահամալիրի բոլոր դպրոցներից հաճախող այն սովորողները, որոնք անցել են 4-րդ մետաղագործական փուլ:
Զարդը պատրաստվելու է ալոյ տիպի համաձուլվախքից, հետևյալ փուլերով
Նախագծային փուլ
- էլեկտրոնային նախագծում
- 3D տպագրություն՝
քոլեջի 2_2 կուրսի ուսանող Կարեն Մարգարյան
միջին դպրոցի 7_9 դասարանի սովորող Ավետ Սարդարյան
միջին դպրոցի 8_6 դասարանի սովորող Էրիկ Օհանյան
Մոդելային փուլ
- մոդելի պատրաստում
- կաղապարաձևում
- ձուլում
քոլեջի 2_2 կուրսի ուսանողներ Մինաս Գրիգորյան և Կարեն Մարգարյան
Ձուլվածքի մշակում սարգահատում
Հիմնական իրագործողներ
քոլեջի 2_2 կուրսի ուսանող
Մինաս Գրիգորյան
լրացուցիչ կրթության մասնակիցներ
Էրիկ Գրիգորյան
Ալեքսան Բարոյան
Սամվել Բարոյան
Օժանդակողներ
ոսկեգործության ընտրության առարկայի 4-րդ մետաղագործական փուլ մտած սովորողներ:
«ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջ տարյա թիմային նախագիծ
Նախագծի անվանյում՝
«ՀայԶարդ»
Տևողություն՝
շուրջ տարյա
Ավարտ՝
2023-2024 ումնական տարվա ավարտին
Նպատակ՝
«ՀայԶարդ» նախագծի նպատակն է «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած տարատարիք, տարասեռ սովորողների թիմային և անհատական համագործակցային մասնակցությամբ իրագործել հետազոտական գործընթաց հայկական զարդարվեստի ուսումնասիրության դաշտում:
Արդյունքում ձևավորվելու են ստեղծագործական, ոսկեգործական իրեր, որոնց գեղարվեստական բովանդակությունը կարտացոլի հայկական մշակութային ժառանգությունը՝ կիրառական արվեստի ոլորտում:
Նախատեսվում է նախագծի իրականացման հետևանքով առաջացած զարդերի պատրաստումը ավարտել 2023-2024 ուսումնական տարվա ավարտին: Միջանկյալ ցուցադրությունները կեզրափակվեն «ՀայԶարդ» նախագծի աշխատանքների ցուցահանդեսով կրթահամալիրում: Ստեղծված իրերի լուսանկարների և իրենց վերաբերվող տեղեկատվության միջոցով ստեղծվելու են թվային և թղթային՝ գործունեությունը գովազդող բուկլետ-պոստեռներ: Նախատեսվում է այնուհետ կազմակերպել ցուցահանդեսներ այլ համապատասխան հարթակներում: Նաև կազմակերպվող օնլայն և օֆլայն ցուցահանդես-վաճառքների հետևանքով նպաստել սովորողների ձեռնարկչային ունակությունների առաջացմանը և զարգացմանը:
Նման նախագծի իրականացման դրական նախապայման է հանդիսանում սովորողների մեծ մասի մոտ ոսկեգործական, տեխնոլոգիական հմտությունների և փորձառության առկայությունը, քանի որ թիմի սովորող-մասնակիցների 80%-ը հաճախում են «Ոսկեգործություն» ընտրության առարկայի դասընթացներին՝ սկսած 2019 թվից:
Խնդիրներ՝
Նախագծի տեքստում մուգ գույնով նշված են բանալի բառեր: Դրանք են՝
տարատարիք, տարասեռ, կրտսեր (տարական), ավագ, քոլեջ, համագործակցային, հետազոտական, թիմային, անհատական, տեխնոլոգիական, ձեռնարկչային, ծնողական: Այս բոլոր հասկացությունները ներառում են նախագծի համապարփակ, փոխադարձ կապված խնդիրների և լուծումների շղթա: Խնդիրների և լուծումների առաջացման գործընթացի լուսաբանումը կիրականացվի ըստ նախագծի իրականացման:
Անհրաժեշտ նյութեր՝
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:
Մասնակիցներ՝ միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ: Կրտսեր (տարական) և ավագ դպրոցի սովորողները և քոլեջի ուսանողները նախագծին մասնակցում են ըստ ցանկության:
Միջին դպրոցի սովորողներ՝
6-րդ դասարան
1.Նատալի գալստյան 6.3
2.Դանիելա Խուտոյան 6.3
3.Իռեն Գալստյան 6.2
4.Սոնա Գալստյան 6.2
5.Օֆելիյա Հովհաննիսյան 6.1
7-րդ դասարան
6.Վաչե Փիրվերդյան 7.9
7.Աղաս Աբրահամյան 7.9
8.Գագիկ Գևորգյան 7.8
9.Ավետ Սարդարյան 7.9
8-րդ դասարան
10.Էրիկ Օհանյան 8.6
11.Առնակ Վերմիշյան 8.9
12.Ադոնիս Քեշիշյան 8.9
Ավագ դպրոցի մասնակիցներ՝
10-րդ դասարան
1.Վիկտորյա Ստեփանյան 10.1
Քոլեջի ուսանողներ՝
1-ին կուրս
1.Գոռ Հակոնյան
2.Գող Սարգսյան
2-րդ կուրս
3.Կարեն Մարգարյան
4.Մինաս Գրիգորյան
Ծնողածական համայնքի ներկայացուցիչներ՝
1.Անուշ Մուրադյան՝ Ավետ Սարդարյանի մայր (աջակցություն՝ որպես կամավորկան թվային դիզայնի դաշտում)
2.Աննա Իսռաելյան՝ Օֆելիյա Հովհաննիսյանի մայր (աջակցություն՝ որպես կամավորական մեդիա դիզայնի դաշտում)
Օգտագործվող գրականություն և մեդիա նյութեր (սկզբնական ցանկ)՝
1.«Հայոց այբուբեն» հեղինակ՝ Գ. Խամջյան 1981թ.
2.«Էջմիածնի գանձեր» հեղինակ՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածին 1984թ.
3.«Հայկական մանրանկարչություն» հեղինակ՝ Մաշտոցի անվան գիր ծեռագրորի ինստիտուտ, Լիլիթ Ամիրջանյան 2007թ.
4.«Հայուհիների զարդերը (18-20դդ.)» հենղինակ՝ Աստղիկ Իսռաելյան, Պատմության թանգարան 2021թ.
5.«Հին հայկական խորհրդանշաններ» հեղինակ՝ Արաքս Մարգարյան 2022թ.
Ստեղծվել է մասնակիցների խումբ «Վայբեռ» հավելվածում:
Նպատակը՝ ձևավորել ճկուն տեղեկատվական միջավայր մասնակիցների միջև, ավելի արդյունավետ արդյունքներ ձևավորելու համար:
Մասնակիցների ցանկ՝
Նատալի գալստյան
Դանիելա Խուտոյան
Իռեն Գալստյան
Սոնա Գալստյան
Օֆելիյա Հովհաննիսյան
Վաչե Փիրվերդյան
Աղաս Աբրահամյան
Գագիկ Գևորգյան
Ավետ Սարդարյան
Էրիկ Օհանյան
Առնակ Վերմիշյան
Ադոնիս Քեշիշյան
Վիկտորյա Ստեփանյան
Գոռ Հակոնյան
Գող Սարգսյան
Կարեն Մարգարյան
Մինաս Գրիգորյան
- Նախագծի ղեկավար՝ ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, դասավանդող վարպետ Դավիթ Պետրոսյան
- Օգնական՝ ավագ դպրոցի սովորող Վիկտորյա Ստեփանյան
- Ծնողական համայնքի ներկայացուցիչ՝ Անուշ Մուրադյան
- Ծնողական համայնքի ներկայացուցիչ՝ Աննա Իսռաելյան


























































