Տասը մարտի միջին դպրոցի հետ

Այսօր  առաջին դասն էր արձակուրդից հետո միջին դպրոցի հետ։Բոլոր սովորողները լեցուն էին ոգևորությամբ և իրենց աշխատանքները շարունակելու ցանկությամբ։Նկատելի էր նաև որոշակի կարոտ կապված ստուդիայում մթնոլորտի հետ։Իրենց սպասում էր անակնկալ նորացված և թարմացված ներքին հարդարանքի տեսքով ։

Ոսկեգործության ուսուցման ծրագրի ներկայացման հենց սկզբից ակնարկել եմ ոսկեգործության անբաժանելի ճյուղ ակնագործության ուսումնասիրության և դասավանդման վերաբերյալ։ Սովորողներին հաճախ մատնանշում եմ ստուդիայում այն հատվածը որտեղ մոտագա ապագայում պետք է տեղադրվի ակնագործական սարքավորումները:Ընդհանուր նախնական տեսական և դիտողական տեղեկությունները որոնք տալիս են միներալների,բյուրեղների ձագման ,մշակման և ոսկեգործության մեջ կիրառման  բերում են արդարացված ինտրիգայի առաջացմանը սովորողների մոտ։Եվ ահա արդյունքը։Հետաքրքրված սովորողներից այսօր բերել էին ստուդիա տարբեր միներալներ մշակված ոսկեգործական քարեր,երեսակված բյուրեղներ`՜համապատասխան հարցերով։Սովորողներին սպասում էր երկրորդ անակընկալը:Սկսվեց դասընթացի բավականին ինֆորմատիվ շարունակություն կապված միներալների բյուրեղների ֆիզիկական,քիմիական ,էսթետիկական հատկությունների հետ։Ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ տրվեց մշակման տեխնոլոգիաների և ձևերի վերաբերյալ։Եվ ամենակարևորևը ))))) բարեհաջող հանձնեցի քննությունը իմ սովորողների մոտ տեսակավորելով և բացատրություններ տալով իրենց կողմից բերված բոլոր միներալների վերաբերյալ։

Today was the first lesson after vacation with high school.From the very beginning of the presentation of the Jewelery Training Program, I have hinted at the study and teaching of the inseparable branch of jewelery. I often point out to students in the studio where in the near future gem equipment should be installed. The studio had brought various minerals made of gemstones, faceted crystals with irrelevant questions. The students were expecting a second surprise. A very informative continuation of the process regarding the physical, chemical, aesthetic properties of the mineral crystals. mademād Translations of made VerbFrequency արտադրել produce, emit, exude, made, excrete, deliver Adjective շինված մարմնակազմ ունեցող made Definitions of made Adjective 1 made or formed in a particular place or by a particular process. handmade chocolates See also myekmake

Երկուսը մարտի վերբեռնում

Գարնան սկիզբը ազդարարվեց նոր փոր4ությամբ:Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով մեր դպրոցում էլ գարնանային արձակուրդը տեղափոխվեց մարտի երկուսից վեցը։Սակայն այդ ժամանակը մեր մոտ օգտագործվեց աշակերտների համար ուսուցման հեռահար գործիք։Սակայն անձամբ ինձ դա բավարար չէր։ Ես,իմ օգնականները և ավագ սերնդի սովորողներից որոշ անվախները սկսեցինք մեր ստուդիայի մաքրման,ախտահանման և օդափոխության աշխատանքները։Բարդությունը կայանում էր նրանում,որ ստուդիայում ոսկեգործական գործիքների և հարմարանքների մեծ մասը օգտագործվում են հենց ձեռագործ աշխատանքների ժամանակ։

Չմոռանանք որ գործողությունները զարգանում են գարնանը և էներգիայի ու էնտուզիազմի պակաս չունենք ։ ) Որոշեցինք սկսել կիսատ մնացած վերանորոգման և նոր պատրաստված փայտե կահույքի մշակման ու լաքապատման աշխատանքները։Մինչև առաջին ուսումնական օրը արվեստանոցը վերափոխվեց և դառնում է ավելի հարմարավետ ստուդիա։Թե էսթետիկապես և թե ֆունկցիոնալ առումով։

Մեր ստուդիայում աշխատանքները շարունակվում են միշտ՝քանզի ձգտումը դեպի կատարելություն ամեն ինչում հենց կյանքի երաշխիքն է:

The beginning of spring was heralded by a new belly 4. In order to fight Coronavirus, spring school was also moved to our school from March 2 to March 6. However, that time was not a long-term learning tool for students. Me, my assistants, and some of the older generation of students started cleaning, disinfecting, and ventilating our studio. The difficulty was that most of the jewelry tools and gadgets used in the studio were handmade. Keep in mind that activities are developing in the spring and we lack energy and enthusiasm. ) We decided to start remodeling and refurbishing the newly made wooden furniture. By the first school day, the studio had been transformed into a more comfortable studio. Both aesthetically and functionally. The work in our studio is always going on, because the pursuit of perfection in everything is the guarantee of life itself.

20-ին փետրվարի միջին դպրոց

Փետրվարի 20-ին տեղի ունեցավ միջին դպրոցի արտակարգ ունակություններ ունեցող սովորողների առաջին փորձնական խմբային դասը։ Դասի նման կազմակերպումը ավելի արդյունավետ էր: Այդ իսկ պատճառով որոշվեց փետրվարի 25-ից շաբաթական երկու անգամ իրականացնել լրացուցիչ կրթության դաս-պարապմունքներ, որոնք նախատեսված են այն սովորողների համար, ովքեր դրսևորել են առանձնահատուկ, արտակարգ ունակություններ: Ժամանակը ինքն է հուշում և՛ միջոցները, և՛ ճանապարհները։ Դասընթացի անհրաժեշտությունը առաջացավ, երբ սովորողները իրենց ծնողների հետ այցելեցին ոսկերչության դասընթացներին: Ծնողները նկատեցին սովորողների ակտիվությունն ու հետաքրքրվածությունը ոսկերչության գործունեությամբ: Ընդառաջելով ծնողների խնդրանքին և սովորողների աշխատելու ցանկությանը, ինչպես նաև հաշվի առնելով “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում ստեղծված հնարավորություններն ու նպաստավոր պայմանները, այսուհետ ոսկերչությամբ հետաքրքրված բոլոր սովորողների համար մեր դռները բաց են: Սիրով սպասում ենք…

On Feb 20 the first pilot group lesson of diff.abled students took place.In the process resultative progress was recorded.Starting on Feb 25 additional classes will be held mostly planned for diff.abled students.Time prompts the next steps itself.Im talking about such kids.A requirement emerged from parents of that kids after they saw certain  progress.Fortunately MSKH got the resources to be able to provide such educational qualities to its students.

Translated from Armenian by LOVEDOVE

20-ը փետրվարի ավագ դպրոցի հետ

As it was with the middle schools in February High school got new students that have chosen goldsmith class.Sketchup work has started with them.Compared to previous students their progress is taking up faster.Thats influenced by the works that are completed by the old students.Effective pedagogical process is going on.Students that are in different educational stages serve as positive example of craftsmanship  knowledge and motivation.

As I have mentioned lots of times goldsmith educational process is made of two components:esthetic and technological.To save your time ill just tell that one group of students works with one technological material and the other group uses other.It brings good educational results.Mutual viewings  and extracurricular discussions strengthen students knowledge about working materials and mutual valuing.

A notable phenomenon  is the following.I started rotation process in the students working in the studio that are getting proficient in their preferences .This brings better results and teaming up for project implementations.This proves that goldsmith  is a wonderful,multi-branch educational tool.

Translated from Armenian by LOVEDOVE

Ինչպես կրտսեր և միջին դպրոցներում այնպես էլ ավագ դպրոցում փետրվարին տեղի ունեցավ ընտրության առարկայից նոր սովորողների հոսք։Նրանց հետ սկսվել է աշխատանք էսքիզների վրա։Սակայն ի տարբերություն հին սովորողների իրենց պրոգրեսը ավելի արագ է տեղի ունենում։Դա պայմանավորված է հին սովորողների կողմից կատարվող աշխատանքների իրագործման հետ։Էֆֆեկտիվ մանկավարժական ընթացք է իրագործվում։Տարբեր ուսումնկան փուլերում գտնվող սովորողները դրական փոխադարձ օրինակ են ծառայում թե իրենց արհեստագործական գիտելիքների կիրառման դաշտում թե իրենց մոտիվացված լինելու առումով։

Ինչպես բազմիցս նշել եմ ոսկեգործության ուսումնական ընթացքը բաղկացած է երկու բաղադրիչից՝էսթետիկական և տեխնոլոգիական։Շատ չծավալվելով եզրույթների վերաբերյալ նշեմ որ մի մաս սովորողները աշխատում են մեկ տեխնոլոգիական նյութով մյուս մասը այլ։Դա բերում է ուսումնական լավ արդյունքների։Փոխադարձ դիտումները և արտադասարանային քննարկումները սվորողների միջև ավելի են ամրապնդում թե իրենց գիտելիքները տրվող նյութի վերաբերյալ թե փոխադարձ արժևորումը և գնահատականը։

Հատկանշական է հետևյալ երևույթը՝սկսել եմ ռոտացիա իրականացնել ստուդիայի ներսում աշխատող տարբեր փուլերում գտնվող և ըստ իրենց նախասիրությունների ավելի հմտացող սովորողների միջև։Որը բերում է առավել լավ արդյունքների և նախագծերի թմային իրականացման։Դա իսկ ապացուցում է այն որ ոսկեգործությունը լինելով շատ բազմաճյուղ հրաշալի մանկավարժական գործիք է։

17-ը փետրվարի երկուշաբթի է ։ )

Սակայն՝ լավ տրամադրությամբ և ոգեշնչված ստեղծագործական weekend-ով իրականացրեցի հերթական դասը հյուսիսի սովորողների հետ։Դասարանը կրկին համալրվել է նոր սովորողներով,որոնք ընտրել են ոսկեգործություն առարկան։Սովորողների պրոգրեսսը ակնառու է,քանի որ նախորդ սերնդի սովորողները զուգահեռ նույն տարածքում են և հաջորդ փուլում արդեն իսկ իրականացնում են իրենց ստեղծագործական գաղափարները նոր եկած սովորողների համար անծանոթ նյութերով և գործիքներով։Որի ընթացքը ցույց է տալիս նոր սովորողներին իրենց գործողությունների,իմ աշխատանքի և պահանջների բովանդակությունը և շարունակելիությունը։Սովորողներին հասկանալի է դառնում,որ նաև իրենցից է կախված թե ինչ արդյունք կստացվի։ բնականաբար նման ուսուցման եղանակը առաջացնում է վստահություն արդյունքի հանդեպ և փոխադարձ կոնսոլիդացիա սովորողների միջև։

Ուղևորություն դեպի Արատես Մաս 2

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 2019 ամռանը տեղի ունեցած՝ քանդակի,ճարտարապետության և շրջակա միջավայրին նվիրված միջազգային ամենամյա փառատոնի ժամանակ կրթահամալիրի գլխավոր տնօրեն՝Տիար Աշոտ Բլեյանի և փառատոնի կազմակերպող  իմ ընկեր սկուլպտոր՝Վիգեն Ավետիսի կողմից բարցրաձայնվեցին այն գաղափարները,որ բացի այն,որ փառատոնը ունի ամառային սկիզբ այն գործելու է ամբողջ տարի։Եվ այդ գաղափարին համապատասխան հենց Արատեսում փետրվարի 3-7 տեղի ունեցավ ձնե քանդակի փառատոն,որի ոգեշնչմամբ իրականցացրեցինք հետևյալ ակցիան հենց իսկ այն երիտասարդների,ուսանողների,կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների նախաձեռնությամ և ինքնաարտահայտման ցանկությամբ։Երևույթը շատ խորհըրդանշական կապվեց <<Տյարնընդառաջ>> եկեղեցական տոնին և կրեց ծիսական բնույթ։Քանի որ մի խումբ ուսանողների կողմից կրթահամալիրի սովորողների օգնությամբ իրականացվեցին սկուլպտուրաներ։

Այրեցինք մեծ խարույկ ,որը խորհրդանշեց ձմեռվա ավարտը և բոլորի սրտերում մնաց այն ջերմության հիշողությունը,որը բերեց միասնական մասնակցային ստեղծագործական առորյան։Դա տեղի ունեցավ 15-ին մինչև արևամուտ։Բայց ծիսական շոուն դեռ ավարտված չէր և երկրորդ բացումը տեղի ունեցավ խավար ժամանակ,երբ վառվեց հինգ սկուլպտուրաների ուղիղ մեջտեղում կառուցված լուսավոր,հնգաթև աստղը,որը ցրելով խավարը բարձր լեռներում ուսավորեց մեր ոգիները հույս և ուժ  տալով ապագա ստեղծագործական սխրանքների համար։

Ստեղծագործական ուղևորություն Արատեսի դպրական կենտրոն

Փետրվարի 14-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի ուսուցչական կազմի և սովորողների հետ միասին ուղևորվեցինք Արատեսի դպրական կենտրոն LOVEDOVESTUDIO-ի սթաֆֆի՝ մասնավորապես տարբեր արվեստագիտական ուսումնարանների ներկայացուցիչների հետ միասին մի ստեղծագործական ակցիա իրականացնելու։ Դա կապված էր փետրվարի 13-ին նշվող <<Տիարնընդառաջ>>-ի,<<տրնդեզի>> տոնի հետ,և ինչու ոչ սթաֆֆի ուսանողներից մեկի ծննդյան տարեդարձը նշելու ստեղծագործական ֆլեշմոբ-պերֆորմանս իրականացնելու։

Վաղ պատմական անցյալ ունեցող թերևս հեթանոսական շրջանից հայտնի <<տրնդեզի>>,այժմ արդեն մեր առաքելական եկեղեցու կողմից <<Տյարնընդառաջ>> դարձված տոնի նշմանը պատրաստվեցինք այսպես։

2020 Փետրվար

Միջին դպրոց

Ոսկեգործության ուսումնական ընթացքում առաջացավ հետաքրքիր տենդենց։Շատ <<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողներ սկսեցին հետաքրքրվել ոսկեգործություն ընտրության առարկայով։Նրանց ներկայությունը դասարանում ստեղծում է յուրահատուկ ինտեգրող մթնոլորտ։Հատկանշական է,որ տարբեր փուլերում գտնվող սովորողները փոխադարձ հետաքրքությամբ են տոգորված ինչպես նաև առողջ մրցակցության ոգով։

<<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողների ծնողների կողմից առաջացած հետաքրքրությունը պատահական չէ։Ոսկեգործությունը,որպես արհեստ,արվեստ ունի այն գունապնակը,որը ապահովում է նման սովորողների ավելի արագ ինտեգրումը իրենց հասակակիցների և ընդանրապես հասարակության հետ։

Մոտ ապագայում նախատեսում եմ հանդես գալ նոր ծրագրով և արտաժամյա դասընթացներ իրականացնել հատկապես <<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողների հետ։Արդեն իսկ հավաքվում է հաճախողների խումբ։

Ավագ Դպրոց

Զոդման ուսուցման գործընթացը կիրառական է նույնպես ավագ դպրոցում և այսօր համապատասխան տեխնոլոգիական Level-ում գտնվող  սովորողները կատարեցին իրենց առաջին փորձերը  զոդման հետ կապված։ Ստացան թե տեսկան թե պրակտիկ տեղեկություններ զոդման ընթացքում կիրառվող զոդանյութերի,գործիքների հարմարանքների և սարքերի վերաբերյալ։

Ավագ դպրոցի Մյուս սովորողները շարունակում են իրենց ընթացիկ աշխատանքները։Սակայն այսոր սկսեցինք կիրառել մի նոր մանկավարժական կրթական մեխանիզմ։Ինչի մասին է խոսքը? Բոլոր սովորողներից ստանում ենք և տեսագրում կարճ մեկնաբանություններ իրենց կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ,ինչի հետևանքով սովորողի մոտ մասնավոր պատասխանատվություն է առաջանաում թե ներկայում իրագործվող աշխատանքների իրագործման վերաբերյալ թե ապագայում հետևողական ինելու վերաբերյալ իրենց կողմից տրված նկարագրություններին։Իհարկե համապատասխան վերապահումներով,քանի որ գործ ունենք նոր կայացող անհատի հետ որին անհրաժեշտ է անընդհատ հմուտ ուղղորդողի և խորհրդատուի ՝ուսուցչի ներկայություն։

2020 Փետրվարը սկսում ենք՝ զոդումով

Սովորողների մի մասի հետ թևակոխեցինք նոր տեխնոլոգիական փուլ,երկար դիտումներից հետո ինչպես նաև տեսական բացատրությունների զուգակցմամբ։Օգտագործելով բարցրակարգ Ամերիկյան զոդման սարքեր,բարձրորակ զոդանյութ,ինչպես նաև օգնական գործիքներ։

Սկզբից խոտանված կիսապատրաստվածքը հարմար տեղամասից սղոցի օգնությամբ՝համապատասխան փորձ ունեցող սովորողները հատեցին այնուհետեվ հատման տեղամասերը մշակվեցին։Հաջորդ փուլում իրականացրեցին ֆլյուսապատման աշխատանքները և կատարում ենք արծաթյա զոդանյութով արծաթյա իրի զոդում։

2020 Դեպի Փետրվար

Այսօր հերթական դասն էր հյուսիսային կրտսեր դպրողի ընտրության առարկայի նորեկ սովորողների հետ:Հետևողական աշխատանքի արդյունքում ուսումնական շրջանի սկզբից ոսկեգործության ընտրությունը կատարած սովորողների հետ աշխատանքը բերում է ոչ միայն մասնավոր արդյունքների։Մասնավոր նկատի ունեմ ոչ միայն հին սովորողների կողմից իրագործված աշխատանքները և արտ-օբյեկտները այլ նաև թիմային աշխատանքի արդյունքում ձևավորված հոգեբանական վիճակը,երբ հին սովորողները իրենց նախագծի շուրջ ոգեշնչված պատմում են և տարածում իրենց շուրջը թե դասարանցիների թե հասակաակիցների իրենց կողմից իրագործված աշխատանքների վերաբերյալ։Դա բերում է տրամաբանական արդյունքի։Սովորողներից շատերը ուզում են իրենց իրագործել նոր ընտրության առարկայի միջոցով։Այս նկարագրությունների արդյունքը կարող եք տեսնել լուսանկարներում ինչպիսի ոգևորում և ոգեշնչում։Այդ բոլորը ինձ,որպես ուսուցիչ նոր իմպուլս են հաղորդում ավելի պատասխանատու և հնարամաիտ մոտեցումներ ձևավորելու համար։

Մանկավարժական հայացքով դիտարկելուց ուսումնական ընթացքը կարելի է նշել հետևյալ ավելի փորձառու և տեսական գիտելիքներով հագեցած հասակակիցների կենտրոնացած իրենց մտքերի վրա իրականացնում են նախագծին վերաբերվող աշխատանքները և օրինակ են ծառայում կազմակերպված նպատակային արդյունք ստանալու մոդելի,որը նորեկ սովորողների մոտ առաջացնում է պատկերացումների կանոնակարգում դարձնում է նպատակը տեսնելի, հասնելու միջոցները և գործիքները հասկանալի, որի արդյունքում ձևավորվում են մոտիվացված վերաբերմունք և վստահություն ուսուցչի կողմից առաջարկվող ճանապարհային քարտեզի հանդեպ։

Միջին դպրոց 2020

Այսօր էլ միջին դպրոցի հետ շարունակում ենք մեր նախագծերը:Նկարներից երևում է որ սովորողները բաժանվել են մի քանի խմբի:Դեռևս էսքիզներ իրականացնող 2D և 3D տիրույթներում այնուհետև սովորողները որոնք իրենց էսքիզները իրականացնում են արդեն իսկ տարատեսակ ոսկեգործական մոմի վրա:Մյուս մասը աշխատում են արդեն բուն իրերի վրա որոնք պատրաստված են համաձուլվացքներից (նեյզիլբեր,մելխիոր):Կատարելով հղկման աշխատանքներ ձեռագործ և օգտագործելով ոսկեգործական գործիքնեև(բոռ մեքենաներ,ֆռեզներ և իրենց համար նախատեսված հղկանյութեր):Շատ հատկանշական է որ բոլոր սովորրողների մոտ փոխադարձ կապը և առողջ մրցակցությունը բերում է իր արդյունքները:Հուսով եմ  հետևողական աշխատանքի շնորհիվ ամռանը կունենանք սովորողներ որոնք մեծամասամբ տիրապետում են  ոսկեգործական հմտությունների և իրենց կողմից ստեղծած և մշակած ոսկեգործական որակներ ունեցող ոչ թանկարժեք համաձուլվածքներից ձևավորված արտ-օբյեկտներ:

Մեծ նշանակություն եմ տալիս ուսումնական աշխատանքին այլընտրանքյին  ունակություններով սովորողների հետ:Բացի այն որ թե մարդկային թե մասնագիտական կողմից անձամբ հետաքրքրություն է ներկայացնում նման զբաղվածությունը նաև հասարակական ինտեգրման իմաստով հույժ կարևոր է:Այդ նպատակով մշակված է որոշակի մոտեցումների շղթա ունենք,որը ներ է առնում ոչ միայն ինֆորմատիվ-գիտական,արհեստագործական այլև մանկական հոգեբանական հենք ունեցող կրթական սխեմա: Այդ միջոցառումների կիրառման արդյունքը ակնհայտ է այդ իսկ պատճառով շատ դպրոցահասակների ծնողներ սկսել են հետաքրքրվել մեր ուսուցման որակներով,տեսակով և դրա օրինակն է միջին դպրոցից Գոռի առաջացումը մեր շարքերում:

Ավագ դպրոց 2020

Նույնորակ ուսումնաարտադրական գործընթաց և կրթական ինֆորմատիվ ապահովում առկա է ավագ դպրոցի սովորողների համար ,որպեսզի չկրկնվեմ նախորդ ձևակերպումների հետ կապված կարող եմ նշել հետևյալը ի տարբերություն միջին դպրոցի՝ ավագ դպրոցի սովորողները թե տարիքային թե դասարանային ավելի ավագ 😊 լինելու հանգամանքից ելնելով ստանում են տեխնիկապես ավելի բարդ հանձնարարություններ որոնց կատարման ընթացքւոմ օգտագործում են մաթեմատիկայի,երկրաչափության,ֆիզիկայի և քիմիայի առարկաների ուսումնասիրության հետևանքով ձևվորված այն գիտելիքները ,որոնք ամրապնդվում են տեսկանորեն բուն կոնկրետ ոսկեգործական լաբորատոր-նախագծային գործողությունների ժամանակ:

Նոր Սկիզբ 2020

Բացի գործնական դասերից կարևոր տեղ է գրավում նաև տեսական դասընթացները մասնավորապես կարող եք տեսնել ավագ դպրոցի սովորողների հետ դասընթացը որի ժամանակ հիմնավոր և մանրակրկիտ բացատրություններ են տրվում չափման համակարգերի ,միջոցների և գործիքների վերաբերյալ:մասնավորապես այս դասընթացի ընթացքում ավագ դպրոցի սովորողները մատչելի բացատրություններ ստացան շտանգեն-ցիրկուլի վերաբերյալ : Նաև այդ գործիքով չափումներ կատարելու ձևերի և հնարավորությունների:Հաջորդ դասի ընթացքւմ ստացած տեսական գիտելիքները սկսեցին օգտագործել պրակտիկայում :

Ձմեռային արձակուրդները  ավարտվեցին,սկսվեց ուսումնական առորյան  և ոսկեգործական ստուդիայում շարունակվում է աշխատանքը և ուսումնառության ընթացքը: Շատ ուրախալի է որ կրթահամալիրի բոլոր դպրոցներից եկող սովորողները զգում են որոշակի կարոտ իրենց դեռ կիսատ թողած պրոեկտների և արվեստանոցում տիրող ստեղծագործական մթնոլորտի նկատմամբ:Այժմ միջին դպրոցի հետ Ուսուցանում ենք նյութի որակների,մակերեսների մշակման աստիճանների տարբերակումը:

Կրտսեր դպրոցների սովորողներից ոմանք անցել են արդեն մետաղագործական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը քանի որ “արտասահմանում” ցուցադրությունից հետո իրենց կողմից կատարված արձանիկները անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ բուն մետաղից:

Կրթահամալիրի կրթական ոգուն համահունչ

2019 ավարտին երկու կիսամյակի ընթացքում կատարած մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի արդյունքում առաջացավ  կրթահամալիրում սովորող երեխաների կողմից հետաքրքրություն ոսկեգործական դպրոցի նկատմամաբ հետաքրքրություն:Ծնողներից շատերը տեսնելով իրենց զավակների տղաների և աղջիկների առաջընթացը ստեղծագործական դաշտում սկսեցին այցելել ոսկեգործական ստուդիա թե դասերի ընթացքում  թե առտաժամյա:

Աստիճանաբար տեղի է ունենում կրթաամալիրի կրթական ոգուն համապատասխան գործընթաց,որի նպատակն է ինտեգրել սովորողների ընտանիքներին կևթահամալիրում տեղի ունեցող դասընթացներին և միջոցառումներին:

Հատկանշական է,որ առավել ակտիվ են այն սովորողների ծնողները,որոնք ներգախթել են արտերկրից:Ուրախությամբ կարող եմ նշել,որ մասնավորապես մեր դասարանում կրտսերից մինչև ավագ դպրոց ներկա են Լիբանանից,Սիրիայից,Ֆրանսիայից,Իրանից,Ջավախքից ինչպես նաև Միացյալ Նահանգներից սովորողներ:Նրանց մեր հասարակությանը,մասնավորապես կրթահամալիրին ինտեգրման ընթացքը հաջողվում է հենց իսկ արվեստի միջոցով:

Դեկտեմբերի 19,2019

Դեկտեմբերի 19,2019 տեղի ունեցավ ոսկեգործական ստւդիայի սովորողների աշխտանքների ցուցադրություն-ներկայացումը:Խորհրդանշական է ,որ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի տարին եզրափակող ցուցադրությանը մասնակցեցին ոսկեգործ սովորողներ իրենց ստեղծագործություններով: Ներկայցված էին կրթահամալիրի բոլոր կրտսեր,միջին և ավագ դպրոցները:Նաև ներկայացվեց ծրագրերից մեկի ավարտած նախնական փուլը խոսքը կրտսեր դպրոցնրի կողմից իրագործվող ոսկեգործական շախմատ ոսկեգործական նախագծի մասին է վերջապես երկար սպսված բազմագույն շախմատադաշտի նախատիպը ոսկեզործ շախմատաքարերով ներկայացվեց կրթահամալիրին, և ընդհանրապես ներկայացված էին ցուցադրման ժամանակ: Իրենց աշխատանքների ներքևում գրված էին սովորողների անունները և տարիքը:

Անսպասելի լայն արձագանք և հետաքրքրություն ստացան հենց իրոնց իսկ հասկակիցների կողմից:Բոլոր այն սովորողները,ովքեր համահեղինակ էին այդ նախագծերին:Ցուցադրման հյուր էր նաև հանրահռչակ կոմպոզիտոր,երգահան Ռոբերտ Ամիրխանյանը,ում կողմից ուրախ զարմանքի և գնահատականի խոսքեր լսեցինք կապված պատանի ոսկեգործների կատարած ստեղծագործությունների հետ:

Ամենահետաքրքիրը այն է ,որ այդ բոլորը արդեն անցած փուլ էև ցուցադրության ընթացքում ցուցադրվող նախատիպերի արդեն տեխնոլոգիական մոմից պատրաստված կամ արդեն մետաղական իրական մոդելների վրա աշխատում են սովորողները:

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր սովորողներին և կրթահամալիրի ղեկավարությանը նման արդյունքներ ևհնարավորություններ ստեղծելու համար:Սպասեք ավելիին…

Սիրով՝ Դավիթ Պետրոսյան

Մի նոր միտում

Լաբորատորիան դարձել է մուսաների հավաքատեղի:Տարբեր արվեստների ներկայացուցիչներ ոգեշնչում են զգում և ցանկություն ստեղծգործելու հենց ոսկեգործական լաբորատորիայում:Ես միայն կողմ եմ, ուրախ և ոգևորված: Ոսկեգործական լաբորատորիայան վերածվում է պոլիարվեստանոցի 🙂 Առաջիններն են աշխարհահռչակ ֆլորենտացի քանդակագործ Վիգեն Ավետիսը,Մոսկվայից աշխարհի չեմպիոն,արհեստավարժ կերամիկ Անաստասիա Սիդորանը,Թերլեմեզյանի ուսանող ,ինչպես նաև քանդակի դպրոցի ուսուցիչ Լևոնը Հարությունյան :

Ամենինչ դեռ առջևում է 🙂

Design a site like this with WordPress.com
Get started