Առարկայի դասավանդման մեթոդիկա

Հաշվի առնելով այն որ ոսկեգործական արվեստը երբևիցէ չի  դասավանդվել հանրակրթական դպրոցում, համապատասխան մեթոդական ուղղեցույց գոյություն չունի: Գիտակցելով այդ փաստը և տարիների ընթացքում փորձարարական մեծ հենք ձևավորելու փաստը, ինչպես նաև սեփական որակավորման բարձրացման նաև մանկավարժական ետ բուհական կրթության առկայության անհրաժեշտության փաստը ընդունվել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրա որպես հայցորդ 2022թվականին:

Այժմ 002 մասնագիտացմամբ իրականացնում եմ գիտահետազոտական աշխատանք ինչպես նաև մեթոդական ձեռնարկի ձևավորում «Ոսկեգործական արվեստի դասավանդումը հանրակրթական դպրոցում» խորագրով` գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեմս Սուրենի Ներսիսյանի ղեկավարությամբ:

Հուսով եմ մոտակա շրջանում մեթոդականի մշակումը ձեռք կբերի ընթեռնելի տեսք ունենալով գիտական հիմնավորում կհաստատվի ԲՈԿ-ում և կկարողանամ բլոգի այս հատվածում հրապարակել համապատասխան մեթոդական ուղեցույցով, որը կհամապատասխանի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվող կողմնորոշիչներին:

Ընտրության առարկայի գնահատման չափանիշ

Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու , սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով: Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին, ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում ըստ ամսեկան և կիսամյակային հաշվետվությունների, հետազոտական-ստեղծագործական աշխատանքի, ուսումնական կայքում և)կամ աշխատանքի, ուսումնական ճամփորդությունների մասնակցության, և ամենակարևորը ուսումնական փուլի (ուս. կիսամյակ, ուս. տարի) ավարտին հաշվետու ցուցահանդեսի մասնակցությամբ անհատական ստեղծագործական, ոսկեգործական իրով (կոմպոզիցիայով, կոնցեպտով):

Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական բլոգում նյութ հրապարակելու աշխատանքը, որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի լաբորատորիայում կատարած աշխատանքի ընթացքը և արդյունքը, իր ստեղծագործական մտքերը , սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները: Ինչպես նաև  գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակական հատկանիշները:

Ամփոփիչ գնահատումը ըստ ուսումնական ընթացքի և ստացված արդյունքի

  1. հաճախելիություն դասընթացներին
  2. ակտիվության աստիճանը դասի ընթացքում
  3. թիմային (խմբային)  աշխատանքի ըստ մասնակցության աստիճանի ամփող՝ արդյունք
  4. անհատական և կամ խմբակային նախագծերով, ստեղծագործական իրերով մասնակցություն ցուցահանդեսներին, ցուցահանդես-վաճառքներին
  5. նախագծային աշխատանքների ամփոփում

2023-2024 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Վերջին 4 տարիների ըթնացքում Ոսկեգործական լաբորատորիան հասցրել է ընդլայնվել և ձեռք բերել 4 ենթալաբորատորիա՝ Ընդահնուր ոսկեգործական լաբորատորիա, 3D ոսկեգործական մոդելավորման ենթալաբորատորիա, Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա, Գեղարվեստական դարբնոց-մեխանիակական ենթալաբորատորիա: Բոլոր ենթալաբորատորիաները ունեն իրենց անհատական և զարգացման նախագծերը:

«Ոսկեգործություն» ընտրության ծրագրի տևողությունը նոր ընտորղի համար կազմում է 1 ուսումնական տարի: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական մոդուլներից՝

1.Էսքիզավորում

  Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների պատկերում թղթի վրա, մեկնաբանություն, զրույց, բացատրություն, վերլուծություն… :

2.Մոդելի պատրաստում

  Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:

3. Ձուլում

  Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:

4. Սարգահատում-հղկում

  Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝  անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր  կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…

Առաջին երկու մոդուլները յուրացվում են առաջին կիսամյակում, մյուս կիսամյակում վերջին երկու մոդուլները յուրացնելուց հետո ամփոփվում է և կազմակերպվում արդեն ավանդույթ դարձած Ոսկեգործական ցուցահանդեսը:

Հետևյալ ծրագրով իրականացվող նախագծերի ժամանակ գործում են բոլոր ենթալաբորատորիաները: Հիմնական և շարունակական նախագծերն են՝ «Ստեղծագործական շախմատ»-ը և «Կինդեռ» հավաքածուն:

Մյուս ենթալաբորատորիաների զարգացման և նախագծերի վերաբերյալ՝

  1. Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա

ա) «Քիմիական ոսկեգործության մեջ»

 Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ՝ նշված է հայտում:

բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները  ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել  կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:

2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան ենթալաբորատորիա

 Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման  համար:

ա) «Պայտ» նախագիծ

  Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:

բ) «Հայոց սվին» նախագիծ

  Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:

3. 3D ոսկեգործական ենթալաբորատորիա

Լաբորատորիայի նկարագրություն՝

Այն բաղկացած է երկու մասից՝ համակարգչային և 3D տպագրական: Համակարգչային հատվածում իրականացվելու է 3D ծրագրերի (Rinoceroz, Matrix, Zbrash) ուսումնասիրություն և ուսուցում: Տպագրական հատվածում տեղադրված են Prozen և Solid skape տիպի տպիչներ: Տպիչների վրա իրականացվելու է սովորողների հողմից ստեղծված վիրտուալ օբյեկտների տպագրությունը և լաբորատոր փորձեր վիրտուալ օբյեկտների որակական և չափային հատկանիշների, ինչպես նաև տարբեր մոդելային նյութերի տպագրության ու հատկությունների փոփոխության հետ կապված:

Նախագծեր

Նախատեսվում է միջին, ավագ դպրոցների և քոլեջի սովորողների հետ իրականացնել անհատական նախագծեր իրերի վիրտուալ նախագծման և դրանց տպագրության հետ կապված: Այնուհետ տպագրված իրերից դասական ոսկեգործական տեխնոլոգիաներով կպատրաստվեն վերջնական տեսք ունեցող իրեր:

Նախագծերի հղումներ՝

(ըստ ձևավորման)

4. Ընդհանուր ոսկեգործական լաբորատորիայի դազգահների փոխարինման, վերազինման նախագիծ

Նախագծերը ըստ ձևավորման

Հայտ օդափոխիչ պահարանի վերաբերյալ

Քառակուսի կտրվածքով պողպատյա խողովակներից պատրաստվեց օդափոխիչ պահարանի մետաղական իրանը, սակայն այդ պահին համապատասխան չափանիշներով ДСП չլինելու պատճառով փայտային մասը չէր իրագործվել: Այժմ նախագիծը ավարտելու համար հարկավոր է կցված գծագրին համապատասխան ապահովել հումքով:

Հուլիս ամսվա հաշվետվություն

«Գավառ» նախագիծ

«Գավառ» նախագիծ, ամփոփում

Գավառի մանկատան սաների հյուրընկալում

Լրացուցիչ կրթության հաշվետվություն

«Ծովի Գութան» նախագիծ
Եռօրյա ճամբար Արտանիշում
Եռօրյա վրանային ճամբար Արտանիշում` հաշվետվություն

«Գավառ» նախագիծ, ամփոփում

Լուսանկարները կարող եք տեսնել հետևյալ ֆեյսբուքյան հղումով

“Հարգելի ընկերներ, ձևավորված ավանդույթի համաձայն հուլիսի 8-ին և 9-ին գիշերակացով հյուրընկալում էինք Գավառի մանկատան սաների խումբը բաղկացած 12 աղջիկներից և տղաներից:

Կարևորում ենք աջակության կարիք ունեցող ցանկացած երեխայի միջավայրի փոփոխության գաղափարը, միարժամանակ գեղեկության-էսթետիզմի, բազմապիսի տեխնոլոգիապես զարգացնող լրացնող գործունեությունը և միջոցառումները: Գավառի մանկատան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համագործակցության բենեֆիսը կարելի է համարել դրական կայացած:

Որպես ոսկեգործ, ուսուցիչ, ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար իմ պարտքն եմ համարում ներդրում ունենալ հատկապես աջակցության կարիք ունեցող սովորողների դաստիարակության և մասնագիտական կողմնորոշման դաշտում:

Հրաշալի օրեր էին երեխաների հետ: Շարունակելի…

Ըստ օրենքի պահանջի մանկատան սաների դեմքերը լուսանկարներում չի կարելի ցուցադրել: Այդ պատճառով է, որ բոլոր տեսանյութերում սովորողները նկարահանված են մեջքի կողմից:”

«Բլեյան դպրոց»-ի հեղինակային մանկավարժությունը հող է հանդիսանում նման նախագծերի իրականացման համար:

«Գավառ» նախագիծ

Նախագծի անվանում՝  «Գավառ»

Տևողություն՝ Հուլիսի 8-9

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝  Ոսկեգործական լաբորոտորիայի ուսանողներ, Գավառի մանկատան սաներ

Նպատակ՝ 

Գավառի մանկատանը օդևանող երեխաների և մանկատան ղեկավարության դիմումին ընդառաջ իրականացնել վարպետ դաս: 2022թ.-ի մայիսին իրականացված երկու վարպետ դասերից հետո ձևավորված փորձառությունը դարձնել շարունակական մանկատան երեխաների մասնագիտական կողմնորոշման համատեքստում:

Շարունակել կարդալ “«Գավառ» նախագիծ”

Հունիս ամվսա (տարեկան) հաշվետվություն

Հաշվետվություններ՝

Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
Հունվար
Մարտ
Ապրիլ
Մայիս

Շարունակել կարդալ “Հունիս ամվսա (տարեկան) հաշվետվություն”

Տարեկան հաշվետվություն-ցուցահանդես «Ոսկեձեռիկ 2»

Հունիսի 22-ին ժամը 14:00-ին արվեստի փառատոնի համատեքստում Artասահման ցուցասրահում տեղի կունենա Ոսկեգործական լաբորատորիայի տարեկան հաշվետություն-ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն 2022-2023 ուսումնական տարվա «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների և Քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանողների աշխատանքները:

Ցուցադրվող հեղինակներ՝

Հյուսիսային դպրոց՝

  1. Արթուր Գրիգորյան
  2. Ռաֆայել Գասպարյան
  3. Արամ Դաղլյան
  4. Երվանդ Մակոչյան

Հարավային դպրոց

  1. Դանիել Թումասի
  2. Տիգրան Գրիգորյան
  3. Անգելինա Մարգարյան
  4. Մառկ Բաղդասարյան
  5. Դավիթ Սիրեյան
  6. Վահան Քարամյան
  7. Տիգրան Սուպիկյան
  8. Վաղարշակ Թադևոսյան

Արևելյան դպրոց

  1. Սոնա Գալստյան
  2. Նատալի Ղալեչյան
  3. Վիկտորիյա Առուստամյան
  4. Էլինա Առուստամյան
  5. Իռեն Գալստյան
  6. Դանիելա Խուդոյան
  7. Էլիզա Տիգրանյան
  8. Կարեն Պողոսյան
  9. Լիլիթ Անանյան
  10. Հայկ Հայրապետյան

Արևմտյան դպրոց

  1. Լիա Մկրտչյան
  2. Գրիգոր Միրզոյան
  3. Էրիկա Եսայան

Միջին դպրոց

  1. Առնակ Վերմիշյան
  2. Էրիկ Օհանյան
  3. Աննա Սահակյան
  4. Էդուարդ Մարդանյան
  5. Թեդի Ներսեսյան
  6. Աղաս Աբրահամյան
  7. Գևորգյան Գագիկ
  8. Մարիա Քուրքչիյան
  9. Մհեր Պետրոսյան
  10. Մարկ Լազարյան
  11. Ռաֆայել Մարտիրոսյան
  12. Վաչե Փիրվերդյան
  13. Ալեք Մելքոնյան
  14. Նիկա Ասատրյան
  15. Ակսել Մելքոնյան
  16. Ավետ  Սարդարյան

Ավագ դպրոց

  1. Թումասյան Հայկ
  2. Մուշեղյան Արամ
  3. Ստեփանյան Վիկտորյա
  4. Նազարեթյան Հովհաննես
  5. Գրիգորյան Գոռ

Քոլեջ

  1. Մինաս Գրիգորյան
  2. Կարեն Գաբրիելյան

«Միջավայրի նորացում» նախագիծ

Նախագծի անվանում՝ «Միջավայրի նորացում»

Տևողություն՝

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝

Նպատակ՝

Հյուսիսային դպրոց-պարտեզի մայր դպրոցի կողմից (երկրորդ ճակատային) մուտքի շենքային հատվածի բարեկարգում, սպիտակեցում:

Հայտ

Ոսկեգործական լաբորատորիայի լրացուցիչ կրթության նախագիծ-մոդուլ «3D ոսկեգործական մոդելավորման ծրագրեր և դիզայն»

Մոդուլի անվանում՝  «3D ոսկեգործական մոդելավորման ծրագրեր և դիզայն»

Տևողություն՝ 1-6 ամիս

Սկիզբ՝ Հունիսի 12

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Մոդուլի դասավանդման ընթացքին մասնակցող մասնագետներ և սովորող-սովորեցնողներ՝ 

  • Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, ոսկեգործ Դավիթ Պետրոսյան
  • Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ, քանդակագործ Արմինե Ավետիսյան
  • Քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանող Կարեն Մարգարյան
  • Քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանող Մինաս Գրիգորյան

Նպատակներ՝ 

  • Լրացուցիչ կրթության համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայում գործող 3D ոսկեգործական ենթալաբորատորիայի դասընթացներին ներգրավել կրթահամալիրի սովորողներին, սովորողների ծնողներին, կրթահամալիրից դուրս գտնվող հետաքրքրվողներին:
  • Իրագործելով վճարվող դասընթացներ ապահովել կրթահամալիրի գումարների լրացուցիչ մուտք, որը հնարավորություն կտա անհրաժեշտ ծախսեր իրականացնել նաև Ոսկեգործական լաբորատորիայի զարգացման համար:
  • Գովազդել ոսկեգործական 3D ծրագրերի ուսուցումը կրթահամալիրի քոլեջի «Ոսկերչություն» մասնագիտությամբ ընդունելության համատեքստում նաև ոչ Սեբաստացի համակազմի համար:

Մոդուլի բաղադրիչներ

  • Նախնական գիտելիքների ձևավորում գծագրության և գծանկարի վերաբերյալ
  • Նախնական գիտելիքների ձևավորում քանդակագործության վերաբերյալ
  • Նախնական գիտելիքների ձևավորում ոսկերչական տեխնոլոգիաների հմտությունների և չափանիշների(ստանդարտների) վերաբերյալ
  • Ռինոցեռոզ (Rhinoceroz) ծրագրի դասավանդում
  • Մատրիքս (Matrix) ծրագրի դասավանդում
  • ԶէթԲռաշ(ZBrush) ծրագրի դասավանդում
  • 3D(միջավայրային և ոչ միջավայրային) տպիչներով աշխատանքի դասավանդում
  • 3D(միջավայրային և ոչ միջավայրային) տպիչների տեխնիկական սպասարկման դասավանդում
  • Առընթեր սարքերի և սարքավորումների աշխատանքի ուսուցում
  • Ստացված ոչ մետաղական մոդելներից մետաղական մոդելների վերափոխման տեխնոլոգիական շղթայի ուսուցում

Արդյունք՝

Կախված սովորողներից բաղկացած խմբերի ընտրած ժամաքանակի և խմբերի կողմից 10 բաղադրիչից ընտրած ծանրաբեռնվածության մոդուլը ավարտելուց հետո, սովորողը պետք է կարողանա ինքնուրույն կառուցել ստացված գիտելիքներին համապատասխան՝

  1. Իրի էլեկտրոնային ֆայլ
  2. Ամենաէֆեկտիվ եղանակով իրականացնել իրի մոդելի տպագրություն
  3. 3D տպիչի մեխանիկական կամ էլեկտրոնային անսարքության դեպքում պարզել պատճառը և հնարավորության դեպքում վերացնել
  4. Տպագրված մոդելից ստանալ մետաղական մոդել, կիսաֆաբրիկատ կամ ավարտուն իր

«Ելք ստուգատես»-ի համատեքստում 9-րդ դասարանցիների ավարտական ցուցադրություն

Մայիսի 30-ին, ժամը 12:00՝ Artասահման ցուցասրահում տեղի կունենա 9-րդ դասարանցիների ավարտական ցուցադրությունը, որի ժամանակ Ոսկեգործական լաբորատորիայում սովորող 9-րդ դասարանիցիները կներկայացնեն այս ուսումնական տարվա ընթացքում կատարած իրենց աշխատանքները:

Ցուցադրությանը կմասնակցեն հետևյալ սովորողները իրենց կողմից պատրաստված ոսկեգործական իրերով՝ արույրից և արծաթից:

  1. Գոռ Գրիգորյան 9/1 դասարան
  2. Հովհաննես Նազարեթյան 9/1 դասարան
  3. Ստեփանյան Վիկտորյա 9/3 դասարան
  4. Հայկ Թումասյան 9/5 դասարան
  5. Արամ Մուշեղյան 9/5 դասարան

4-րդ ուսումնական շրջանի ոսկեգործական լաբորատորիայի նախագիծ

Նախագծի անվանում՝  «Թեժ ամառ»

Տևողություն՝ մայիս-հունիս

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝ «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ և Քոլեջի ուսանողներ

Նպատակներ՝

  1. Պատրաստվել ուսանողների դիպլոմային նախագծերի պաշտպանությանը
  2. Ճամբարներում ուսումնական 4-րդ շրջանը անցկացնող սովորողների համար ապահովել իրենց աշխատանքների շարունակականության համար պայմաններ
  3. Շարունակել օդափոխիչ պահարանի պատրաստման աշխատանքները
  4. Լրացուցիչ կրթության համատեքստում վճարվող դասապրոցեսների իրականացում 3D ենթալաբորատորիայում
  5. Լրացուցիչ պարապունքների համատեքստում փառատոնային նախագիծ «Սլավյանկա»
Շարունակել կարդալ “4-րդ ուսումնական շրջանի ոսկեգործական լաբորատորիայի նախագիծ”

Արատեսի եռօրյա ճամբարի ամփոփում

Եռօրյա ճամբար Արատեսում

«Արատեսյան զարդանախշ» նախագիծ

Արատեսը լինելով կարևոր հանգույց կրթահամալիրի կյանքում նաև կարևոր հանգույց է եղել միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ: Այդ իսկ պատճառով Արատեսի եռօրյա ճամբարի կարևոր, շարունակական նախագծերից մեկը հենց հանդիսացավ Արատեսի վանքի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը: Հաշվի առնելով, որ հայտնի ճարտարապետ Մոմիկի կողմից նախագծված վանք է և վկայում է այդ շրջանի արհեստագործական և ճարտարապետական լավագույն ավանդույթները` ոսկեգործական լաբորատորիայի նախագծային թիմի համար հատկապես հետաքրքիր էր:

Հատուկ կազմակերպված նկարահանումների հետևանքով առաջացան լուսանկարներ: 3 անկախ խումբ տարբեր ժամերին կատարել է նկարահանման աշխատանքներ, արծարծել է հատկապես աչքի ընկնող ճարտարապետության, հարթապատկերների առանձնահատուկ հատվածներ և կտորներ: Արդյունքում ընտրվում են մի քանի նմուշ, որոնք մանրակրկիտ մշակման արդյունքում ապագայում կդառնան կիրառական արվեստի իրեր:

Այդպիսով մենք կկարողանանք ավելի լայն հանրությանը հասանելի դարձնել Արատեսի վանքի գեղարվեստապատմական և ճարտարապետական յուրահատկությունը, կարևորությունը, հանդիսանալով նաև հայրենաճանաչ գործի մասնակից:

Եռօրյա ճամբարի կազմակերպման կարևոր նպատակներից էր ՄՍԿՀ-ի քոլեջի շրջանավարտ ուսանողների դիպլոմային աշխատանքների նախապատրաստման համար նյութերի արծարծումը: Խոսքը գնում է վերը նշված զարդանախշերի և հարթաքանդակների բովանդակության վերծանման և ուսումնասիրության հենց ոսկեգործության մեջ կիրառելի դարձնելու մասին: ՄՍԿՀ-ի քոլեջի «Ոսկերչություն» բաժնի ուսանողներ Արմինե Ավետիսյանի և Արև Տատինցյանի դիպլոմային աշխատանքների նյութը պարունակելու է Արատեսի վանքի ճարտարապետագեղարվեստական զարդանախշերի և բովանդակության ներկայացումը ոսկեգործական իրերի տեսքով:

Շարունակել կարդալ “Արատեսի եռօրյա ճամբարի ամփոփում”

Հաշվետվություն Ապրիլ ամիս

Ապրիլ ամսվա ընթացքում դասացուցակով դասերի իրագործմանը զուգահեռ տեղի ունեցան միջոցառումներ, որոնք վստահ եմ բերելու են դրական փոփոխությունների:

«Ձոն» ստուգատեսի տեխնոլոգիական բաղադրիչի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիան ավարտի հասցրեց իր նախագիծը՝ 3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում:

Ոսկեգործական լաբորատորիայի համար նման նշանակալից միջոցառմանը պատրաստվել էինք պատշաճ: Ապրիլի 4-ին 10:30-ին ATV-ի Առաջին Ծրագրի ուղիղ եթերի ժամանակ գովազդվեց ապրիլի 5-ի նորամուտի տեղեկատվությունը:

Ապրիլի 12-ին հյուրընկալեցինք Վրաստանից ժամանած հյուրերին: Հյուրերին ներկայացրեցինք Ոսկեգործական լաբորատորիայի բոլոր անկյունները: Ծանոթացրեցինք դասավանդման ոսկեգործական մեթոդին, որը արդյունավետ է նույնիսկ 4-րդ դասարանի սովորողի համար: Հարցերից և պատասխաններից հետո իրագործեցինք փորձնական, ոսկեգործական դիզայնի առաջին փուլի դաս: Դասի ժամանակ, կոմիտասի երաժշտության ներքո 20 հոգանոց խմբի տարատարիք մասնակիցները պատկերեցին թղթի վրա իրենց երևակայության մեջ նշմարվող զարդերի էսքիզները: Օրինակ բերվեց և ցուցադրվեց, թե ինչպես կարող է այդ էսքիզը վերածվել իրական ոսկեգործական իրի:

Անկախ միջոցառումներից Ոսկեգործական լաբորատորիայի դասընթացները իրենց բնականոն ռիթմից ետ չեն ընկնում: Դասերը անցնում են դասացուցակին համապատասխան, սակայն սովորողների ոգևորվածության աստիճանը դրական աճ է ապրել: Ես կապում եմ դա նոր գերհագեցած 3D լաբորատորիայի հասանելիության հետ և հմտությունների աստիճանի բարձրացման: ինչի հետևանքով այժմ սովորողներից շատերը իրենց նախագծերը իրականացնում են արծաթով: Դա պատահական չէ, քանի որ ոսկեգործական լաբորատորիայի աշխատանքի տարեկան հաշվետվությունը մայիսի վերջին իրականացվելու է սովորողների կողմից, լաբորատորիայում դասի ընթացքում ստեղծագործական արծաթյա զարդերով: Դրա վերաբերյալ կբարձրաձայնեմ համապատասխան նախագիծը ներկայացնելիս:

Արմինե Ավետիսյանի բլոգ

Design a site like this with WordPress.com
Get started