Ավագ դպորցի սովորողների, ինչպես նաև քոլեջի ուսանողների հետ ուսուցման պրոցեսը ավելի մասնագիտացված է կատարվում: Նաև նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվում 9-րդ դասարանի սովորողներին՝ ոսկեգործության ամբողջ պնակին ծանոթացնելով, փորձում ենք գտնել նրանց ավելի հոգեհարազատ բաժինը, որպեսզի նրանք կողմնորոշվեն իրենց ապագա մասնագիտության հարցում:
Խոսքը հետևյալի մասին է. այսպես թե այնպես հեղինակային դպրոցը աշխատում է հետևյալ սկզբունքներով՝ պրոցեսի շարունակելիության, անընդհատ նոր հետաքրքրությունների առաջացման և սովորողներին մոտիվացնելու: Դրա հետևանքով այս տարի էլ միջին դպրոցից, նախորդ ուսումնական տարվա ոսկեգործություն ընտրությամբ աշակերտներից արդեն 9-րդ դասարանում ներկա կլինեն: Բացի այդ, «Ոսկեգործություն» ընտրության առարկան նոր ընտրած սովորողներին թ՛ե տղաներին, թ՛ե աղջիկներին սպասվում է հետևյալ հետաքրքիր ոդիսությունը, որը կապված է նախամասնագիտական ընտրության և կրթության հետ: Ավելի խորացված ուսումնասիրելու ենք գծագրությունը և գծանկարը՝ դիզայնը: Դասեր են անկացվելու խորը նկարագրությամբ նյութերի կառուցվածքաբանության և իրերի առաջացման տեխնոլոգիաներին՝ ավանդական և ժամանակակից: Լաբորատոր փորձեր են կատարվելու՝ ձուլման և քիմիական մշակման գործընթացները իրականացնելիս, մնացած բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրում:
3-րդ ուսումնական շրջանի ավարտը մոտ է: Ինձ համար և կրթահամալիրի ղեկավարության համար կարևոր է պարզաբանել կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկություններ: Դրա պատճառով իմ բոլոր սովորողներին՝ կրտսեր, միջին, ավագ դպրոցներին դիմեցի մի խնդրանքով՝ նախապես շեշտելով, որ ինձ համար կարևոր է, որպիսի դա կատարվի մաքսիմալ անկեղծ և իրականությանը համապատասխան: Խոսքը գնում է իմ վերաբերյալ, որպես ուսուցիչ՝ Դավիթ Պետրոսյան կամ վարպետ Դավիթ, իմ կողմից դասավանդվող ընտրության առարկա «ոսկեգործության» վերաբերյալ, թ՛ե որպես հմտությունների և գիտելիքների կրթման, թ՛ե որպես մանկավարժական մեթոդների կիրառման կարծիք հայտնվի: Խնդրանքը ուղղված էր բոլորին, բնականաբար տարբեր պատճառներով արձագանքել է աշակերտների մոտ կեսը, շատերն էլ ուղիղ նամակներով կամ դասընկերոջ բլոգի միջոցով: Կրթահամլիրում ուսուցումը բլոգային է, այդ պատճառով սովորողները իրենց կարծիքը արտահայտել են տեղադրելով իրենց բլոգներում հոդվածներ և որոշ ֆոտոներ: Ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց, քանի որ ըստ դպրոցների խմբավորել եմ ինձ ուղարկված սովորողների բլոգների հղումները:
Բոլոր դպրոցների սովորողները սկսել են մասնակցել իրենց-իսկ կողմից, մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներին։ Անմիջական մասնակցությունը և տեխնոլոգիական պրոցեսի բազմազանությունը և նոր լինելը հատուկ ոգևորությամբ է ընդունվում իմ սովորողների կողմից։ Երկար սպասելուց հետո վերջապես բացի այն, որ ձուլվում են իրենց իրերը, հենց իրենք մասնակից են դառնում ձուլման պրոցեսին։ Ձեռք են բերում թե՛ տեսական, թե՛ գործնական հմտություններ՝ ընդարձակելով իրենց մտավոր և ֆիզիկական ունակությունները։ Առաջին հայացքից խմբակային թվացող ուսուցումը իրականում լիովին անհատական մոտեցումներ է պահանջում։ Սովորողները համոզվեցին իրենց աշխատանքների շարունակելիության մեջ։ Ձուլումը կատարվում է, անցնում ենք հաջորդ փուլ՝ սարգահատման, հղկման, փայլեցման և ավարտված իրի ձևավորման փուլ, որոնք և կմասնակցեն շուտով տեղի ունեցող ցուցահանդեսին։
Ձուլումը տեղի ունեցավ բավականին հաջող, առանց խոտանի և պակասի։Այժմ սովորողները հանգիստ ուսումնասիրում են իրենց կողմից կատարված աշխատանքները, առանց վնասելու վտանգի, քանի որ իրենք արդեն մետաղական են այլ ոչ մոմից։ Մշակման համար ստանում են իրենց օգնությամբ ձուլված և իրենց կողմից պատրաստված իրերը, օգտագործելով հետևյալ գործիքները՝ անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա… : Այդ բոլորը անում են մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ։ Հասել ենք վերջնական փուլին։ Որոշ սովորողների հետ, իրենց կողմից մշակված իրերով արդեն իսկ հավաքում ենք վերջնական տեսքը տեսնելու համար իրեր, այս պարագայում ապարանջաններ և կախազարդեր: Կարևոր ազդեցություն ունի սովորողի համար և նաև ինչու ոչ ի՛մ, համարյա պարտաստի ճաշակով և գեղեցիկ ոսկեգործական իրի դիտումը, որը պատրաստվել է երկար, համառ, նպատակասլաց աշխատանքի արդյունքում:
Այսօրվա էքսպրես ստուգարքի արդյունքում, մեկ դասաժամի ընթացքում հյուսիսի սովորողներից բոլորը ստեղծեցին նոր ոսկեգործական իր և դրա բովանդակության և իրենց զգացողությունների վերաբերյալ կիսվեցին տեսախցիկի առաջ՝ ներկայացնելով իրենց մտքերը:
Որպես մանկավարժ կարող եմ ընդգծել իմ հաջողության վերաբերյալ: Ստեղծելով «էքստրեմալ» պայմաններ սովորողների համար, կարողացա բացահայտել հետևյալի մասին: Նախ նշեմ, որ փորձը կատարվեց ինքնաբերաբար և տեսաձայնագրվեց հենց հյուսիսի հետ, չնայած մյուս դպրոցների հետ նման ստուգողական աշխատանք իրականացվել էր: Իմ առաջնային նպատակն է սովորեցնել հետևյալը: Ստեղծագործական պրոցեսների հետևանքով առաջացած երևակայական օբյեկտները նյութականացնել ֆիզիկականների: Այս փորձը նախատեսված էր ինձ համար, որպես ստուգարք: Արդյո՞ք ես բավարարում եմ իմ պահանջները: Արդյո՞ք ես կարողանում եմ արհեստագործական հմտություններ փոխանցել ամենակրտսերներին: Արդյո՞ք: Պարզվում է՝ այո: Տեսանյութը վկայում է: Այժմ խոսեմ իմ նպատակի բովանդակության մասին: Ինչո՞ւ եմ ուզում սովորեցնել ստեղծագործել, այնուհետև դա կարողանալ իրագործել, հասցնել ֆիզիկական օբյեկտի վիճակի: Որովհետև ոսկեգործության հմտությունները, որպես գործիք օգտագործելով ինչ-որ խաղի մեջ, մրցակցության վերածելով ստանում ենք արդյունքներ, որոնք ուրախացնում են մեր հայացքը: Այսինքն արագ արդյունք ենք տեսնում: Դա ինձ օգնում է:
Քանի որ այդ հմտությունը երբ դառնում է սովորողի սեփականությունը, նա կարողանում է նույն հմտությունը օգտագործել ցանկացած բնագավառում: Ապագայում դառնալով ցանկացած բնագավառի մասնագետ, իմ սովորողները զինված են լինելու հատուկ գիտելիքներով, որոնք իրենց թույլ կտան ցանկացած աշխատանքային օբյեկտի նկատմամբ կիրառել այդ ունակությունները և հմտությունները: Եվ ինչպես հայտնի է ամենաարժեքավորները համարվում են այն մասնագետները, աշխատակիցները, որոնք ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերում իրենց ամենօրյա աշխատանքի կատարելագործման մեջ: Համապատասխանաբար, աշխատանքի արդյունավետությունը մեծանում է, աշխատանքը դառնում է հետաքրքիր, չձանձրացնող: Աշխատանքի արդյունքները դառնում են ցանկալի, սպասված և գնահատելի: Դա սովորում ենք հենց դպրոցում:
Ոսկեգործական լաբորատորիաները պատրաստվում են մայիսի վերջին կազմակերպվող ցուցահանդես հաշվետվությանը: Ստորև դրված ֆոտոները և տեսանյութերը ցույց են տալիս դասապրոցեսի ընթացքը բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների հետ աշխատելիս: Երկուշաբթի-ուրբաթ օրը ընկած ժամանակաշրջանում: Սովորողները ավարտի են հասցնում ընթացիկ աշխատանքները և ըստ անհրաժեշտության իրագործում նոր մոդելներ` ցուցահանդեսին պատշաճ ներկայանալու նպատակով:
Ներկա պահին պայմանական առաջին(ոսկեգործական), երկրորդ(ձուլագործական-պիրոքիմիական) և երրորդ(դարբնագործական-մեխանիկական) լաբորատորիաներում զբաղվածության բաշխումը հետևյալն է՝ հղում բլոգից
Շաբաթվա առաջին հինգ օրը , 9-ից մինչև ժամը 14:30, իրականացվում են դասեր ըստ դասացուցակի` կրտսեր, միջին և ավագ դպրոցների դասացուցակներով: Երեք լաբորատորիաներն էլ այդ ընթացքում ըստ դասային անհրաժեշտության օգտագործվում են: Լինում են դեպքեր, երբ զուգահեռ օգտագործվում են երկու կամ երեք լաբորատորիաները: Մասնավորապես հաճախ ավագ դպրոցի հետևյալ սովորողները՝ Արմեն Հաջյան, Հայկ Մկրտչյան, Մարկ Միխաիլ, Արմեն Մալյանց: Հաճախում են լաբորատորիա իրենց ընթացիկ աշխատանքները իրականացնելու, հմտությունները կատարելագործելու, IT ոլորտում իրենց գիտելիքները ընդարձակելու, մասնավորապես 3D պրինտերի վերանորոգման և շահագործման փորձերի ընթացքում: Այդ հաճախումները լինում են զուգահեռ իմ դասընթացներին և ձևավորվում է լավ պրակտիկա՝ ավագ դպրոցների սովորողները հաճախ իրենց կրտսեր դպրոցների և միջին դպրոցների դասընկերների հետ նույն ժամին լինում են զբաղված, բայց երկրորդ կամ երրորդ լաբորատորիաներում, երբ առաջինը լինում է զբաղված:
Դասացուցակով դասերի ավարտից հետո լաբորատորիաներում կատարվում են հետևյալ աշխատանքները՝ երկրորդ լաբորատորիայում կատարվում են փորձեր տարբեր չափի որակյալ ձուլած իրերի ստացման համար(հալման եղանակների փորձարկումներ): Նաև միջին դպրոցից տեղափոխված պահարանների կարգավորման գործողություններ: Շարունակվում է աշխատանքը օդափոխիչ պահարանի պատրաստման համար: Կատարվել է չափագրում, մոտ օրերս կներկայացնեմ հայտի տեսքով անհրաժեշտ նյութերի ցանկը: Այդ բոլորին զուգահեռ երկրորդ լաբորատորիայում բոլոր դպրոցների սովորողների հետ առանձին, անհատական փորձեր ենք կատարում բաց կրակի հետ աշխատելու հմտություններ ձևավորելու վրա:
Այժմ մայիսյան հավաքին ցուցահանդեսով ներկայանալու նպատակով երկրորդ լաբորատորիայում կատարվում են սովորողների կողմից պատրաստված իրերի, մոմերի, ձուլաձողերի ամրացումներ հետագա ձուլման նպատակով: Հղումը բլոգից`
Ոսկեգործական դպրոցը պատրաստվում է մայիսյան հավաքի մասնակցությանը
Երրորդ լաբորատորիայում կատարվում է խառատային հաստոցի վերականգնման աշխատանքներ, որի իրականացման ժամանակ մեզ օգնում է`իմ ընկեր, վաղեմի և փորձարու հաստոցագործ վարպետ Նորիկը: Միաժամանակ անկյունում ձևավորված, հարմար, աշխատանքային սեղանը օգտագործվում է նախագծային կլոր սեղանների իրագործման նպատակով: Մոտ օրերս կատարվելու են առաջին դարբնային աշխատանքները: Որի իրականացման համար արդեն իսկ հղել եմ հայտ մեկ պարկ քարածուխ(անտրացիտ) ձեռքբերման համար:
Առաջին լաբորատորիայում կատարվում է քանդակային աշխատանք, որը այսօր ավարտվեց հետևյալ նպատակով: Հարմար տեխնոլոգիական պայմանների առկայության դեպքում երկրորդ լաբորատորիայում ձուլում իրականացնելու համար, որը միարժամանակ թույլ է տալիս փորձ ձեռք բերել կավե քանդակներից կաղապարների պատրաստման ուղղությամբ: Խոսքը գնում է Լևոն Հարությունյանի դիպլոմային աշխատանքի մասին:
Բացի այդ բոլորը անընդհատ խնամք է կատարվում ոսկեգործական լաբորատորիաների ճակատային մասի սիզախոտի վերականգնման և պահպանության համար: Նաև տարածքի եռանկյունաձև հատվածում առկա ծառատեսակների գարնանային էտման, խնամքի և ընդհանուր տարածքի շուրջը գտնվող կանաչապատ հատվածի ջրման և ըստ անհրաժեշտության ջրահեռացման:
Ամսվա բոլոր աշխատանքային օրերին այդ գործառույթները իրականացվում են 14:30-ից մինչև ուշ երեկո և «հանգստյան» օրերից, բոլոր շաբաթ օրերը կատարվում են այդ աշխատանքները: Ըստ անհրաժեշտության, ինչպես այսօր՝ հաճախում ենք լաբորատորիա կարևոր աշխատանք ավարտի հասցնելու կամ երկուշաբթի օրվա դասերին պատշաճ ներկայանալու համար նաև կիրակի օրերը:
Վերընշված տարբեր աշխատանքներ իրականացնելու համար հաճախում են հետևյալ մարդիկ՝
Ոսկեգործական դպրոցը մայիսյան հավաքին ներկայանալու է հաշվետու ցուցահանդեսով: Հաշվետվությունը լինելու է կոնկրետ դպրոցներից ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սովորողների աշխատանքների անհատական ցուցադրմամբ:
Դրա համար այժմ իսկ «մոբիլիզացվել» են բոլոր ռեսուրսները՝ իմ կամավորական օգնականները, իսկ ես կատարելով ուսուցչի պարտականությունները կատարում եմ նաև մենթորի պարտականություններ: Այս պահին ներկայացվում է միջին դպրոցի հերթական դասի տեսանյութը, որտեղ սովորողները ավարտի են հասցնում իրենց աշխատանքները երեք նախագծերի շրջանակներում, որոնք են՝ «Ստեղծագործական շախմատ», «Կինդեռ» հավաքածու և «Բիզնես-արտ» հավաքածու:
Աշխատանքները ավարտվելուն պես կատարելու ենք ձուլում արույրով՝ մշակվելու է վերջնական, որտեղ անհրաժեշտ է օգտագործվելու է էմալ և գունավոր կիսաթանկարժեք միներալներ:
Երկուշաբթի օրվան բոլորս պատրաստվում էինք ուշադիր։ Քանի որ Տիարը ասաց, որ մինչև 150 հոգի հյուրեր են գալու, դա ուրբաթ էր։ Ուրբաթ և շաբաթ օրը ներկա էր ոսկեգործականի ամբողջ թիմը` փոքրից մեծ, բոլորը բանում էին։ Որը հող էր բերում, որը ցանքս անում, որը ավլում, որը պատուհանները լվանում, որը հատակը։ Դե ես էլ համ մենթոլություն էի անում, համ որպես խաղացող մարզիչ հասնում բոլոր տեղամասեր։ Շաբաթ օրվա վերջին հիանում էի առաջացած պատկերով։ Քանի որ մայր դպրոցի կողմից գեղարվեստի մուտքը բացվում է հենց ոսկեգործականի ճակատով։
Օրը կիրակի։ Ամպամած էր։ Անձրևում էր առավոտվանից։ Բոլոր տանիքներից ջրահեռացման համակարգը անձրևաջուրը բերում էր կանաչապատ տարածքների ոռոքման համար։ Զգում էի սպառնալիք, անձրևը ձգվում էր։ Վերցրեցի իմ մարտական բահը և սկսեցի պաշտպանական դիրքերի բարելավման աշխատանքները։ Թշնամին հարձակվել էր 3 ուղղությամբ։ Ջուրը հոսում էր ու հոսում։ Կիսանկուղային տարածքը վտանգված էր։ Երկու թևում հաջողություններ կաին, բայց անմիջապես դռան մոտ հողային ծածկը վտանգ էր ներշնչում։
— Ասեցի երկու րոպե հանգստանամ, չոր շոր հագնեմ։
Այնինչ այդ պահին անձրևը հզորացավ ու չէր դադարում։ Ջրատար խողովակից ջուրը այնպես էր ժայթքում, ինչպես համաշխարհային ջրհեղեղը սկսած լիներ։ Մեկ էլ աչքիս առաջ հենց ճակատային մասում թշնամին պատռեց պաշտպանական գիծը։ Եվ էդ ամբողջ ցեխային ոսոխը անմիջապես լցվեց, չնայած փակ դռան միջով, դեպի մաքրված, հարդարված, հաջորդ օրվա հյուրերին սպասող ձուլարան-դարբնոցը։ Ահավոր էր դա տեսնել, ես խուճապահար էի սկզբում։
Սակայն իմ սիրելի երևանյան եղանակի նման ցանկացած վատ վախենալի եղանակից հետո վերջում արեգակը դուրս է գալիս։ Բարի հաղթում է։ Արագ ու կազմակերպված սկսեցինք մաքրել, դույրերով հանել ցեխը տարածքից ու օդափոխել, որ շուտ չորանա։
Հյուրերը առավոտյան ժամանեցին և գեթ ոչ մեկ չջոկեց որ երեկ այստեղ ճահիճ էր։ Ու Գագարինը թռավ։ “Полет проходит нормально”:
Վերջերս մեխանիկական լաբորատորիա տեղափոխված խառատային հաստոցի վերականգնման վրա մեծ ջանքեր են գործադրվում։ Հաստոցի էլեկտրոնային մասի վերականգնումից սկսվեց։ Այնուհետև մեխանիկական հանգույցների վերանորոգում-փոխարինում։ Վերջապես հաստոցը պտտվեց։ Որոշ պակաս մասերի համալրման կարիք կա դեռ։
Վերականգնման աշխատանքներին ակտիվ մասնակցում է իմ ընկերը, հին սերնդի լավագույն մասնագետներից՝ վարպետ Նորիկը։ Որը պատրաստ է նաև ապագայում կիսվել իր հմտություններով իմ սովորողների հետ։
Այժմ պատմեմ 3D պրինտերի պատմությունը։ Արտասահմանում գտնվելուց հետո այն հայտնվեց իմ լաբորատորիայում, քանի որ դրա կարիքը վաղուց կար։ Ցավոք անսարք, չաշխատող վիճակում, թե տեխնիկական թե էլեկտրոնային իմաստով։ Սկսեցինք ինստենսիվ թերապիան։ Վերականգնմանը ակտիվ մասնակից են ավագ դպրոցի սովորողներ` Հայկ Մկրտչյանը, Արմեն Հաջյան, Մարկ Միխայիլը։ իմ ընկերներից օգնում է և աջակցում էլեկտրոնային ոսկեգործության լավագույն մասնագետներից մեկը այսօրվա՝ Հարություն Ֆահրադյան։ Սովորեցնելով 3D օբյեկտների կառուցման տեխնոլոգիաները Rhino, Matrix, ZBrush ծրագրերով և որը պատրաստ է համագործակցության կրթահամլիրի ոսկեգործության դպրոցի հետ։
Այսօր տեղի ունեցավ առաջի տպագրության առաջի հաջողված փորձը։
Լաբորատորիաներին կից տարածքում և արվեստի դպրոցի շրջակայքում՝ տրավերտինե ճեմուղիների թարմացման, լավացման հետևանքով, անհրաժեշտություն առաջացավ կանաչապատ, սիզականաչ խոտով ծածկված տեղամասերի թարմացման։ Որը իսկ հետևողական ամենօրյա աշխատանք է պահանջում։ Հողային պարարտ խառնուրդի տեղափոխումով, հարթեցումով, սերմերի ցանումով, ջրահեռացման համակարգի կատարելագործումով, ջրումով։
Արևելքից սովորողների հետ միասին այսօրվա մեր դասին եկավ մասնակցելու Մարիայի հայրիկը՝ Արտո Մարկոսը։Մարկոսը ցանկություն ուներ մասնակից լինել դասին։
Ուրախացա։ Բայց ինչ՞ով։ Հասկացանք Մարկոսը նվագում է և երգում։ Ինչևիցէ։ Շատ պատահական իմ գործընկեր Արմինեյի կիթարը լաբորատորիայում էր, լարված, պատրաստ։ Շարունակությունը կարող եք տեսնել տեսահոլովակում։ Կարևոր է։ Մեր սովորողների, պատվիրատուի ծնողը առաջին անգամ չէր լաբորատորիայում։ Նա ոգեշնչված էր ստեղծագործական մթնոլորտով։ Այդ մթնոլորտը մեր սովորողները տանում են իրենց հետ, իրենց տները, կիսվում են հարևան, ընկեր, ծնողների հետ։ Եվ ահա արձագանքը։ Բոլորին հաճելի էր լսել և միևնույն ժամանակ դասապրոցեսը իրականացնել։ Շարունակելի է։
Վաղուց հայտնի է, որ ոսկեգործական լաբորատորիայում ուսուցումը տեղի է ունենում երկու փոխադարձ լրացնող ճյուղերով՝ էսթետիկական և տեխնոլոգիական: Դրա ակնառու օրինակը երևում է միջին դպրոցի իմ սովորող Սոնա Շահսուվարյանի նախագծում: «Կինդեռ» հավաքածու նախագծի մեջ կառաջանա որևիցէ կրկնօրինակ չունեցող մի իր: Դեպքերը զարգացան հետևյալ կերպ՝ բոլոր սովորողները գիտեն որ լաբորատորիայում ազատ, անկաշկանդ, բայց կարգապահ մթնոլորտ է: Կարելի է արտահայտվել, կարելի է ցուցադրություններ անել տարբեր այլ հմտությունների: Երգել, պարել, նվագել ու այդ բոլորը թեկուզ որպես սկսնակ անել արհեստավարժ և էսթետիկապես բարձր որակով: Դա էլ տեղի ունեցավ: Սոնան մի դասի բերեց իր ֆլեյտան և ի ուրախություն մեզ մի քանի ստեղծագործություն նվագեց:
Չշեղվելով հիմնական նյութից ասեմ հետևյալը՝ առաջի լաբորատորիայի նախագծային հատվածում նախաձեռնել եմ առանձին ոսկեգործական դիզայնի զարգացման մի տեղամաս: Այդտեղ ընդգրկվում են բոլոր նորեկները: Մինչ առաջանա ոսկեգործական առումով «արժեքավոր» ոսկեգործական մոդել, նորեկին սպասում է մի փոքր դժվար ճանապարհ: Սովորողը պետք է սովորի ստեղծագործել: Ասեմ ավելին` դա պետք է կատարվի գործող նախագծերի սահմաններում և պատշաճ մակարդակով: Իհարկե այդ բոլոր զարգացումներին ես ուշադիր հետևում եմ, սովորեցնում, մոտիվացնում և ամենակարևորը ունենալով մեծաքանակ «հաճախորդ»՝ օգտվում եմ իմ գործընկերների կամավորական օգնությունից: Դա քանդակագործ Արմինե Ավետիսյանն է և գեղանկարիչ Մարետա Ասատրյանը: Շնորհակալ եմ իրենց:
Ընտրությամբ գործունեության ծրագրեր: Ոսկեգործության լաբորատորիաներում անդադար մոդերնիզացման և կատարելագործմամ գործընթաց է իրականացվում դա վերաբերվում է ոչ միայն նորաբաց ձուլարանին-պիրոքիմիական լաբորատորային և դարբնոց-մեխանիկական լաբորատորիային այլ նաև սովորողների ներգրավվածությանը ուսումնական պրոցեսներին և գործող ու նոր նախագծին։ Խոսքը գնում է հետևյալի մասին։ Բացի շուրջտարյա գործող “Ստեղծագործական շախմատ” նախագծից այժմ ավելացել է նաև “Կինդեռ հավաքածու” նախագիծը, որը վերաբերվում է բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներին։ Նաև ձուլարանի և դարբնոցի առաջացմամբ սկսում է ուսումնական գործընթաց ձուլմամ ուսուցման հետ կապված և ամեն մեկը վստահ է արդեն որ իր կողմից պատրաստված մոմե մոդելը հերթական իր օրը հենց իր կողմից կարող է ձուլվել դառնալով բռոնզյա կամ այլ մետաղից պատրաստված։ Դա կարևոր է։ Քանի-որ իմ սովորողները գիտակցեցին պրոցեսի շարունակելիությունը և ավարտուն լինելու իրականությունը։ Դա զուտ մանկավարժական իմաստով համարում եմ ձեռքբերում։ Այդ վստահության քվեն և անընդհատ նորանոր լաբորատոր փոփոխությունները առաջացրել են նոր սովորողների հոսք։ Ձուլարանից։ Կարելի է ասել բոլոր՝ թե տղա, թե աղջիկ, փոքրից մեծ սովորողները սկսեցին զգալ ինչ բան է ռեակտիվ ուժը։
Դարբնոցից։ Եվս երկու քանի նախագիծ կապված գեղարվեստական դարբնության հետ շատ լավ ընդունվեց։ Մեկը դա “Դամասկյան սվիններն” էին մյուսը՝ նոր “Հաջողության պայտ” նախագիծն է։ Մանրամասները կներկայացնեմ քիչ ուշ։ Տարբեր դասարանների սովորողների ներգրավվածության վերաբերյալ։ Զուտ փորձնական ճանապարհով ձեռք բերվեց հետևյալ փորձառությունը։ Բացարձակապես պետք չէ զատել կրտսեր և ավագ սերնդի սովորողների ծրագրերը։ Ասեմ ավելին ավելի ավագ սերնդի սովորողները հաճախ հաճույքով մասնակցում են կրտսերի հետ դասերին։ Միևնույն է տարբեր զարգացվածության վիճակում գտնվող սովորողները գտնում են իրենց առավել հարազատ զբաղմունքը և նախագիծը։ Ոսկեգործական լաբորատորիաների կողմից առաջարկվող ուսուցումը դա՝ “ընտրությամբ գործունեության մեջ ընտրության հնարավորությունն է” հետևյալ պնակից. 1. Ոսկեգործական գծանկար, գունանկար, գծագիր, քանդակ (տարբեր նյութերով), դիզայն 2. Ոսկեգործական մոդելային մոմից, մետաղից մոդելների պատրաստում, շարունակելի ընթացքով 3. Ոսկեգործական ձուլաքիմիական պրոցեսների ուսումնասիրում և գործնական կիրառում 4. Գեղարվեստական դարբնագործություն, փորձարարական ուսումնասիրում։ 5. Մեխանիկական լաբորատորիայում հաստոցների հետ առընչություն և աշխատանք։ Նպատակներ և հեռանկարներ. Կարևորում եմ, որ ոսկեգործության ընտրության առարկայով հետաքրքրված սովորողը ձեռք բերի 2 ուղղությամբ բազային գիտելիքներ և տեղեկատվություն։ Դա արվեստագիտություն-նյութագիտությունն է և տեխնոլոգիա՝ գիտահետազոտման մեխանիկան։ Դրա հետևանքով սովորողների մոտ առաջանում է մոտիվացված ցանկության ավելի խորը ուսումնասիրել քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա և երկրաչափության առարկաները։ Ինչպես նաև փորձել իրենց և հասկանալ կարող են հենց ոսկեգործություն և կամ մետաղագործություն որևէ ճյուղ ապագայում որպես մասնագիտություն և եկամուտի աղբյուր դիտարկել։