Միջառարկայական կապեր

Հաշվի առնելով միջառարկայական կապերի ապահովման կարևորությունը Ոսկեգործական լաբորատորիայում նախապատրաստվում է քիմիա և ֆիզիկա առարկաներ դասավանդող ուսուցիչների հետ միասին, մարտ ամսին կազմակերպել համատեղ նախագծեր:

«Փարաջանով-100» նախագծի շրջանակում

Նախագծի իրականացման ընթացքը

Նախագիծն իրականացվելու է Ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սորողների հետ:

Փարաջանովի Նռան գույնը ֆիլմի զարդերից և աքսեսուարներից ներշնչված թալերների պատրաստում՝ արույրց: Կոպեկները կպատրաստվեն անհատական, սակայն հետագայում դրանցով կզարդարենք գլխազարդը՝ տարազային հագուստով կրելու նպատակով:

Սովորողների կողմից կիրականացվեն անհատական նախագծեր, որոնք միանալով դառնում են թիմային նախագիծ:

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում նախատեսված է կանանց և մայրերին Փարաջանովյան նվերի առաջարկ:

Արդյունքները հրապարկվելու են դասավանդողի և մասնակից սովորղների բլոգներում, ինչպես նաև Հյուսիսային դպոց-պարտեզի ենթակայքում:

Կանանց և մայրության տոնի մի ամսյակի շրջանակում բաց դաս-ցուցադրության կազմակերպում:

Փետրվարյան նախագծեր

Նախատեսվում է փետրվար ամսին իրականացնել միջառարկայական կապը ձևավորող և ամրապնդող նախագծեր՝ քիմիա, ֆիզիկա և այլ առարկաների խմբերի հետ կապված: Դա իրականացնելու նպատակով ողջ հունվարի ընթացքում կատարվել են աշխատանքներ «Օդափոխիչ պահարանի» ձևավորման համար, դա կոգնի անվտանգ և դիտողական դարձնել քիմիայի և ֆիզիկայի հետ կապված սոկեգործական լաբորատոր փորձերը:

Փետրվար ամսվա ընթացքում նախատեսվում է միջին դպրոցում դասավանդող ֆիզիկա և քիմիա առարկաներ դասավանդող ուսուցիչների հետ ստեղծել միասնական շարունակական նախագծեր և իրականացնել համապատասխան փորձերոսկեգործական լաբորատորիայում։ Դիտարկելով ոսկեգործությունընտրության առարկան որպես միջառարկայական տեսական գիտելիքները պրակտիկ դաշտում ցուցադրող գործիք։

Նածագծերը կներկայացվեն մոտագա շաբաթում, ըստ առաջացման։ Կկազմակերպվեն խմբային քննարկումներ համապատասխան ուսուցիչների խմբերի հետ։

Հատկապես կարևորում եմ Տիար Գևորգի կողմից ղեկավարվող բնագիտական առարկաների մասնախմբի հետ համագործակցային նախագծերը։

Անհրաժեշտ բացակայող լաբորատոր նյութերի և/կամ լաբորատոր սպասքի վերաբերյալ կարվեն նշումներ ստեղծվելիք նախագծերի հայտերում։

Փետրվարի առաջին շաբաթ

Երրորդ ուսումնական շրջանը Ոսկեգործական լաբորատորիան սկսում է իր աշխատանքը համաձայն ուսումնական դասացուցակի։

Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կավարտվեն նախորդ ուսումնական շրջանից սկսած քիմիական օդափոխիչ պահարանի ստեղծման աշխատանքները։

Ոսկեգործությունը որպես ընտրության առարկա ընտրած նորեկ սովորողների հետ կատարվում է ծանոթացման և ներգրավման աշխատանքներ։

Նախորդ ուսումնական շրջանից Ոսկեգործությունը որպես ընտրության առարկա ընտրած սովորողների հետ կատարվում է անհատական և խմբային նախագծերի իմի բերում և աշխատանքների շարունակում։ Ինչպես նաև կատարվում է նոր նախագծերի առաջարկում և քննարկում։

ՀՈՒՆՎԱՐ 2024 հաշվետվություն

Դարբնոց մետաղագործական լաբորատորիայում տեղի ունեցավ նորամուտ`նոր մարդիկ, նոր գործիքներ և սարքեր: Փականագործ վարպետ Ա. Մուրադյանի մասնակցությամբ և օգնությամբ կայացավ ԵԳՊԱ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի դասավանդող-դարբնագործ Գևորգ Մալխասյանի վարպետ դասը:

Երեք օրվա ընթացքում ոսկեգործական լաբորատորիա հաճախող տարբեր դպրոցներից ճամբարային խմբերը հնարավորություն ունեցան փորջել իրենց ուժերը դարբնագործության մեջ:

Ֆեյսբուքյան հղում

Ճամբարային խմբերը ծանոթանում էին ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումներին և ակտիվ հարց ու պատասխանի միջավայրում ձևավորում կողմնորոշում՝ որպես ապագա ընտրության առարկան «ոսկեգործությունը» դիտեարկելու մեջ:

Սմբատ Պետրոսյանի բլոգ

Արմինե Գրիգորյանի բլոգ

Մարինե Ամիրջանյանի բլոգ

Իվետա Ջանազյանի բլոգ

Ճամբարի ընթացքում լաբորատորիա դասի եկող քոլեջի ուսանողները ակտիվ համագործակցում էին ավագ դպրոցի սովորողների հետ « Սովորող-սովորեցնող» նախագծերի համատեքստում:

Ազգագրության փառատոնի համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայի ակտիվիստների խումբը կազմված կրտսեր, միջին դպրոցների, քոլեջի և լրացքուցիչ կրթությամբ սովորողներից`շուրջ 18 հոգի, «ՀայԶարդ» նախագծի սահմաններում, իրականացրեց հետազոտական, հայրենագիտական, մշակութային ճամփորդություն «Սուրբ Գեղարդի ոդիսություն» խորագրով:

Փետերվարյան նախագծերի անոնս

Նախատեսվում է փետրվար ամսին իրականացնել միջառարկայական կապը ձևավորող և ամրապնդող նախագծեր, որոնց վերաբերյալ առանձին կնշվի: Քիմիա, ֆիզիկա և այլ առարկաների խմբերի հետ կապված: Դա իրականացնելու նպատակով ողջ հունվարի ընթացքում կատարվել են աշխատանքներ «Օդափոխիչ պահարանի» ձևավորման համար, դա կոգնի անվտանգ և դիտողական դարձնել քիմիայի և ֆիզիկայի հետ կապված սոկեգործական լաբորատոր փորձերը:

2023-2024 ուսումնական երրորդ շրջան

202-2024 ուս տարվա ծրագիր

Կրտսեր դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Միջին դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Ավագ դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Նախագծեր

«ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա նախագիծ

«GOLDENRINO» նախագիծ

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈԴԻՍՈՒԹՅՈՒՆ»ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 2«ԶՎԱՐԹՆՈՑ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ»

Ուղևորության երկրորդ նշանակակետը Զվարթնոցն էր:

Սկզբում այցելեցինք թանգարանի փակ հատվածը ծանոթանալով միջին դարերում կառուցված ճարտարապետական — հոգևոր կոթողի պատմությանը, կառուցվածքին, նշանակությանը և զարթանախշերին:

Այնուհետև տեղափոխվեցինք թանգարանի բացոթյա հատվածը: Բոլորիս պարզ դարձավ հուշակոթողի մեծությունը և շինարար ճարտարապետների կողմից կատարված գեղագիտական բարձր որակի աշխատանքը, պահպանված ճարտարապետական դետալների դիտարկման շնորհիվ:

Դիտողական տեղեկատվությամբ հագեցած և նոր մտքեր ու ստեղծագործական ոգևորում առաջացնող ճանապարհորդությունն ավարտվեց Զվարթնոցում կատարած միասնական նկարով:

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈԴԻՍՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 1ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Կրթահամալիրի տարատարիք խումբը ժամանեց Մայր Աթոր Սուրբ Էջմիածին, ոգեշնճված նորը տեսնելու, ճանաչելու, հետազոտելու նպատակով:

Միջին դպրոցից «ՀայԶարդ» նախագծի խումբը համալրվեց ոսկեգործություն ընտրության առարկա հաճախող Հարավային կրտսեր դպրոցի սովորողներով, Քոլեջի ուսանողներով և լրացուցիչ կրթության հաճախողներով:

Ուղևորության հերոսը Դավիթ Սիրեյաննէ իր կողմից իր պատկերացման մեջ գոյացած և նյութական դարձած Սուրգ Գեղարդի հետ միասին:

«Ռուբեն Սևակ» թանգարան

Ուղևորության առաջին կանգառը Մայր տաճարի թանգարանն էր: Գիդի ուղեկցությամբ շատ ճանաչողական էքսկուրսիա ստացվեց:

Թանգարանում ցուցադրվում է Սուրբ Էջմիածնի բարերար Տիար Հովհաննես Չիլինկիրյանի՝ Հայ Եկեղեցուն նվիրած արվեստի գործերի հավաքածուն: Հավաքածուն ներառում է շուրջ 200 կտավ, մեջ՝ հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու երեք կտավները: Թանգարանում են պահվում և ցուցադրվում նաև բժիշկ, բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Սևակի (1885–1915 թթ.) անձնական իրերից՝ կարևոր փաստաթղթեր, արվեստի գործեր և գրական գործեր: Ռուբեն Սևակը Հայոց ցեղասպանության նահատակներից է, ով 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել է Օսմանյան կառավարության կողմից, ապա սպանվել նույն թվականի օգոստոսի 26-ին:

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանի գանձարանից ներկայացված էին մի քանի սուրբ առտեֆակտեր, որոնց մեջ է Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որն էլ հիմք հանդիսացավ մեր հետազոտական ուղևորության: Բոլորիս համար չափազանց հետաքրքիր տեղեկատվություն ստացանք գիդից:

Գիդի խոսքը ժամանակ առ ժամանակ ըմդհատվում էր մեր խմբի սովորողների աշխույժ մեկնաբանություններով: Մեզ թույ տվեցին նկարահամվել և տեսագրություն կատարել:

Այդ ընթացքում մեզ մոտեցավ և իր խոսքով ջեր ողջյունեց թանգարանի տնօրեն Սուրբ Հայր Ասողիկը:

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈԴԻՍՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Նախագծի անվանում`«Սուրբ Գեղարդի ոդիսություն»

Ճամփորդության ժամանակահատված` Հունվարի 16

Վայր` «Մայր Աթոռի թանգարան», ք. Էջմիածին, «Զվարթնոց արգելոց թանգարան», ք. էջմիածին

Մասնակիցներ` Քոլեջի, Միջին և Հարավային դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի«ՀայԶարդ» նախագծի սովորողներ, լրացուցիչ կրթության սովորողներ:

Նպատակ՝ Գեղագիտական երևակայության զարգացում, հայրենագիտական տեղեկատվության ձևավորում, ազգային ոսկեգործական պատմության հետագծի ուսումնասիրում:

Օգտակար հղումներ

«ՀԱՅԶԱՐԴ» նախագիծ

«Դավթի Գեղարդը»

Համակարգող` Վարպետ Դավիթ Պետրոսյան

Օգնական` Լենա Ղազարյան

Մեկնում` 16.01.2024 10:30 Ոսկեգործական լաբորատորիա, Հյուսիսային դպրոց

Վերադարձ` 16.01.2024 16:00 Ոսկեգործական լաբորատորիա, Հյուսիսային դպրոց

Երթուղի

Մեկնում՝  Երևան-Էջմիածին

Վերադարձ` Էջմիածին-Զվարթնոց-Երևան

Վճար` 1500դր.

Նախահաշիվ`

Տրանսպորտ- 15000դր.

Թանգարանի մուտքի վճար Էջմիածնի մայր տաճարի թանգարան դպրոցականներ-200դր., ուսանողներ-300դր., մեծահասակներ-500դր.

«Զվարթնաց արգելոց թանգարան» մինչև 12տ- անվճար, 12-18 տարեկան 750դր., 18+ -1500դր., գիդի ծառայություն- 3000դր.

Փոխադրամիջոց` Mercedes Sprinter 60LD077

Վարորդ` Կոկեյան Խաչիկ հեռ. 077510216

Մասնակիցներ

Միջին դպրոցի սովորողներ՝
6-րդ դասարան

1.Նատալի գալստյան 6.3
2.Դանիելա Խուտոյան 6.3
3.Իռեն Գալստյան 6.2
4.Սոնա Գալստյան 6.2
5.Օֆելիյա Հովհաննիսյան 6.1

7-րդ դասարան

6.Վաչե Փիրվերդյան 7.9
7.Աղաս Աբրահամյան 7.9
8.Գագիկ Գևորգյան 7.8
9.Ավետ Սարդարյան 7.9

8-րդ դասարան

10.Էրիկ Օհանյան 8.6
11.Առնակ Վերմիշյան 8.9
12.Ադոնիս Քեշիշյան 8.9

Հարավային դպրոցի սովորողներ՝

1.Դավիթ Սիրեյան 5.2
2.Սոֆի Թումասի 4.2

Քոլեջի սովորողներ՝

1.Կարեն Մարգարյան
2.Մինաս Գրիգորյան

Լրացուցիչ կրթության սովորողներ՝

1.Էրիկ Գրիգորյան


«Սուրբ Գեղարդի ոդիսություն» կամ «Դավթի Գեղարդը»

2023-2024թ.թ. ուսումնական տարին սկսեցինք մի նոր նախագծով, որը կոչվեց «ՀայԶարդ»: Հիմնականում այն վերաբերվեց ՄՍԿՀ-ի Միջին դպրոցի սովորողներին, որոնք հերթական անգամ ընտրել էին «Ոսկեգործությունը» որպես ընտրության առարկա: Կարևորը այն է, որ սովորողների մեծ մասը հաճախելով կրտսեր դպրոցից, կամ Միջին դպրոցի նախորդ դասարանից, արդեն ունէին ձևավորված փորձառություն, շատերի աշխատանքներն էլ մասնակցել էին ցուցահանդեսների: Հենց դա հնարավորություն տվեց սկսել նոր հետազոտական, հայրենագիտական նախագիծ, որի գլխավոր նպատակն է սովորողների ստեղծագործական ոսկեգործական իրերը պատրաստելիս նոր ուղվածություն տալը` կապված ազգային մշակույթի, ավանդույթների, ծիսականության, սիմվոլների կիրառության հետ:

«ՀայԶարդի» ոգեշնչումը և հետազոտական մոտեցումը սկսեց տարածվել նաև կրտսեր դպրոցներում սովորողների վրա, որի հետևանքով Հարավային դպրոցի սովորողներ Դավիթ Սիրեյանը և Սոֆի Թումասին սկսեցին ակտիվորեն օգտվել Ոսկեգործական լաբորատորիայում առկա ոլորտային գրականությունից և նյութերից: Արդյունքում սկսեցին ձևավորվել առանձնահատուկ, ազգային պատկանելիությունը շեշտող ոսկեգործական անհատական նախագծեր:

Դրանցից առաջինը եղավ հենց Դավիթ Սիրեյանի կողմից երկար հետազոտական և փորձարարական պրպտումների արդյունքում առաջացավ, իր երևակայության արգասիք «Սուրբ Գեղարդ» մոդելը:

«Դավթի Գեղարդը» առիթ դարձավ ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու արդեն ամբողջ խմբով և որոշվեց հետազոտական այցով ուղևորվել Էջմիածնի Մայր Աթոռի թանգարան, տեսնելու իրական Սուրբ Գեղարդը, նաև մյուս մյուս արժեքավոր գանձերը:

2024թ. հունվարյան առաջին 10-օրյակ

2024 թվականը Ոսկեգործական լաբորատոիան սկսում է ձուլագործական և դարբնագործական-մետաղագործական հատվածներում կահավորման, վերանորագման, մաքրման, կարգավորման աշխատանքներուվ:

Կատարվելու են նոր հաստոցների, գործիք-սարքավորումների շահագործման հանձման աշխատանքները:

Ընդանալու են Նորամուտի նախապատրաստական աշխատանքները:

Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ․ նախագիծ

Ոսկեործական լաբորատորիան Ձմեռային ազգային փառատոնին կներկայացնի ՀայԶարդ նախագծի սովորողների կողմից կատարված ընթացիկ աշխատանքները: Ոսեգործական լաբորատորիայում կանցկացվի թեմատիկ բաց դաց, որի ընթացքում սովորողներն իրենք կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները:

Դեկտեմբերյան հաշվետվություն

Աշխատանքները Ոսկեգործական լաբորատորիայում ընթանում են ուսումնական պլանով սահմանված բնականոն կարգով: Սովորողների մեծ մասն անցել է արդեն երրորդ ուսումնական փուլ իրենց նախագծերն իրագործում են մոդելային նյութերով, իսկ հատկապես ջանասերները սկսել են աշխատանքները չորրորդ մետաղագործական փուլում:

Նույնիսկ վնասված ձեռքերով մեր սովորողները չեն դադարում հաճախել դասերին:

Տեսանելի ոսկեգործություն նախագծի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիան գրկաբաց ընդունեց ծնողական համայնքի ներկայացուցիչներին: Սովորողների ծնողները ծանոթացան իրենց զավակների հաջողություններին: Ծնողների և բարեկամների հետ միասին այս տարի ավելացել են այլ դպրոցների սովորողների հետաքրքրված այցելությունները:

Կրթահամալիրի օրակարգին համապատասխան Ոսկեգործական լաբորատորիան այցելեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը իր խմբով`ծանոթացան և ուսումնասիրեցին լաբորատորիաների գործունեությանը:

Արվեստ_արհեստ նախագծի համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայում պատրաստվեցին բազմակի նշանակության զարդերը: Արտաքին տեսքը խորհրդանշում է կրթահամալիրի զինանշանը, հատկանշական է, որ զարդերը պատրաստվել են սովորողների կողմից դասապրոցեսների ժամանակ, մասնակցել են նաև քոլեջի ուսանողները: Պատրաստման ընթացքում կիրառվել ոն ոսկեգործական բոլոր լաբորատորիաների տեխնիկական հնարավորությունները և սովորողների կողմից ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Արդյունքում ստացել ենք ոսկեգործական իրեր,որը հավուր պատշաճի ներկայացնում են Ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումները և ներկայացվել են Big Cristmas Market-ում:

Դեկտեմբերի տեղի ունեցավ World Skills Armenia «Հայաստանի հմտություններ» միջազգային կազմակերուպության և National Centre for Vocational Education and Training Development-MKUZAK-ի կողմից կազմակերպված 2023թ-ի մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնման արարողությունը: «Ոսկեգործություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու 4-րդ արհեստագործական պետական ուսումնարանի «ոսկերիչ» մասնագիտությամբ, 2-րդ կուրսի ուսանող Եշիլբաշյան Հակոբը: Նա Հայաստանը կներկայացնի 2024-ին արդեն միջազգային հարթակում World Skills-ի համաշխարհային մրցույթին:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեց շնորհակալագիր

«2023թ. «Հայաստանի Հմտությունների» կայացման գործում ունեցած ավանդի և աջակցության համար»:

Շնորհակալագիրն իր պատվավոր տեղն է զբաղեցրել Ոսկեգործական լաբորատորիայի պատվո սյան վրա:

Մրցանակաբաշխության վերաբերյալ <a href="http://<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fdove.petrosyan%2Fposts%2Fpfbid02Bz5ebzqJBSM4g9aNsv2uvuKK17Vbb8SSJAAtDDHDhPbtZRPJdJbQ5AQECkX1HAP2l&show_text=true&width=500&quot; width="500" height="838" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share">fecebook-յան անդրադարձ:

Big Cristmas Market

Ահա և ավարտին մոտեցավ Ոսկեգործական լաբորատորիայում սովորողների կողմից ստեղծված ՄՍԿՀ լոգոն պատկերող բազմակի նշանակություն ունեցող իրի պատրաստման աշխատանքները:

Հատկանշական է, որ բոլոր աշխատանքները տարվել են դասապրոցեսի ընթացքում:

BigCristmas Market-ին կներկայացվեն մեր բոլոր սովորողների, ինչպես նաև լրացուցիչ կրթության մասնակիցների կողմից ստեղծված ամանորյա զարդ-բրիլոկները:

Շատ ուրախ կլինենք տեսնել դրանք ամանորյա զարդարանքում, քանի որ սովորողները օգտագործելով իրենց ձեռք բերված հմտությքունները, մեծ սեր են դրել աշխատանքի ընթացքում:

Արդեն ձեռք է բերվել համապատասխան փորձառություն և անհրաժեշտության դեպքում ցանկացած քանակի նման զարդեր հնարավոր կլինի արտադրել տարբեր համաձուլվածքներից:

Design a site like this with WordPress.com
Get started