Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու , սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով: Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին, ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում ըստ ամսեկան և կիսամյակային հաշվետվությունների, հետազոտական-ստեղծագործական աշխատանքի, ուսումնական կայքում և)կամ աշխատանքի, ուսումնական ճամփորդությունների մասնակցության, և ամենակարևորը ուսումնական փուլի (ուս. կիսամյակ, ուս. տարի) ավարտին հաշվետու ցուցահանդեսի մասնակցությամբ անհատական ստեղծագործական, ոսկեգործական իրով (կոմպոզիցիայով, կոնցեպտով):
Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական բլոգում նյութ հրապարակելու աշխատանքը, որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի լաբորատորիայում կատարած աշխատանքի ընթացքը և արդյունքը, իր ստեղծագործական մտքերը , սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները: Ինչպես նաև գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակական հատկանիշները:
Ամփոփիչ գնահատումը ըստ ուսումնական ընթացքի և ստացված արդյունքի
հաճախելիություն դասընթացներին
ակտիվության աստիճանը դասի ընթացքում
թիմային (խմբային) աշխատանքի ըստ մասնակցության աստիճանի ամփող՝ արդյունք
անհատական և կամ խմբակային նախագծերով, ստեղծագործական իրերով մասնակցություն ցուցահանդեսներին, ցուցահանդես-վաճառքներին
Էդուարդի մոտ գույնի նկատմամբ ավելի հստակ պատկերացնումներ են ձևավորվել, սկսել է զգալ գծապատկերները, այս պարագայում անհրաժեշտ արձագանքներն են սկսել առաջանալ ու նաև սկսել է միանալ թիմային աշխատանքին:Այսպիսով կատարում է ներառման առաջին քայլերը:
Գոռ Գրիգորյան
Գոռի հետ մենք վաղուց ենք համագործակցում: Իր մոտ հիմա տեխնիկական զարգացումների, հմտությունների ավելացման դաշտն է, ինքը ստանում է ավելի պատասխանատու հանձնարարություններ և դրանք հետևողականորեն կատարում է: Մասնավորապես, արդեն սկսում ենք զոդման գործընթացի ուսումնասիրությունը:
Ռաֆայել Մարտիրոսյան
Ռաֆայելի մոտ ավելի շուտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Անցյալ տարի ինքն ավելի կենտրոնացած էր առարկայի վրա, այս տարի հետաքրքրությունների դաշտը հավանաբար փոփոխվել է: Աստիճանաբար փորձում եմ վեադարձնել նույն ստեղծագործական ընթացքին՝ մերթընդմերթ միանում է, հետո նորից անջատվում՝ ավելի շատ կենտրոնանում է հեռախոսի մեջ:Ես շատ չեմ խոչընդոտում, նույնիսկ փորձում եմ կապ ստեղծել իրեն հետաքրքրող հեռախոսային խաղերի պերսոնաժների և իրականության հետ:
Ուսումնական գործընթացը շարունակվու է: Հոկտեմբերին կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներից շատերը, որոնց առաջադիմությունն ավելի ակնառու է, անցնում են երկրորդ փուլ,այսինքն ծավալային օբյեկտների ձևավորման փուլը:
Սովորողների մեծ մասի մոտ ակա են էսքիզավորման աշխատանքային տետրեր, որտեղ երևում են իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնցից կատարվում է ընտրություն և վերջինների հման վրա երկրորդ փոլում սկսվում են ձևավորել ծավալային օբեկտները, որոնք ամապատասխանում են իրենց էսքիզներին: Բայց դա պարտադիր պայման չէ, հենց սկսեց ձևավորվել էսքիզին մոտ օբյեկտը, ցանկության դեպքում սովորողը կարող է փոխարինել այն: Կարևոր է որպեսզի աշխատանքի հետևողականությունը պահպանվի:
Միջին դպրոց
Միջին դպրոցի խումբը ամենաբազմաթիվն է՝ 6-րց 8-րդ դասարանցիներն են, և սովորողների 70% կազմում են այն սովորողները, որոնք ոսկեգործություն ընտրության առարկա են հաճախել ոչ առաջին տարին, սկսած նույնիսկ կրտսեր դպրոցից: Կարևոր է նշել, որ տարբեր փուլերում գտնվող սովորողներ են, կան սկսնակներ, կան փորձառուներ կան ավելի մեծ փորւ ունեցող սովորողներ: ըստ դրա դասընթացի ընթացքում սովորողի զբաղվածությունը դառնում է անհատական և աշխատանքները կատարվում են տարբեր բնույթի ոսկեգործական ուղղություններով: Մասնավորապես՝
-սկսնակները էսքիզավորում և ըստ փուլերի առաջընթաց,
-նրանք ովքեր ունեն մետաղի մշակման փորձ, աշխատում են մետաղական մակերեսների մշակման հմտությունների զարգացման վրա,
-կան սովորողներ, որոնք նախընտում են այլ տխնոլոգիաներ, մասնավորապես էմալապատում՝ իրենց իրը էմալապատման եղանակով դարձնում են վերջնական
-որոշ սովորողներ նախընտրում են էլեկտրոնյին ոսկերչական ծրագրերի ուսումնասիրությունը:
Կարևոր ձեռքբերում եմ համարում միջին դպրոցում նախագծային խմբի առաջացումը: Խոսքը վերաբերվում է <<ՀայԶարդ>> նախագծին, որում ներգրավված են տաս սովորող՝6-8 դասարան, որոնք ունեն viber-ում խումբ, որեղ միմիանց հետ կիսվում են տարբեր նյութերով և մշակումներով, դրանք դիտարկում և հետո քննարկում ենք: Հիմա բոլորը աշխատում են հայկական զարդանախշերի հիման վրա իրերի ձևավորման վրա՝ էսքիզ, ծավալային էսքիզ, որպեսզի այնուհետև անցնեն մոդելային նյութերով այդ իրերի պատրաստմանը:
Ավագ դպրոց
Ավագ դպրոցի սովորողների մոտ առաջանում են ինքնուրույն անհատական նախագծեր, որոնք նույնպես առաջին, երկրորդ փուլերում են զբաղված, բայց իրենց մոտ նախագծերն ավելի կիրառական բնույթ են կրում, այդ պատճառով աշխատանքը խիստ անհատական է, ինչպես նաև տարբեր հետաքրքրություններ ունենալուն զուգահեռ, փորձում ենք ընտրության այլ առարկաների միջև կապ ստեղծել:
Քոլեջ
Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողները անցնում են զուգահեռ դասընթաց, որի ընթացքում նոր սովորողները դիտարկում են երկրորդ կուրսի սովորողների գործունեությունը, ինչպես նաև ինքնուրույն փորձեր են անում էսքիզավորման և իրերի նախագծման մասով: Երկրորդ կուրսի սովորողները փորձում են կատարելագործվել սովորեցնող սովորող նախագխի շրջանակներում:
Կրտսեր դպրոցներ
ԿԳՍՄ նախարարության չափորոշիչների համապատասխան STEM կամ ԲՏՃՄ ոլորտում ներայությունն իրականցնում ենք լիարժեք, դասերի ընթացքում պարտադիր ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի վերաբերյալ տեղեկությունները համադրում ենք արհեստագործական դիզայնի հետ կապված գիտելիքների հետ: Սովորողները փորձում են ինքնուրույն ներկայացնել իրենց կատարած հանձնարարությունները, որոնք կապված են նաև այլ առարկաների ուսումնասիրության հետ:
Հյուրեր
Հոկտեմբերի ընթացքում ոսկեգործական լաբորատորիա այցելեցին ԲՏՃՄ ոլորտի ներկայացուցիչները: Ուսումնասիրեցին ուսումնաարտադրական գործընթացի ընթացքում սովորողների զբաղվածությունը:Մասնավորապես, բոլոր լաբորատորիաները պատրաստ էին տարբեր բնույթի զբաղվածության ցուցդրության համար՝ տարատարիք և տարասեռ սովորողների մասնակցությամբ:
Նախագծային
Հոկտեմբերի վերջին շաբաթը զբաղված էինք Սեբաստացու օրերի հետ կապված տեխնոլոգիական խմբի նախագծերով: Մասնավորապես,մեկ օր բրուտագործական լաբորտորիայում հյուրընկալվել էին սովորողներ տարբեր շրջաններից ՝ Եղեգնաձորից,Ծաղկունքից և Դդմաշենից: Հաջորդ օրը սովորողների խմբեր որոնց հետ միասինկատարվում էին նախագծային և բրուտագործական աշխատանքներ
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր-ի Artասահման ցուցասրահում տեղի ունեցավ Ոսկեգործական լաբորատորիայի տարեկան հաշվետու ցուցադրությունը ավարտական 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման համատեքստում:
Ներկայացվեց բարձր առաջադիմություն ունեցող իմ սովորողների շուրջ 9 ստեղծագործական աշխատանք, պատրաստված ոչթանկարժեք և թանկարժեք համաձուլվածքներից:
Ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը, ծնողական համայնքի ներկայացուցիչները և իհարկե աշխատանքների հեղինակները իրենց հարազատների հետ միասին: Հատկանշական էր,որ այդ ցուցադրությանն էին ներկայացված Գոռ Գրիգորյանի
աշխատանքները։ Գոռը հատուկ կարիքներով երեխա է և հաճախում է ոսկեգործական լաբորատորիա 2019 թվականնից։
Ուսումնական կիսամյակը սկսվել է արդեն սովորություն դարցած գործառույթներից: «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողներին ծանոթացնում ենք լաբորատորիայի գերծունեությանը:
Կազմվեցին բոլոր կրտսեր, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորղ-ուսանողների հաճախման ցուցակները՝ ըստ իրենց դասացուցակների: Սեպտեմբերի ավարտին ձևավորվեց լիարժեք պատկերացում սովորողների քանակի և այս տարի ընտրության առարկայի նկատմամբ փոփոխության հետ կապված: Ցուցակների մեջ նշեցինք այն սովորողներին, որոնք հաճախում են շաբաթական 2 կամ 4 դաս և անհատապես նշված է դասի օրը՝ հետագայում ներկա բացակա անելուց սխալներից խուսափելու նպատակով: Ցուցակը կցված է ստորև:
(Դպրոցների հետ վերջնական ճշտումից հետո ցուցակը տեղադրված կլինի այս հատվածում)
Նախորդ տարիների ցձևավորվել է փորձառություն խառը տարիքային խմբերով աշխատանքի, այս տարի ևս ավելի կանոնարգված է տեղի ունենում դասընթացները՝ կրտսեր-ավագ, կրտսեր-միջին, դպրոցի սովորողների-քոլեջի ուսանողներ համադրությամբ:
Կարևոր ձեռք բերում է այն, որ միջին դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկա հաճախող սովորողնեդրի քանակ աննախադեպ շատ է: Դա կապված է նախորդ ուսումնական շրջաններում կատարված աշխատանքների արդյունավետության հետ: Բոլոր կրտսեր դպրոցներից ներկա են սովորողների «Ոսկեգործություն» ընտրությամբ, սկսած 6-րդ դասարանից: Ստորև կբերվի ցուցակը, որտեղ նշված կլինեն այն սովորողները, որոնք կրկին ընտրել են «Ոսկեգործություն» ընտրության առարկան:
(«Ոսկեգործություն» ընտրած առարկան կրկին ընտրած սովորողների ցուցակ՝)
Ստեղծվել է հետազոտական խումբ հիմնականում միջին դպրոցի սովորողների ցողունով: Հետազոտական գործունեության «ՀայԶարդ» նախագիծ՝ «ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջ տարյա թիմային նախագիծ: Անհրաժեշտ է նշել, որ ոչ միան միջին դպրոցի սովորողներն են ընդգրկված նախագծին: Աստիճանաբար դրան միանում են նաև կրտսեր, ավագ դպրոցների և քոլեջի սովորող-ուսանողները:
Սեպտեմբերի 22-ին հյուրընկալեցինք «Դար» հիմնադրամի թիմին, տեղի ունեցավ պատրաստված իրերի ցուցադրություն, դասապրոցեսի դիտում և էկսկուրսիա լաբորատորիայի տարածքում:
(լուսանկարներ)
Արդեն առկա է ձևավորված, ճշգրտված դասացուցակը, ստորև բերված է այն: