Այգեստան գյուղի ըմբշամարտի մարզական առոռյան
Պատրաստվում են մոտակա օրերին տեղի ունեցող մրցմանը.Հենց իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեդալների պատրաստման նախագծի առաջացումը:Մաղթենք հաղթանակ մեր հասակակից պատանի ըմբշամարտիկներին
Նոյեմբերի երկուսից երեքը Արտաշատ քաղաքի հարևանությամբ գտնվող Այգեստան գյուղում տեղի կունենա մանկապատանեկան ըմբշամարտի մրցույթը, որը կազմակերպել է տեղի ըմբշամարտի մարզաակումբը ,որին մասնակցելու են ամբողջ հանրապետությունից շուրջ հարյուրհիսուն ութից տասնչորս տարեկան ազատ ոճի պատանի ըմբիշներ:
Տեղյակ լինելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատանի ոսկեգործների հաջողությունների վերաբերյալ` ինձ դիմեցին առաջարկով: Իրականացնել մրցույթի հաղթողների պարգևատրման համար նախատեսված մեդալները:Համապատասխանաբար՝ տասնմեկ առաջին, տասնմեկ երկրորդ և քսաներկու երրորդ տեղի համար նախատեսված ՝ նման ոսկյա,արծաթյա և բրոնզե մեդալների:
Նախագիծը սկսեցինք իրականացնել միջին և ավագ դպրոցի սովորողների հետ միասին, որոնք առավել լավ ծանոթ են ոսկեգործական տեխնոլոգիաներին և հմտություններին, քանի որ մեծամասամբ սովորողները արդեն իսկ երկրորդ կիսամյակն է, որ շարունակում են ընտրության դասընթացներից ոսկեգործության ուսումը:
Մրցույթի եզրափակիչ փուլը ավարտվում է նոյեմբարի երեքին:Պատանի ոսկեգործ սովորողների հետ միասին որոնք մասնակցել են նախագծին պատրաստվում ենք ուղևորվել այգեստան գյուղ մրցույթի եզրափակիչ փուլը դիտելու և հենց իրենց իսկ կողմից պատրաստված մեդալներով՝ հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցելու: