Միջին դպրոց
Ոսկեգործության ուսումնական ընթացքում առաջացավ հետաքրքիր տենդենց։Շատ <<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողներ սկսեցին հետաքրքրվել ոսկեգործություն ընտրության առարկայով։Նրանց ներկայությունը դասարանում ստեղծում է յուրահատուկ ինտեգրող մթնոլորտ։Հատկանշական է,որ տարբեր փուլերում գտնվող սովորողները փոխադարձ հետաքրքությամբ են տոգորված ինչպես նաև առողջ մրցակցության ոգով։
<<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողների ծնողների կողմից առաջացած հետաքրքրությունը պատահական չէ։Ոսկեգործությունը,որպես արհեստ,արվեստ ունի այն գունապնակը,որը ապահովում է նման սովորողների ավելի արագ ինտեգրումը իրենց հասակակիցների և ընդանրապես հասարակության հետ։
Մոտ ապագայում նախատեսում եմ հանդես գալ նոր ծրագրով և արտաժամյա դասընթացներ իրականացնել հատկապես <<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողների հետ։Արդեն իսկ հավաքվում է հաճախողների խումբ։
Ավագ Դպրոց
Զոդման ուսուցման գործընթացը կիրառական է նույնպես ավագ դպրոցում և այսօր համապատասխան տեխնոլոգիական Level-ում գտնվող սովորողները կատարեցին իրենց առաջին փորձերը զոդման հետ կապված։ Ստացան թե տեսկան թե պրակտիկ տեղեկություններ զոդման ընթացքում կիրառվող զոդանյութերի,գործիքների հարմարանքների և սարքերի վերաբերյալ։
Ավագ դպրոցի Մյուս սովորողները շարունակում են իրենց ընթացիկ աշխատանքները։Սակայն այսոր սկսեցինք կիրառել մի նոր մանկավարժական կրթական մեխանիզմ։Ինչի մասին է խոսքը? Բոլոր սովորողներից ստանում ենք և տեսագրում կարճ մեկնաբանություններ իրենց կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ,ինչի հետևանքով սովորողի մոտ մասնավոր պատասխանատվություն է առաջանաում թե ներկայում իրագործվող աշխատանքների իրագործման վերաբերյալ թե ապագայում հետևողական ինելու վերաբերյալ իրենց կողմից տրված նկարագրություններին։Իհարկե համապատասխան վերապահումներով,քանի որ գործ ունենք նոր կայացող անհատի հետ որին անհրաժեշտ է անընդհատ հմուտ ուղղորդողի և խորհրդատուի ՝ուսուցչի ներկայություն։