Սակայն՝ լավ տրամադրությամբ և ոգեշնչված ստեղծագործական weekend-ով իրականացրեցի հերթական դասը հյուսիսի սովորողների հետ։Դասարանը կրկին համալրվել է նոր սովորողներով,որոնք ընտրել են ոսկեգործություն առարկան։Սովորողների պրոգրեսսը ակնառու է,քանի որ նախորդ սերնդի սովորողները զուգահեռ նույն տարածքում են և հաջորդ փուլում արդեն իսկ իրականացնում են իրենց ստեղծագործական գաղափարները նոր եկած սովորողների համար անծանոթ նյութերով և գործիքներով։Որի ընթացքը ցույց է տալիս նոր սովորողներին իրենց գործողությունների,իմ աշխատանքի և պահանջների բովանդակությունը և շարունակելիությունը։Սովորողներին հասկանալի է դառնում,որ նաև իրենցից է կախված թե ինչ արդյունք կստացվի։ բնականաբար նման ուսուցման եղանակը առաջացնում է վստահություն արդյունքի հանդեպ և փոխադարձ կոնսոլիդացիա սովորողների միջև։
<<Բոլորը վանկարկում են ԱՅՈ>>