Month: Ապրիլ 2020
#հակաթագավարակ ֆլեշմոբ Եզրափակում
Ֆլեշմոբ #Հակաթագավարակ օր VII
Այսօր տեղի ունեցավ Միջին դպրոցի սովորողների Հերթական ոսկեգործության դասը 23/04/20
Այսօր տեղի ունեցավ Հյուսիսային դպրոցի սովորողների ոսկեգործության դասը 22/04/20
Այսօր տեղի ունեցավ Միջին դպրոցի սովորողների ոսկեգործության դասը
Այսօր տեղի ունեցավ Արևելյան դպրոցի սովորողների ոսկեգործության դասը
Դասավանդման պրոցեսը զուգահեռվում էր լայվով որը հնարավորություն է հենց նույն սովորողներին այնուհետ դիտել և տեսնել ընդհանուր մթնոլորտը ստուդիայիում:Հանգստյան օրերին մեր թիմի կողմից կատարվեց ինտենսիվ անհատական աշխատանք Zoom ծրագրի սովորողներին անդամագրելու համար:Որոշ օբյեկտիվ պատճառներով սովորողների մի մասը դեռ չեն ինտեգրվել:Այդ պատճառով դասին չմասնակցած ոսկեգործության ընտրության մասնակից սովորողների համար տեղի կունենա նոր դաս:
The teaching process was accompanied by a live show that allows the same students to watch and see the overall atmosphere in the studio. On weekends, our team did intensive personal work to enroll Zoom students. For some objective reasons, some students have not yet integrated. There will be a new lesson for participating students.
HAPPY BIRTHDAY

Ուղիղ 1 տարի առաջ այս օրը, ապրիլի 18-ին տեղի ունեցավ Վիգեն Ավետիտսի քանդակի դպրոցի պաշտոնական բացումը: Զուգահեռաբար նաև ոսկեգործական լաբորատորիայի ծննդյան օրն է, քանի որ այն ստեղծվեց քանդակի դպրոցի ներքո: Շնորհավորենք միմյանց և մատնանշենք 1 տերվա ընթացքում ձեռքբերումները: Նախ նշեմ, որ իսկզբանէ իմ առջև խնդիչ էր՝ ադապտացնել ոսկեգործության ուսուցումը 8-17 տարեկան դպրոցականների համար և կարողանալ հետաքրքրել և ներգրավել ամբողջ կրթահամալիրի՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, միջին և ավագ դպրոցների սովորողներին և ոչ միայն կրթահամալիրից:
Երկրորդը՝ ձևավորել, կահավորել, հարմարեցնել գույքը, գործիքները, եղած սարքերը, ինչպես նաև վերանոնոգման վիճակը՝ թե ներքին, թե արտաքին, էսթետիկական և տեխնոլոգիական պահանջները, որոնք ձևակերպել եմ ինձ համար:
Այժմ որպես հաշվետվություն հարգելի դիտորդը կաորղ է ընդունել հետևյալը
Ոսկեգործության ստուդիան և լեգենդար կլոր սեղանը վերանոնոգումից առաջ և հետո
- ՄՍԿՀ-ի բոլոր դպրոցներից սովորողների, իրենց կազմակերպիչների և տնօրենների հետ ստեղծված է անհատական կոնստրուկտիվ կապ և գործընկերական դրական շփում: Դրա հետևանքով ապահովվում է սովորողի, այժմ նաև իրենց ծնողներից շատերի հետաքրքրված վերաբերմունք կրթահամալիրի կողմից տրվող հեղինակային և էքսպերիմենտալ դպրությանը ոսկեգործական մասով:
- Կարևորություն տալով լաբորատորիայի ներքին և արտաքին էսթետիկական կահավորմանը՝ հնարավորություն ստեղծվեց ավելի վստահ հանդես գալ պոտենցիալ պատվիրատուի առջև: Նույնը վերաբերվում է դեռ նախորդում գրված հայտերի իրագործմանը, կապված լաբի տեխնոլոգիական հագեցվածության հետ:
- Ստեղծվեց և ակտիվ համալրվում է անհատական բլոգը, որում օգտագործվող բոլոր լուսանկարները և տեսանյութերն ուղեկցվում են հակիրճ հոդված-բացատրություններով համապատասխան օրացույցով: Դա հնարավորություն տվեց արդեն պատրաստի հարթակ ունենալ այժմ իրագործվող հեռավար ինտերակտիվ դասավանդման համար:
- Լաբը հանդես է գալիս որպես պոլիարվեստագիտական ստուդիա, քանի որ այն հնարավորություն է ստեղծել ոչ միայն ոսկեգործական արվեստով զբաղվելու լաբի միջավայրում, այլ նաև գեղանկարով, գծանկարով, խեցեգործությամբ և քանդակով:
- Մշալվում և ներկայացվում են ծրագրեր, որոնք կապված են ոչ միայն ներկա գործողությունների հետ, այլ նաև ռազմավարական զարգացման: Մասնավորապես ոսկեգործությունը որպես հոգեբանական վերականգնմանը նպաստող մանկավարժական գործիք օգտագործելով կազմակերպվեցին ներառական կրթությանը համապատասխանող լրացուցիչ արտաժամյա դասընթացներ այլընտրանքային ունակություններով սովորողների հետ:
- Ստեղծվել է տարբեր մասնագիտական հմտություններ և մասնակցություն ունեցող երիտասարդների խումբ թե ՄՍԿՀ-ի ավագ սերնդի ներկա կամ անցյալում սովորողներից բաղկացած և թե այլ մասնագիտական ուսումնարաններում սովորող ուսանողներից, որոնցից արդեն ունենք որպես ՄՍԿՀ-ի ուսուցիչ: Եվ ձմռանն իրականացված Արատեսյան եռօրյա ֆլեշ մոբի ժամանակ ցուցադրվեց ձևավորված թիմի արդյունավետությունը: Շարունակելի ,,,
Ոսկեգործության ուսուցիչ՝ Դավիթ Պետրոսյան
Ֆլեշմոբ #Հակաթագավարակ օր VI
Ֆլեշմոբ #Հակաթագավարակ օր V
Այսօր միջին դպրոցի սովորողներին մատակարարում էինք իրենց արտ-օբյեկտները:
Հյուսիսային դպրոցի Ոսկեգործների հետ Հեռավար Դաս 15/04/20
Այսօր իրականացված հեռավար դասի ժամանակ,բացի սովորողներից՝ինտերակտիվ ընթացիկ դասին մասնակիցէին նաև ծնողներ:Սա սկիզբն է ներգրավման:
#հակաթագավարակ ֆլեշմոբը հասնում է իր նպատակին:Բացի բուն արտ-օբյեկտների անհատական առաքումից հասցեատիրոջը,նաև սովորողների ծնողների և ընտանիքների ակտիվ ներգրավումն է MSKH-ում ուսումնական պրոցեսներին:
Այսինքն ընտանեկան ուսուցման նախագծի իրագործման ակնհայտ դրսևորում:Սա իր հերթին,նոր և անակնկալ տեսանկյունից բացահայտում է ծնողներին՝իրենց երեխաներին և հակառակը:Շարունակելի…
During today’s distance learning class, in addition to the students, the parents also took part in the interactive current lesson. This is the beginning of #anticoronavirus flashmob and it achieves its goal. In addition to the individual delivery of the original art objects to the addressees, it is also the active involvement of students’ parents and families in the MSKH learning process. In other words, it is an obvious manifestation of the implementation of the family education project. This, in turn, from a new and surprising point of view reveals parents, their children and vice versa.To be continued…
#Հակաթագավարակ օր IV Ֆլեշմոբը շարունակվում է
Այսօր Արևելյան դպրոցի սովորողներին էինք առաքում իրենց արտ-օբյեկտները


