HAPPY BIRTHDAY

Ուղիղ 1 տարի առաջ այս օրը, ապրիլի 18-ին տեղի ունեցավ Վիգեն Ավետիտսի քանդակի դպրոցի պաշտոնական բացումը: Զուգահեռաբար նաև ոսկեգործական լաբորատորիայի ծննդյան օրն է, քանի որ այն ստեղծվեց քանդակի դպրոցի ներքո: Շնորհավորենք միմյանց և մատնանշենք 1 տերվա ընթացքում ձեռքբերումները: Նախ նշեմ, որ իսկզբանէ իմ առջև խնդիչ էր՝ ադապտացնել ոսկեգործության ուսուցումը 8-17 տարեկան դպրոցականների համար և կարողանալ հետաքրքրել և ներգրավել ամբողջ կրթահամալիրի՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, միջին և ավագ դպրոցների սովորողներին և ոչ միայն կրթահամալիրից:

Երկրորդը՝ ձևավորել, կահավորել, հարմարեցնել գույքը, գործիքները, եղած սարքերը, ինչպես նաև վերանոնոգման վիճակը՝ թե ներքին, թե արտաքին, էսթետիկական և տեխնոլոգիական պահանջները, որոնք ձևակերպել եմ ինձ համար:

Այժմ որպես հաշվետվություն հարգելի դիտորդը կաորղ է ընդունել հետևյալը

Ոսկեգործության ստուդիան և լեգենդար կլոր սեղանը վերանոնոգումից առաջ և հետո

  1. ՄՍԿՀ-ի բոլոր դպրոցներից սովորողների, իրենց կազմակերպիչների և տնօրենների հետ ստեղծված է անհատական կոնստրուկտիվ կապ և գործընկերական դրական շփում: Դրա հետևանքով ապահովվում է սովորողի, այժմ նաև իրենց ծնողներից շատերի հետաքրքրված վերաբերմունք կրթահամալիրի կողմից տրվող հեղինակային և էքսպերիմենտալ դպրությանը ոսկեգործական մասով:
  2. Կարևորություն տալով լաբորատորիայի ներքին և արտաքին էսթետիկական կահավորմանը՝ հնարավորություն ստեղծվեց ավելի վստահ հանդես գալ պոտենցիալ պատվիրատուի առջև: Նույնը վերաբերվում է դեռ նախորդում գրված հայտերի իրագործմանը, կապված լաբի տեխնոլոգիական հագեցվածության հետ:
  3. Ստեղծվեց և ակտիվ համալրվում է անհատական բլոգը, որում օգտագործվող բոլոր լուսանկարները և տեսանյութերն ուղեկցվում են հակիրճ հոդված-բացատրություններով համապատասխան օրացույցով: Դա հնարավորություն տվեց արդեն պատրաստի հարթակ ունենալ այժմ իրագործվող հեռավար ինտերակտիվ դասավանդման համար:
  4. Լաբը հանդես է գալիս որպես պոլիարվեստագիտական ստուդիա, քանի որ այն հնարավորություն է ստեղծել ոչ միայն ոսկեգործական արվեստով զբաղվելու լաբի միջավայրում, այլ նաև գեղանկարով, գծանկարով, խեցեգործությամբ և քանդակով:
  5. Մշալվում և ներկայացվում են ծրագրեր, որոնք կապված են ոչ միայն ներկա գործողությունների հետ, այլ նաև ռազմավարական զարգացման: Մասնավորապես ոսկեգործությունը որպես հոգեբանական վերականգնմանը նպաստող մանկավարժական գործիք օգտագործելով կազմակերպվեցին ներառական կրթությանը համապատասխանող լրացուցիչ արտաժամյա դասընթացներ այլընտրանքային ունակություններով սովորողների հետ:
  6. Ստեղծվել է տարբեր մասնագիտական հմտություններ և մասնակցություն ունեցող երիտասարդների խումբ թե ՄՍԿՀ-ի ավագ սերնդի ներկա կամ անցյալում սովորողներից բաղկացած և թե այլ մասնագիտական ուսումնարաններում սովորող ուսանողներից, որոնցից արդեն ունենք որպես ՄՍԿՀ-ի ուսուցիչ: Եվ ձմռանն իրականացված Արատեսյան եռօրյա ֆլեշ մոբի ժամանակ ցուցադրվեց ձևավորված թիմի արդյունավետությունը: Շարունակելի ,,,
Ոսկեգործական ստուդիան վերանորոգումից և կահավորումից առաջ
Ոսկեգործական ստուդիան վերանորոգումից և կահավորումից հետո
Հեռավար վարպետ-դասերից մեկ օրինակ

Ոսկեգործության ուսուցիչ՝ Դավիթ Պետրոսյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: