Հաշվետվություն

Ուսումնական տարվա 3 շրջանների ընթացքում իրականացվող նախագծերը, որոնք իրագործվեցին կրթսեր միջին և ավագ դպրոցների հետ: Համապատասխանաբար ստեղծագործական շախմատը, ազատ ստեղծագործական իրերը և կոնկրետ ֆանտազիական ոսկերչական իրերի պռոեկտները շարունակվում են և ավարտի են հասցվում 4-րդ կրթական շրջանում։

  1.  Բոլոր սովորողները գալով ոսկեգործական լաբորատորիա, սկսեցին ծանոթանալ էսթետիկայի հետ կապված գիտելիքներին այնուհետև հիմնական այն տեխնոլոգիաներին որոնք կիրառվում են ոսկերծության մեջ, կիրառելով այդ հմտությունները առաջացել են կոնկրետ արտ օբյեկտներ
  2.  Ոսկեգործության ընտրության սովորողների մոտ զարգացնում եմ հետևյալ մոտեցումները: Ոչ միայն ներքին կազմակերպման և հետևողականության այլև իրենց շրջապատող գույքի, գործիքների և ամենակարևորը իրենց շրջապատող շրջակա միջավայրի հոգատար վերաբերմունքի և խնամքի կարիք ունեցող ինտերիերի կամ էքստերիերի պատշաճ խնամքի կազմակերպման հետ կապված:
  •  Ոսկեգործական լաբորատորիաի էքստերիերի, ինտերիերի, նոր գույքով հագեցմամբ՝ մասնավորապես տարբեր աշխատանքային, նախագծային հարմարեցման ու տեխնիկական ժամանակակից միջոցներով  լաբորատորիան բաժանվեց 2 մասի: Էսթետիկական նախագծային ձախ մասը և աշխատանքային տեխնոլոգիական աջ մասը:
  • Համավարաքի ընթավքում ավարտի հասցվեց լաբորատորիաի մեդիա հարթակի համար նախատեսված տաղավարի վերանորոգումը, որը կատարվեց իմ, օգնական Լևոն Հարությունյանի և ավագ դպրոցի սովորողներից շատերի մասնակցությամբ:
  • Այնուհետև իրագործվեց հակաթագավարակ (ֆլեշմոբը) նախագիծը, որի ժամանակ բոլոր այն սովորողները որոնք աշխատում էին ոսկեգործական մոդելաին մոմով, ստացան իրենց աշխատանքները աղտահանված և պատշաճ ձևով հենց իրենց հասցեներում, տներում: Իրականացվեց առաքում 40 հասցեներով, որից հետո կազմակերպվեց համացանցային ուսուցում ZOOM ծրագրով:

Փլեյլիստ

  • Նախապատրաստվեց և իրագործվեց ոսկեգործական լաբորատորիաի մեդիա բացումը մայիսի 7ին: Դրա ժամանական կազմակերպվեց պրեզենտացիա և հաղորդում-ուղիղ եթեր, որին հրավիրված էին ռուսաստանցի նկարչուհի Լյուսի Լիսովսկայան`ռուսաստանի նկարիչների միության անդամ, որը ցուցադրեց իր աֆրիկյան հավաքածուի նկարները: Նաև հրավիրված էր էլեկտրոնային ոսկեգործության բնագավառում, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՊՃՀ-ի դոցենտ Հարություն Վահրադյանը, որը ներկայացրեց այդ բնագավառը:
  • Մայիսի 25ից սկսած, 4-րդ կրթական շրջանը սկսեցինք մոտակա ամենամյա քանդակի փառատոնին պատրաստման ընթացքով: Ներգրավեցի տարբեր ուսումնարան, բուհերից ուսանողներ և շրջանավարտներ, թվով 10 հոգի: Որոնց հետ սկսվեցին քննարկումներ ապագա քանդակի սիմպոզիումին պատշաճ նախապատրաստվելու նպատակով: Դրա արդյունքում մինչև հունիսի 15ը ձևավորվեց նախստեղծագործական առողջ թիմ և համապատասխանաբար 6 էսքիզ իրեն համապատասխան նյութածախսով և հայտերով: Այդ կատարված աշխատանքի հիման վրա ստեղծվեց նախագիծ, որը  ներկայացված է Սասնա ծռեր փառատոնին:

Նախագիծ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: