Ոսկեգործական ճամբարը նախաձեռնել եմ ուսումնաարտադրական ընթացքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Իմ բոլոր սովորողները՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցից մասնակից են մի քանի նախագծի։ Այժմ առաջարկվում է նոր նախագիծ, որը հիմք կդնի հետագայում արտադրական իրերի պատրաստման համար։ Բոլոր ստեղծված արտ-օբյեկտների ուսումնասիրումից հետո, նրանք որոնք բավարարեն համապատասխան պահանջները՝ կարտադրվեն հենց մեզ մոտ։
Խոսքը մանկական հավաքածուի մասին է “Կինդեռ” անվանմամբ։ Իրականացվելու են մանկական օգտագործման համար հենց մանուկների կողմից պատրաստված ոսկեգործական իրեր՝ օգտագործելով ձուլման, էմալապատման, ձեռքի աշխատանքի և այլ տեխնոլոգիաներ։ Հնարավորություններ է առաջանալու այդ իրերը արտադրել նույնիսկ թանկարժեք մետաղներից։ Հատուկ ուզում եմ նշել, որ ճամբարային հավաքի ժամանակ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները սկիզբ են դնելու “Կինդեռ” հավաքածու նախագծին, որը հետագայում կշարունակվի որպես ոսկեգործական լաբորատորիայի նախագիծ։ Կից ցուցադրում եմ ապագա հնարավոր իրերի նախնական էսքիզները, որոնց հիման վրա արդեն սկսվել է աշխատանք։