Ոսկեգործական լաբորատորիաների զբաղվածությունը և առօրյան

Ներկա պահին պայմանական առաջին(ոսկեգործական), երկրորդ(ձուլագործական-պիրոքիմիական) և երրորդ(դարբնագործական-մեխանիկական) լաբորատորիաներում զբաղվածության բաշխումը հետևյալն է՝ հղում բլոգից

Սովորողների ցուցակները 2021 ապրիլի 1-ի դրությամբ

 Շաբաթվա առաջին հինգ օրը , 9-ից մինչև ժամը 14:30, իրականացվում են դասեր ըստ դասացուցակի` կրտսեր, միջին և ավագ դպրոցների դասացուցակներով: Երեք լաբորատորիաներն էլ այդ ընթացքում ըստ դասային անհրաժեշտության օգտագործվում են: Լինում են դեպքեր, երբ զուգահեռ օգտագործվում են երկու կամ երեք լաբորատորիաները: Մասնավորապես հաճախ ավագ դպրոցի հետևյալ սովորողները՝ Արմեն Հաջյան, Հայկ Մկրտչյան, Մարկ Միխաիլ, Արմեն Մալյանց: Հաճախում են լաբորատորիա իրենց ընթացիկ աշխատանքները իրականացնելու, հմտությունները կատարելագործելու, IT ոլորտում իրենց գիտելիքները ընդարձակելու, մասնավորապես 3D պրինտերի վերանորոգման և շահագործման փորձերի ընթացքում: Այդ հաճախումները լինում են զուգահեռ իմ դասընթացներին և ձևավորվում է լավ պրակտիկա՝ ավագ դպրոցների սովորողները հաճախ իրենց կրտսեր դպրոցների և միջին դպրոցների դասընկերների հետ նույն ժամին լինում են զբաղված, բայց երկրորդ կամ երրորդ լաբորատորիաներում, երբ առաջինը լինում է զբաղված:

Դասացուցակով դասերի ավարտից հետո լաբորատորիաներում կատարվում են հետևյալ աշխատանքները՝ երկրորդ լաբորատորիայում կատարվում են փորձեր տարբեր չափի որակյալ ձուլած իրերի ստացման համար(հալման եղանակների փորձարկումներ): Նաև միջին դպրոցից տեղափոխված պահարանների կարգավորման գործողություններ: Շարունակվում է աշխատանքը օդափոխիչ պահարանի պատրաստման համար: Կատարվել է չափագրում, մոտ օրերս կներկայացնեմ հայտի տեսքով անհրաժեշտ նյութերի ցանկը: Այդ բոլորին զուգահեռ երկրորդ լաբորատորիայում բոլոր դպրոցների սովորողների հետ առանձին, անհատական փորձեր ենք կատարում բաց կրակի հետ աշխատելու հմտություններ ձևավորելու վրա:

Այժմ մայիսյան հավաքին ցուցահանդեսով ներկայանալու նպատակով երկրորդ լաբորատորիայում կատարվում են սովորողների կողմից պատրաստված իրերի, մոմերի, ձուլաձողերի ամրացումներ հետագա ձուլման նպատակով: Հղումը բլոգից`

Ոսկեգործական դպրոցը պատրաստվում է մայիսյան հավաքի մասնակցությանը

Երրորդ լաբորատորիայում կատարվում է խառատային հաստոցի վերականգնման աշխատանքներ, որի իրականացման ժամանակ մեզ օգնում է`իմ ընկեր, վաղեմի և փորձարու հաստոցագործ վարպետ Նորիկը: Միաժամանակ անկյունում ձևավորված, հարմար, աշխատանքային սեղանը օգտագործվում է նախագծային կլոր սեղանների իրագործման նպատակով: Մոտ օրերս կատարվելու են առաջին դարբնային աշխատանքները: Որի իրականացման համար արդեն իսկ հղել եմ հայտ մեկ պարկ քարածուխ(անտրացիտ) ձեռքբերման համար:

Առաջին լաբորատորիայում կատարվում է քանդակային աշխատանք, որը այսօր ավարտվեց հետևյալ նպատակով: Հարմար տեխնոլոգիական պայմանների առկայության դեպքում երկրորդ լաբորատորիայում ձուլում իրականացնելու համար, որը միարժամանակ թույլ է տալիս փորձ ձեռք բերել կավե քանդակներից կաղապարների պատրաստման ուղղությամբ: Խոսքը գնում է Լևոն Հարությունյանի դիպլոմային աշխատանքի մասին:

Բացի այդ բոլորը անընդհատ խնամք է կատարվում ոսկեգործական լաբորատորիաների ճակատային մասի սիզախոտի վերականգնման և պահպանության համար: Նաև տարածքի եռանկյունաձև հատվածում առկա ծառատեսակների գարնանային էտման, խնամքի և ընդհանուր տարածքի շուրջը գտնվող կանաչապատ հատվածի ջրման և ըստ անհրաժեշտության ջրահեռացման:

Ամսվա բոլոր աշխատանքային օրերին այդ գործառույթները իրականացվում են 14:30-ից մինչև ուշ երեկո և «հանգստյան» օրերից, բոլոր շաբաթ օրերը կատարվում են այդ աշխատանքները: Ըստ անհրաժեշտության, ինչպես այսօր՝ հաճախում ենք լաբորատորիա կարևոր աշխատանք ավարտի հասցնելու կամ երկուշաբթի օրվա դասերին պատշաճ ներկայանալու համար նաև կիրակի օրերը:

Վերընշված տարբեր աշխատանքներ իրականացնելու համար հաճախում են հետևյալ մարդիկ՝

Արմինե Ավետիսյան

Մարիետա Ասատրյան

Լևոն Հարությունյան

Գոռ Սարդարյան

Էրիկ Խաչատրյան

Մարինե Ասատրյան

Նորայր Խաչատրյան

Հարություն Ֆահրադյան

Հայկ Մկրտչյան

Արմեն Հաջյան

Մառկ Միխաիլ

Մինաս Գրիգորյան

Եվ ձեր հնազանդ ծառա՝ Դավիթ Պետրոսյան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: