Հունվար ամսվա հաշվետվություն

Կրթահամալիրում կային սովոորղներ, ովքեր դեռ տեղյակ չէին Ոսկեգործական լաբորատորիայի հագեցվածության և իրենց համար հետաքրքրաշարժ լինելու վերաբերյալ: Հունվարյան ճամբարի ժամանակ դասացուցակին համապատասխան այցելող բոլոր խմբերին մանրակրկիտ ներկայացվեց նախագծային-տեխնոլոգիական, գեղարվեստական դարբնոցային-մետաղագործական, ձուլագործական արվեստանոց-ենթալաբորատորիաները: Հնարավորինս մատչելի ներկայացվեց արվեստանոցների ձեռքբերումները, տեխնոլոգիական հնարավորությունները, ուսումնաարտադրական նախագծերը:

Կարևոր դեր խաղաց թե մասնագիտական ոսկեգործական ձեռքբերումների առումով, թե մանկավարժական առումով «Հայաստանի վարպետ» մրցույթի հաղթանակի հետևանքով արվեստանոցի գլխավոր սյունի վրա տեղադրված մրցույթը հաղթողի մրցանակը:

This image has an empty alt attribute; its file name is img_5705.jpg

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն”

Ոսկեգործական դիզայնի 3D մոդելավորման ենթալաբորատորիայի կազմակերպում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ոսկեգործության արվեստանոց-լաբորատորիան «Սովորող-սովորեցնող» նախագծով առաջարկում է լրացուցիչ կրթության պարապմունքներ հետևյալ ուղղություններով՝

  • Ոսկերչական 3D ծրագրերի ուսուցում՝ Rhinoceroz, Matrix, Z-Brush (Ռինոցեռոզ, Մատրիքս, Զէթ-Բռաշ):
  • Նորագույն ոչ մթնոլորտային 3D տպիչի և առընթեր սարքերի սպասարկում՝ Phrozen 8K (Փրոզեն) տպիչ, գերձայնային լվացման, գերլուսային կայունացման սարք, գերձայնային կտրող սարք, Solidskape (Սոլիդսկեյպ) տպիչ, Roland (Ռոլանդ) պրեցեզիոն 5 առանցքանի ԹԾԿ ֆրեզերային սարք:

Նպատակները՝

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների, ուսանողների և սեբաստացի հետաքրքրված անձանց հասանելի դարձնել ժամանակակից ոսկեգործական թվային տեխնոլոգիաները
  • Առաջարկել լրացուցիչ կրթության վճարովի տարբերակ ոչ սեբաստացի համակազմի համար
  • Ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի գործիքակազմը համալրել ավելի ժամանակակից մասնագիտական միջոցներով

Արդյունքը՝

  • ՄՍԿՀ-ի սովորողներին և ուսանողներին ուսուցանել մասնագիտական գիտելիքներ, որոնք կհեշտացնեն ապագա աշխատատեղավորման խնդիրները: Նման գիտելիքների առկայությունը տարատարիք սեբաստացիներին հնարավորություն կտա աշխատել նաև հեռավար: Լավագույններին կերաշխավորվի բարձր վճարվող աշխատանք:
  • Վճարովի ուսուցման արդյունքում ձևավորված գումարը կհամալրի կրթահամալիրի բյուջեն՝ մասնավորապես ոսկեգործական լաբորատորիայի կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերը:
  • Ժամանակակից գործիքասարքավորումը թույլ կտա բարձր պահել լաբորատորիայի հեղինակությունը մասնագիտական դաշտում և ավելի մրցունակ կդարձնի ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի ծառայությունները, որպես «ընտրության առարկա» սովորողի համար համատեքստում:

Ուսուցանող ուսուցիչներ՝

  • Դասընթացների համակարգող, ոսկեգործության ուսուցիչ, ԵՊՄՀ-ի ասպիրանտ՝ Դավիթ Պետրոսյան
  • ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Մարգարյան
  • ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Գաբրիելյան

Պարապմունքների օրացույցը, ժամանակացույցը՝

  • Ընդհանուր տևողություն՝ 2-3 ամիս, կախված զարգացումից
  • Մեկ ամսում 12 պարապմունք, մեկ ժամ տևողությամբ
  • Երկուշաբթի, Չորեքշաբթի, Շաբաթ 15:00-ից 16:00

Դասընթացին մասնակցելու վճարման կարգ՝

Նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ՝

Վայրը՝ հասցե՝ Րաֆֆի 69/1

Design a site like this with WordPress.com
Get started