«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ոսկեգործության արվեստանոց-լաբորատորիան «Սովորող-սովորեցնող» նախագծով առաջարկում է լրացուցիչ կրթության պարապմունքներ հետևյալ ուղղություններով՝
- Ոսկերչական 3D ծրագրերի ուսուցում՝ Rhinoceroz, Matrix, Z-Brush (Ռինոցեռոզ, Մատրիքս, Զէթ-Բռաշ):
- Նորագույն ոչ մթնոլորտային 3D տպիչի և առընթեր սարքերի սպասարկում՝ Phrozen 8K (Փրոզեն) տպիչ, գերձայնային լվացման, գերլուսային կայունացման սարք, գերձայնային կտրող սարք, Solidskape (Սոլիդսկեյպ) տպիչ, Roland (Ռոլանդ) պրեցեզիոն 5 առանցքանի ԹԾԿ ֆրեզերային սարք:
Նպատակները՝
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների, ուսանողների և սեբաստացի հետաքրքրված անձանց հասանելի դարձնել ժամանակակից ոսկեգործական թվային տեխնոլոգիաները
- Առաջարկել լրացուցիչ կրթության վճարովի տարբերակ ոչ սեբաստացի համակազմի համար
- Ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի գործիքակազմը համալրել ավելի ժամանակակից մասնագիտական միջոցներով
Արդյունքը՝
- ՄՍԿՀ-ի սովորողներին և ուսանողներին ուսուցանել մասնագիտական գիտելիքներ, որոնք կհեշտացնեն ապագա աշխատատեղավորման խնդիրները: Նման գիտելիքների առկայությունը տարատարիք սեբաստացիներին հնարավորություն կտա աշխատել նաև հեռավար: Լավագույններին կերաշխավորվի բարձր վճարվող աշխատանք:
- Վճարովի ուսուցման արդյունքում ձևավորված գումարը կհամալրի կրթահամալիրի բյուջեն՝ մասնավորապես ոսկեգործական լաբորատորիայի կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերը:
- Ժամանակակից գործիքասարքավորումը թույլ կտա բարձր պահել լաբորատորիայի հեղինակությունը մասնագիտական դաշտում և ավելի մրցունակ կդարձնի ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի ծառայությունները, որպես «ընտրության առարկա» սովորողի համար համատեքստում:
Ուսուցանող ուսուցիչներ՝
- Դասընթացների համակարգող, ոսկեգործության ուսուցիչ, ԵՊՄՀ-ի ասպիրանտ՝ Դավիթ Պետրոսյան
- ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Մարգարյան
- ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Գաբրիելյան
Պարապմունքների օրացույցը, ժամանակացույցը՝
- Ընդհանուր տևողություն՝ 2-3 ամիս, կախված զարգացումից
- Մեկ ամսում 12 պարապմունք, մեկ ժամ տևողությամբ
- Երկուշաբթի, Չորեքշաբթի, Շաբաթ 15:00-ից 16:00
Դասընթացին մասնակցելու վճարման կարգ՝
Նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ՝
Վայրը՝ հասցե՝ Րաֆֆի 69/1


