Նոյեմբերյան հաշվետվություն 2024

Դասապրոցեն իրականացվում է ըստ դասացուցակի բոլոր դպրոցների հետ: Սովորողներն ասիճանական զարգացումներ են ապրում, ոսկեգործություն ընտրության առարկան առաջին անգամ ընտրած սովորողները թևակոխել են երկրորդ ուսումնական փուլ`ծավալային էսքիզների իրականացման փուլ, իրենցից առավել ջանասերները երրորդ փուլ, որտեղ իրականացնում են իրենց անհատական նախագծային աշխատանքները մոդելային մոմով:

Այն սովորողները, որոնք նախորդ տարիներից են հաճախում ոսկեգործություն ընտրության առարկայի դասերին, սկսել են իրականացնել ստեղծագործական աշխատանքներ ավելի բարդ բովանդակությամբ, երկրաչափությամբ, տեխնոլոգիական բարդությամբ:

Նոյեմբեր ամսվա ընթացքում սովորողները շարունակում են աշխատանքները խմբային նախագծերի վրա։

Փարաջանով-100 նախագծի ընթացքում պատրաստված իրերը մասնակցեցին

ցուցադրության։

Big Christmas Market նախագծի ընթացիկ աշխատանքներ

Նոյեմբեր ամսվա ընթացքում սովորողների կողմից շարունակվում են Big Christmas նախագծի շրջանակում պատրաստվող զարդերի վրա տարվող աշխատանքները։

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free